[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

221013_HH_MshakuitNaxarar_Info.jpgՀանդիպման, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է օրենքներ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին   ստորագրել է «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, "Փաստաբանության մասին" ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

AJ-3_1.jpgՀոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական խորհրդի պատվիրակությանը՝ խոհրդի նախագահ Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Ճանաչողական այցով ժամանած պատվիրակության կազմում էին խորհրդի հանրապետական և մարզային կառույցների, Երևանի մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների  պատասխանատուներ: 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ՎՃԱՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը: 
Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես ՙխավիարային դիվանագիտություն՚, այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար:

ՙՂԱՐԱԲԱՂ ԿԱՐՊԵՏ՚. ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐ ՕՐԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ

8555.jpgԱնցյալ դարի 60-ականների սկզբներին կոմերիտական քաղխմբակի պրոպագանդիստ էի մեր գյուղի՝ Մեծ Թաղերի գորգագործարանում (այսպես էլ կոչվում էր՝ գորգագործարան), որտեղ աշխատում էին ավելի քան 40 կանայք։ Փայտե դազգահների առջև նստած՝ նրանք հայկական գորգեր էին գործում (ՙՂարաբաղ՚, ՙԱրշալույս՚, ՙԱրևագորգ՚, ՙԱնահիտ՚ և այլ անուններով)՝ մեկը մյուսից գրավիչ, մեկը մյուսից կախարդիչ գորգեր։ 

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՈՒ ՆՈՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Օրերս Ստեփանակերտը տոնեց իր վերանվանման 90-ամյակը: Սովորաբար քաղաքի օրը համարվում է նրա հիմնադրման տարեթիվը, մեր քաղաքի համար սակայն պատմությունը մի փոքր այլ ճանապարհ է նախանշել: Ստեփանակերտցիների մեծ մասը քաջատեղյակ է, որ հարազատ քաղաքն ավելի խոր արմատներ ունի, քան նրա` հայ հեղափոխականի անվամբ կոչվելուն հաջորդած 90 տարիներն են ենթադրում:

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՐՑԵՐ

DSC07878.JPGԱրցախում էին ՀՀ մի շարք երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ
Սեպտեմբերի 18- 20-ը ճանաչողական այցով և համագործակցության լայն շրջանակներ ընդգրկելու ծրագրերով  Արցախ  էին ժամանել ՀՀ երիտասարդական և ուսանողական մի շարք կառույցների նախագահներ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։ 

ՄԱՐՏԻԿ ԷՐ՝ ՍՊՈՐՏՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔՈՒՄ

 Robert.jpgՕրերս ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում տեղի ունեցավ Ռոբերտ Բաբայանի ՙԵրկխոսություն տարածության և ժամանակի միջով՚ գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը փորձ է արել ներկայացնել արցախահայ ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ ՙՂարաբաղ՚ թիմի լեգենդար պաշտպան Վարուժան Բաբայանի կերպարն ու կենսագրությունը։

Շնորհանդեսին ներկա էին Վ. Բաբայանի ընկերներն ու մարզիչները, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։

ԵԶՆԱԳՈՄԵՐ-ՂԱՐԱՔԵՇԻՇ

MG_0047.jpgՎերջին երեք ամիսների ընթացքում ՙՄեր երկիրը՚ հաղորդաշարի հեղինակ, այժմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, օպերատոր Բենիամին Ղարախանյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ այցելել ենք Քաշաթաղի  շրջանի հյուսիս¬արևելյան կողմում գտնվող տարածք, ուր կան հայտնի և նորահայտ հուշարձաններ:
Subscribe to this RSS feed