[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2013

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

altԽորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.
- Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: ՙԱյդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է՚: 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ԴՐԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Oskari_cr.jpgԹբիլիսիում անցկացված Թեյի և մեղրի փառատոնի, նախագծին արցախցի արտադրողների մասնակցության, նրանց տպավորությունների, կարծիքների և ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկությունների մասին մենք արդեն գրել ենք։ Այս անգամ մեր ընթեցողների ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցի (ԲԶԿՑ) ղեկավար Օսկարի ՊԵՆՏԻԿԱՅՆԵՆԻ հետ։

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Zina.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ Արցախում էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Հայաստանում երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչները։ Հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերում ունի երիտասարդական կենտրոններ, որոնք էլ տեղերում իրականացնում են բազմապիսի միջոցառումներ։ 

ԼՂՀ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ

altԼՂՀ-ում իրականացվող ծնելիության, բազմազավակության և ամուսնությունների  խրախուսման ծրագրերն ինչ-որ տեղ աջակցում են հատկապես երիտասարդ ընտանիքներին` հասարակության մեջ ձևավորվելու և դառնալու նրա առողջ մասնիկը։ Իսկ  ուժեղ պետության գրավականն առողջ ընտանիքներն են։ 

ՄԵԾ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

hars.jpgԱրցախը  հզոր է իր  զավակներով, որոնցից  շատերն  իրենց  մատաղ  կյանքը զոհաբերեցին  հանուն  հայրենիքի  անկախացման, այն  զավակներով, որոնք ընտանիքներ պիտի կազմեին, երեխաներ  պիտի ունենային, բայց... չհասցրին։ Արցախը նաև հզոր է ներկայիս  սերնդով, որը  պաշտպանն է իր հողի, իր օջախի։ Հզոր է իր անհատներով, որոնք  ջանք ու եռանդ չեն խնայում  հայրենիքի  բարգավաճման  և զորացման համար։ Արցախը կանգուն է  նորաստեղծ ընտանիքների  կայացմամբ, որոնք  ապրում և արարում են,  դիմանում  ներկայիս  դժվարություններին և չեն լքում մեր  երկրամասը։ Հայրենասիրությունը  սին խոսք չէ, այլ՝ կենսակերպ։

Դիտարկում

            Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:

            a.jpgՀանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

             241013Kasprzyk_Info.jpgՀանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր

Subscribe to this RSS feed