[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2013

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆԸ

Alyosha.jpgԱրդեն զգացվում է ձմռան շունչը. այդ իսկ հանգամանքը հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակառուցվածքում գործող կոմունալ ծառայություններից հետաքրքրվեցինք, թե որքանով է մայրաքաղաքը պատրաստ ձմռանը: ՙԱԱ՚-ի զրուցակիցն է ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԸ:

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է

PB010020.jpgԱմիսներ առաջ, երբ առաջին խոսակցություններն էին պտտվում նախկին ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի մասնաշենքերից մեկում նոր արտադրություն հիմնելու մասին, շատերն էին թերահավատ: Առավել եւս, որ նման խոսակցություններն առաջին անգամ չէին տարածվում: Այս անգամ, սակայն, ամեն ինչ այլ կերպ ընթացավ՝ հիմնադրվեց ՙՄետաքսկոմբինատ՚ ընկերությունը (այդ մասին ՙԱԱ՚-ն անդրադարձել է վերջերս)։ 

ՙԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ՚

Հոկտեմբերի 24-26-ը Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղում և Ստեփանակերտի Թումանյանի անվան մանկական գրադարանում անց են կացվել մի շարք միջոցառումներ` ՙԹումանյանական օրեր՚ վերտառությամբ: Գաղափարը կյանքի է կոչվել Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ, որը տարին հայտարարել է Թումանյանական: Իսկ Երևանում գտնվող Թումանյանի թանգարանն իր մասնակցությամբ զարկ տվեց գաղափարին՝ վավերագրական բազմաթիվ նյութերով հարստացնելով այդ երեք օրվա բովանդակությունը:

ՔԱՐՈԶԵԼ ԿՈՄԻՏԱՍԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

KomitasQaryak.jpgՀՀ Կոմիտասի անվան աշխարհահռչակ քառյակը երկու օր շարունակ համերգներ է տվել Արցախի հին ու նոր մայրաքաղաքներում: Մեր մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունները քառյակի աննման կատարմամբ հնչեցին հոկտեմբերի 22-ին՝ Շուշիի կերպարվեստի թանգարանում, և հոկտեմբերի 23-ին` Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում:

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐՈՎ

Ռուսաստանյան հանրության տագնապը և երկրի նախագահի հայտարարությունը
Ազգային հենքի վրա մարդասպանության թուրք-ադրբեջանական ձեռագիրը մեզ վաղուց չի զարմացնում։ Դրա վրա կարող են և զարմանալ, և զայրանալ այլ ազգեր ու ժողովուրդներ, որոնք հակամարտության մեջ չեն եղել թուրքական էթնոսի հետ, առավել ևս՝ իրենց մաշկի վրա չեն զգացել նրա բարբարոսությունները։ 
Ռուսներին դա սկսեց վրդովեցնել վերջերս Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում կատարված սպանությունից հետո։

ՎԵՐԱԾՆՎԱԾ ԿԻՉԱՆԸ՝ ԻՐ ԱՌՕՐՅԱՅՈՎ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

444_1.jpgՄարտակերտի շրջանի Կիչան գյուղը գտնվում է շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, Խաչեն գետի ձախ ափին։ 1991-93թթ. գյուղը պարբերաբար ռմբակոծվել, հրետակոծվել է ազերիների կողմից, ավերվել ու գրավվել, ապա ազատագրվել։ Համայնքի ղեկավար, նախկին ազատամարտիկ Գարիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ հիշում է, թե ինչպես են թուրքերը 1992թ. հունիսի 12-ին ուշ գիշերով մտել գյուղ։ Ուժերն անհավասար էին… Եվ Կիչանն ամբողջությամբ հրի ճարակ դարձրին բարբարոսները։ 

ՙՀՈՂԻ ՈՒԺԻ՚ ԱՐՑԱԽՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

281001.jpgՍեպտեմբերի 19-ին Երևանի ՙՄոսկվա՚ կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Աննա Թովմասյանի ՙՀողի ուժը՚ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Հեղինակը ֆիլմը նվիրել է ՀՀ և ԼՂՀ անկախության տոներին։
Subscribe to this RSS feed