[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 03 Հոկտեմբերի 2013

Զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները Արցախի իշխանության ուշադրության կենտրոնում են

             Զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները Արցախի իշխանության ուշադրության կենտրոնում ենԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ` միության նախագահ Գալյա Առստամյանի գլխավորությամբ:

            Հանդիպման ընթացքում քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար համալսարանի նախազորակոչային եւ ֆիզիկական պատրաստության ամբիոնի վարիչ Շավարշ Ղուկասյանին շնորհվել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ՝ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

altԽաղողագործության մասին շատ է խոսվել: Գնահատականները տարբեր են, հաճախ անգամ՝  տրամագծորեն միմյանց հակառակ:  Առանց գնահատականների՝ պատկերը մոտավորապես այդպիսին է: Խորհրդային իշխանության վերջին շրջանում՝ 1980-ական թվականներին, խաղողագործությունն Արցախում իր զարգացման գագաթնակետին էր հասել եւ ապահովում էր ոչ թե պարզապես գյուղատնտեսության, այլ ընդհանուր, համախառն ներքին արտադրանքի զգալի մասը:

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոկտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը։ 

ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՃԱՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին  կառավարության բարձրաստիճան իշխանավորների հետ դռնփակ ճեպազրույցների:  

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻ

Սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի հերթական նստաշրջանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Միլլի մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը պատգամավորներին առաջարկել է ՙշատ արագ ձեռնամուխ լինել ՙՆախագահ Իլհամ Ալլիեւի պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին՚ օրինագծի ընդունմանը՚:
Օրենքի նման նախագիծ, սակայն, Միլլի մեջլիսի աշնանային նստաշրջանի օրակարգում դեռւեւս ընդգրկված չէ: 

ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ

IMG_0077.JPGՍա Հայաստան է, և վերջ...
  Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ
Քաշաթաղի շրջանի Սոնասարի միջնակարգ դպրոցն արդեն 4 տարի է, կոչվում է նահատակ ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Սեպտեմբերի 25-ին լրացավ Սամսոնի 55-ամյակը, որից 19-ը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Ավանդույթի համաձայն, այս օրը Սոնասար էին եկել զոհված և անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կանայք, հարազատներ, ՊՆ ներկայացուցիչներ, Սամսոնի այրին, զավակները: 

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՐՔ

Չգիտեմ՝ ինչպես, ի՜նչ բառերով արտահայտեմ իմ ուրախությունը, ևս առավել՝ զարմանքն ու հիացմունքը՝ անվանի մանկավարժ Միքայել Բեգլարյանի ՙՍոցիալիզմի բոլշևիկյան տարբերակը և նրա ճակատագիրը՚ գրքի հրատարակման առթիվ։ Սա գիտական նշանակություն ունեցող  աշխատություն է, որի ուղն ու ծուծը, ինչպես ինքը՝ հեղինակն է նշում, ռուսական (խորհրդային) սոցիալիզմի պատմությունն է։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Օրերս  Արցախի պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ռեկտոր Մանուշ Մինասյանի հանդիպումը առաջինկուրսեցիների հետ։ 
Շնորհավորելով նորաթուխ ուսանողներին համալսարան ընդունվելու կապակցությամբ՝ ԱրՊՀ ռեկտորը հավաստիացրեց, որ Արցախի մայր բուհն իր բոլոր հնարավորություններն ի սպաս կդնի նրանց որակյալ կրթություն տալու համար։ 
Subscribe to this RSS feed