[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2013

Ֆրանսիական պատվիրակության այցը ԼՂՀ

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Փարիզից ժամանած պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:  

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ Ո՜Չ ԳԼՈԲԱԼ ԵՎ Ո՜Չ ԷԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ-ն պետք է արժանանա միջազգային ճանաչման
ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ խորագրով միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում շարունակել է իր աշխատանքը։ Օրվա զեկուցումների առանցքում ղարաբաղյան խնդիրն էր՝ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։

ԿԱՐԾԻՔՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Հանս-Յոխեն ՇՄԻԴՏ, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ. 
- Գիտաժողովը համարում եմ անչափ կարևոր։ Այն հնարավորություն է տալիս ինչպես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ միջազգային փորձագետներին մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի  և այն մասին, թե ինչպես լուծել հակամարտությունը։ 

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Սեյրանյանը, քննարկեց  ՙՎարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի 2012-13 ուս. տարվա կատարած աշխատանքների մասին՚,  ՙՀացահատիկայինների բերքահավաքի արդյունքների և աշնանացանի նախապատրաստության ընթացքի մասին՚, ՙԽերխան, Ծովատեղ, Հերհեր, Կոլխոզաշեն, Մսմնա, Կավահան համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված ստուգումների  արդյունքների մասին՚, ՙԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի 2013թ. 4-րդ եռամսյակի աշխատանքային ծրագրի հաստատման մասին՚ հարցերը:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸ

Բրիտանացի ֆոտոլրագրող և գրող Ռասել Փոլարդն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009 թվականին՝ որպես զբոսաշրջիկ, իսկ 2010-ին եղել է Արցախում։ Ուսումնասիրելով հայկական մշակույթը, շփվելով արցախցիների հետ՝ նա որոշեց ընդլայնել Արցախի ու Հայաստանի վերաբերյալ իր գրառումների շրջանակը։

ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ

DSC_0800.jpgՀոկտեմբերի 5-ը՝ Ուսուցչի մասնագիտական օրը, հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Ներկա էր հանրապետության ղեկավարությունը՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։
Երեկոն հարգանքի ու մեծարանքի տուրք էր լույսի ու բարու սերմնացաններին՝ Մեծն Մաշտոցից սկզբնավորված նորօրյա  ուսուցիչներին, նրանց, ում ամենօրյա աշխատանքով կրթվում ու դաստիարակվում է մատաղ սերունդը։

ՙՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ՚-Ի ՆՎԵՐԸ

Արդեն յոթերորդ տարին է, ինչ ՙՀայռուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերությունը բարեգործական ծրագրեր է իրականացնում Արցախում՝ հանրակրթական դպրոցներին, ինչպես նաև մանկապարտեզներին և գիշերօթիկ հաստատություններին բերելով մարզական, կենցաղային գույք, դասագրքեր, խաղալիքներ և այլն: 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՍՈՒՏԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Այդ հայտարարությունը գուցե և կվրիպեր մեր ուշադրությունից, եթե մենք անհայտ կորած ռազմագերիների մայրեր չլինեինք։ 
Օրերս Ադրբեջանի ներկայացուցիչը, հանդես գալով Եվրախորհրդարանում, ասաց, թե, իբր,  հայկական կողմն իր մոտ առայսօր պահում է 4000 ադրբեջանցի ռազմագերու։
Դա խայտառա՜կ սուտ է։
Subscribe to this RSS feed