[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 01 Փետրվարի 2013

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ

           010213_AskeranXorhrdakcutyun_Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին  այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը` հանրապետության կենտրոնական մասում, կարեւորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը եւ մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:

Subscribe to this RSS feed