[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013

ՓԵՏՐՎԱՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՈՎ

Փետրվարին միմյանց շնորհավորելու  ևս  մի գեղեցիկ առիթ կա` Մայրենիի միջազգային օրը, որը նշվում է ամսույս 21-ին: Արցախյան շարժման դրդապատճառներից մեկն էլ արցախահայության մայրենի լեզվի ոտնահարումն է եղել: Եվ այսօր, երբ տոնում ենք Շարժման 25-ամյակը, որպես ձեռքբերում, նշում ենք նաև հայերենի՝ որպես պետական լեզվի հաղթանակը։ 

ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 

25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   bako_sahakyan46001322205458.jpgԹանկագին հայրենակիցներ,

    Սիրելի արցախցիներ,

25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով` վերականգնելու պատմական արդարությունը, պաշտպանելու մեր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 200213_HH_AzgayinJoxov_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

            Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։

Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:

Subscribe to this RSS feed