[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 21 Փետրվարի 2013

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

          Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:

ՔԱՂԱՔԸ` ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

nune_031.jpgՀադրութը  հանրապետության հարավային սահմանամերձ բնակավայրերից է: Հրադադարի հաստատումից ավելի քան 18 տարի անց քաղաքն ապրում է բնականոն հունով՝ փորձելով լուծումներ գտնել բազմաթիվ ու բազմաբնույթ հոգսերի շրջապտույտում: 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

200213_XarabaxyanSharjum_25_cucahandes_Info.jpgՓետրվարի  20-ին Ստեփանակերտի  մշակույթի  և երիտասարդության  պալատի ճեմասրահում  բացված ցուցահանդեսը նախաձեռնել էին  ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության  հարցերի  նախարարությունը, Արցախի  պետական  պատմաերկրագիտական  թանգարանը և ԼՂՀ  պետական արխիվը։ Այն  նվիրված էր  Արցախահայության  ազգային-ազատագրական  պայքարի՝ Ղարաբաղյան  շարժման  25-րդ տարեդարձին։

ՙ20 ՓԵՏՐՎԱՐԻ 1988՚. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

alt…Մեկ օր անց ինձ ուղարկեցին փետրվարի 21-ի ՙՍովետական Ղարաբաղը՚։ Ես պետք է Մոսկվայում գտնվեի այնքան ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել նրանց հետ, ումից այս կամ այն աստիճանով կախված էր այդ հարցի որոշումը։ Ինձ կանոնավորապես ուղարկում էին թերթեր և անհրաժեշտ տեղեկատվություն։

ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ ԵՎ ԾԼԿԵՑԻՆ

կամ՝ Ղարաբաղյան շարժման կոնովալովյան ընկալումների շուրջ  
Ղարաբաղյան շարժման 25-ամյակին և 1988¬ի փետրվարյան իրադարձություններին Բաքվի քարոզիչներն անդրադարձան ավանդույթը չխախտելով, ասել է թե՝ իրադարձություններն  աղավաղելով,խեղաթյուրելով և ցեխ շպրտելով Արցախում ծավալված համաժողովրդական պայքարին։ Այս անգամ կեղծարարները չբավարարվեցին հայրենական ներուժով։ Ադրբեջանական լրատվական կայքում օրերս հայտնվեց Ադրբեջանի կոմկուսի նախկին Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի ՙմեկնաբանությունները՚ 1988-ի փետրվարի 12-ին  կուսակցության Ստեփանակերտի քաղկոմում տեղի ունեցած նիստի վերաբերյալ, որին ներկա էր ինքը՝ Կոնովալովը։

ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքից հետո, որը տևեց ընդամենը 1 ժամ 37 րոպե՝ շուրջ 7 հազար մարդու մասնակցությամբ,  Արցախյան շարժումը դուրս եկավ ընդհատակից ու ստացավ համազգային բնույթ՝ մեկ հոգի և մեկ բռունցք դարձնելով աշխարհասփյուռ հայությանը։ Նախատեսվում էր հաջորդ օրն էլ նման միջոցառում կազմակերպել, որին պիտի մասնակցեին նաև հարյուրավոր երևանցիներ. նրանց ավտոշարասյունը պատրաստ սպասում էր հայոց մայրաքաղաքում։ 

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՏՈՆ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

altԱրդեն չորրորդ տարին է` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում և Արցախում հռչակված է որպես ՙԳիրք նվիրելու օր՚: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, որի նպատակն է տարաբնույթ միջոցառումներով հանրության և հատկապես մատաղ սերնդի ուշադրությունը սեւեռել դեպի գիրքն ու հերթական անգամ կարեւորել նրա նշանակությունն ու դերը:

88-ԻՆ ՏԻՐՈՂ ՎԵՀ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵՆՔ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ

Շարժման 25-ամյակի տոնակատարությանն իրենց մասնակցությունն են ցանկանում բերել գրեթե բոլոր կազմակերպությունները։ Քառորդ դար առաջ տիրող միասնական ոգու հզորությունը  փոխանցվում է սերունդներին։ Նման գաղափարով էր տոգորված  Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի և Արցախի պատմաերկրագիտական թանգարանի  կազմակերպած միջոցառումը։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Հայրենասիրական երգերի փառատոնը, որ անցած շաբաթ անցկացվեց Ստեփանակերտի մշակույթի  և երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճում, նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, Հայրենյաց պաշտպանի օրվան և Անդրանիկի ծննդյան տարեդարձին։ Այն նախաձեռնել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

200213_ArtsakhyanSharzhum25_Info.jpgՏոնակատարությանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը, շարժման վետերաններ, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, հյուրեր Հայաստանից:

Subscribe to this RSS feed