[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 22 Փետրվարի 2013

ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը 2012 թվականը    համարում է կառույցի կայացման ու զարգացման հերթական փուլ: Ամփոփելով տարվա ընթացքում իրագործածը, նա նշեց, որ Կենտրոնը փորձել է ավելի արդյունավետ աշխատել, կատարելագործվել ինչպես կադրային, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով:
       Ս. Բաբայանը տեղեկացրեց, որ  արտադրական վտանգավոր օբյեկտեր  շահագործող անձանց հետ կնքվել են     պայմանագրեր, որոնց  համաձայն և  ըստ ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջների, իրականացվել են արտադրական վտանգավոր օբյեկտների  փորձաքննություններ և արվել համապատասխան եզրակացություններ: Դրանցից երկուսը բացասական՝ ելնելով տեխնիկական անբավարար վիճակից:

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Կառավարության անդամները՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ ներկայացել էին ԼՂՀ ԱԺ փետրվարի 21-ի լիագումար նիստին՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։
Մեր հանրապետությունում իրականացվող սոցիալական ծրագրերի մի մասն ուղղված է ծնելիության խթանմանը. հիշեցնում է պատգամավոր Արամ Գրիգորյանը և հարցնում, թե հանրապետության մասշտաբով  որքան է հղիության արհեստական ընդհատումների թիվը, և արդյո՞ք նպատակահարմար չէ խստացնել օրենսդրական դաշտը՝ վերահսկողության տակ վերցնելով ընդհատումների նպատակով օգտագործվող այն դեղամիջոցները, որոնք գտնվում են ազատ վաճառքում։ Պատասխանելով հարցին՝ ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը շեշտեց, որ դա ոլորտի աշխատողներին անհանգստացնում է առաջին հերթին։

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԻՉՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԻԼԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ

878.jpgՓետրվարի 22-ին ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Առիթն օրերս Միլանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին ԼՂՀ մասնակցության արդյունքների ներկայացումն էր։
Մինչև բուն թեմային անցնելը, Ս. Շահվերդյանը տեղեկացրեց, որ հայկական կինոյի ՙԶարթոնք՚ կենտրոնը 2 օր առաջ տարվա լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչել ԼՂՀ զբոսաշրջության վարչության կողմից պատվիրված ՙՂարաբաղ ¬ թաքնված գանձ՚ ֆիլմը, որի շնորհանդեսը կայացել էր անցած տարի։

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ

DSC05994.jpgՓետրվարի 21-ի մայրենի լեզվի  օրվա կապակցությամբ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր միամսյակ, որի շրջանակներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Այդ կապակցությամբ փետրվարի 19-ին Ստեփանակերտի հ.1 հիմնական դպրոցում հերթական անգամ կազմակերպվեց միջոցառում՛ նվիրված մայրենի լեզվին։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ԼՂՀ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը և ուրիշներ։ 

Փետրվարի 23-ը՝ Հայրենյաց պաշտպանի օր

NorayrMkrtchyan.jpgՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ՆԱ Է, ՈՎ ՇԵՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԻՐԸ.
Հարցազրույց ՊԲ  ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ  Նորայր ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Դարերից մեզ հասած   ու զուլալված  ճշմարտություն է. ՙԵրկաթե զենքների դեմ  հեշտ է վահան գտնել, բայց՛ ոչ  ոգու զենքերի...՚ արտահայտությունը։ Փաստորեն այսօր ձեր ձեռքին է նաև  ոգու ուժով հաղթության բանալին։  Ի^նչ շեշտադրումներով եք կազմակերպել  ոգու կռվան հանդիսացող  բաժնի ծառայությունը։ 

ԴԻՏԱՐԿՈՒՄ

              Փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ ՉԱՐԻՔ ԵՆ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

altՄեր կյանքում հաճախ ենք հայտնվում  տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում: Յուրաքանչյուրը փորձում է գերիշխել մյուսի վրա, ապացուցել իր իրավացիությունը: Կոնֆլիկտը ծնում է փոխադարձ վիրավորանքներ, ագրեսիա, հիշաչարություն… 

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

altՂարաբաղյան շարժման 25-ամյակի տոնակատարությունների ծրագրով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնցից անմասն չմնաց նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը։ Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում քաղաքապետարանի կողմից  կազմակերպվեց նկարչության մրցույթ։

Միջոցառում՝ նվիրված 1988թ.-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշմանը

Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված 1988թ.-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշման 25-ամյակին, որի համաձայն ԼՂԻՄ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը  Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Subscribe to this RSS feed