ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ՙԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ՚ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 19-ին Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում ուսանողների տրամադրվածությունը տոնական էր։ Արցախյան շարժման 25-ամյակի առթիվ համալսարանում հյուրընկալվել էին Շարժման ջահակիրներ Արմո Ծատուրյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Վարդգես Բաղրյանը եւ Վոլոդյա Բեգլարյանը, ովքեր Շարժման օրերի իրենց նվիրական ու հետաքրքիր հուշերով կիսվեցին ուսանողության հետ. դրվագներ հիշեցին Շարժման օրերից, որոնք չկան գրված ոչ պատմությունում, ոչ էլ շատ-շատերի հուշերում։
- Published in Մշակույթ և կրթություն