ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար, պատմաբան Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը Թուրքիայի, Մերձավորարևելյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների և այդ գործընթացներում հայկական գործոնի ազդեցության շուրջ է։
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեիք Մերձավոր Արևելքում գերիշխանության հավակնող և միաժամանակ տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշված այսօրվա Թուրքիային։
- Խոսելով Թուրքիայի մասին՝ նախևառաջ պետք է նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա դերակատարությունն անհամեմատ ընկել է։ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն ավելի շատ փորձում է անդրկովկասյան երկրների ռազմավարական դիրքը գրավել, որովհետև նրանք առավել մոտ են Ռուսաստանի սահմանին։