[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 04 Փետրվարի 2013

Հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները

          040213_Vostikanutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը պնդում է, որ հայկական կողմը Փարիզում, անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ, իբրև մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ։ Կարո՞ղ եք պարզաբանել:

ՔԱՆԻ ՄԱՍԻՍԸ ԿԱ, ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՎԱԽՃԱՆ ՉԿԱ

Arzik_1_.jpgՀարցազրույց հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, Արցախյան շարժման ակտիվիստ Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ
-Տիկին Մխիթարյան, եթե  այսօրվա հեռավորությունից հետադարձ հայացք նետելու լինենք անցյալին, ի՞նչ բնորոշ պահեր կարելի է առանձնացնել Արցախյան շարժման ընթացքում: Ո՞րն է նրա խորհուրդը:
- Ղարաբաղյան շարժման ամենաբնորոշ առանձնահատկությունները բնութագրելու համար առնվազն պետք է նրա ակունքներին ու ընթացքին շատ մոտ եղած լինել, և քանի որ ուսանողական տարիներից` 1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը նշելու հանրահայտ դեպքերի մասնակիցն էի, իսկ այնուհետև՝ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, ինձ թույլ եմ տալիս մի քանի ընդհանրացումներ կատարել, որոնք բնութագրական էին համազգային Զարթոնքի մեր  պայքարին:

...ԵԼԱՆՔ ՈՐՊԵՍ ԿԱՄՔ ՈՒ ՈԳԻ

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս.- Մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական  հաղթանակին, քան այսօր։ Արցախյան ազատամարտն իր հերոսական փուլն ավարտեց պատվով։
Ներկայումս մենք ունենք շատ կարևորագույն խնդիր, որ դարձյալ պիտի լուծենք միասնաբար։ Մեր պայքարը տեղափոխվել է տնտեսական, քաղաքական՝ ավելի լուրջ, ավելի ծանր աշխատանքի փուլ, և ես համոզված եմ՝ եթե ողջ հայությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում կարողանա համախմբված գործել, իր միջից կորզել ամբողջ ներուժը, որ չափազանց մեծ է, ապա առաջիկա տարիներին կունենանք վերջնական հաղթանակ։ Մայր Հայաստանը կանգնած է մեր թիկունքին, և այն սիրով, նվիրվածությամբ, համախմբվածությամբ, որ մենք սկսեցինք Շարժումը, նույն ոգևորությամբ էլ պիտի շարունակենք շարժվել առաջ։ Հաղթանակը մերը կլինի։

ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հայտնի է, որ խորհրդային իշխանության առաջին տարիներին երկրի հողերը, անտառները, ջրերը, ընդերքն ամբողջապես ազգայնացվել են՝ դարձել պետական սեփականություն: 1921 թվականից գյուղատնտեսության զարգացման համար սկսել են ստեղծվել հողի մշակման  ընկերություններ (T03) և կոմունաներ: Նրանց հողամասեր են տրվել մշտական մշակման համար, բայց հողը նրանց սեփականությունը չէր: Այդ տնտեսություններն իրենց չարդարացրին: 1929 թվականից  սկսվեց բազմաճյուղ կոլեկտիվ տնտեսությունների, իսկ 1932 թվականից` մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը։ Դրանք պայմանագրերով կատարում էին կոլեկտիվ տնտեսությունների հողերի հերկի, ցանքսի և հնձի աշխատանքները: 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

Օրերս  Հադրութի  վարչակազմի  նիստերի  դահլիճում  տեղի  ունեցավ  սեմինար-խորհրդակցություն՝    նվիրված  շրջանի  համայնքների մշակութային  օջախների  գործունեության  բարելավման  հիմնախնդիրներին:
Շրջվարչակազմի  աշխատակազմի  մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  բաժնի  վարիչ  Երմոնյա  Զաքարյանն  իր  ելույթում  ընդգծեց, որ  ԼՂՀ  մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  նախարարության  կողմից այդ ասպարեզում շրջադարձային փոփոխություններ են ծրագրվել 2010 թվականից։ Ըստ հաստատված ծրագրի՝ գործընթացն իրականացվում է  երեք  ուղղություններով:
Subscribe to this RSS feed