[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 05 Փետրվարի 2013

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա»,- նշված է նամակում:

ԿԵՂԾԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղարից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Գևորգյանը՝ նախնական համաձայնության մեջ մտնելով ՙՊոլիգրաֆ՚ ՓԲԸ համակարգչային բաժնի պետ Ալբերտ Բաղդասարյանի հետ, 2012թ.նոյեմբերի 26-ից մինչև 2013թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխատավայրի և աշխատավարձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ է կազմել՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծել և յուրաքանչյուրը 50.000 դրամի դիմաց իրացրել մի խումբ քաղաքացիների, որոնք էլ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթերը, դրանք ներկայացրել են ՙՅունիբանկ՚ ու ստացել ՙConstant+՚ սպառողական կարիքների բավարարման համար վարկային միջոցներ։
Սույն փաստով ընթացիկ տարվա հունվարի 22-ին ԼՂՀ  ԿԱ ԱԱԾ քննիչի կողմից ԼՂՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 
Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը։

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3987vagram_atanesyan.jpgԱդրբեջանում տիրող իրադրության մասին կարծիք է հայտնում 
ԼՂՀ ԱԺ   հանձնաժողովի նախագահը 
Ներքաղաքական անկայուն իրավիճակն Ադրբեջանում, որն ավելի սրվեց Ամանորի տոներից հետո, իր վրա է գամել միջազգային հանրության ուշադրությունը՝ տեղիք տալով զանազան վերլուծությունների և ենթադրությունների։ Տեսակետները տարբեր են, սակայն դրանց բոլորի առանցքում այն իրողությունն է, որ բռնապետական վարչակարգն Ադրբեջանում սպառել է իրեն և որի հետագա գոյությունը սպառնալիք է տարածաշրջանի համար։     

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ` ԾՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ԳՐՉԻ ՀԱՄԱԴՐՈՒՄՈՎ

      Հայ ազգի համար ճակատագրական օրերին միշտ էլ զինվորին համահավասար կռվել են նաև հայ  բանաստեղծն ու գրողը, լրագրողն ու պատմաբանը: Այդպես եղավ նաև ահեղ պատերազմի վերածված մեր ազգային վերազարթոնքի օրերին: Ասվածն ապացուցելու միտումով էր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանն օրերս կազմակերպել ՙՈչ միայն զենքով, այլև` գրչով՚ գրական երկխոսությունը:

     Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը մուտքի խոսքում նշեց, որ միջոցառմանը հրավիրվել են մարդիկ, ովքեր այս կամ այն չափով իրենց մասնակցությունն են ունեցել մեր ազգային վերազարթոնքի առանցքային փուլերում:

ՀԱՐՍԱՆԻՔ Է, ՀԱՐՍԱՆԻՔ...

Ashot_Sargsyan.jpgԱրցախի Հանրապետության Ազգային Ժողովը   2011թ. հոկտեմբերին ընդունել է  ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ օրենքը: Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարեւոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, արմատավորման եւ իրացման գործում:
Օրենքի գործունեության ոլորտները բազմազան են։ Անդրադառնանք միայն ՙՄարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված ժողովրդական սովորույթներ՚ դրույթին:

ՍՊՈՐՏԸ` ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Dproc.jpgԵրեխայի առողջության  գրավականը սպորտն է, ուստի յուրաքանչյուր  ծնող այս գիտակցումով ձգտում է իր զավակին կոփել որևէ մարզաձևով, եթե, իհարկե, առկա են նպաստավոր պայմանները: Մարտունու մարզադպրոցը լուրջ երաշխիք է այս հարցում: 
Տնօրեն Վոլոդյա Ղահրամանյանի տեղեկատվությամբ՝ այստեղ աշխատում են 21 մարզիչ-մանկավարժներ,  պարապմունքներին ընդգրկված են 24 խմբեր` հետևյալ մարզաձևերից. ազատ ոճի ըմբշամարտ, աթլետիկա, սեղանի թենիս, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՅՔԷՋ ՈՒՆԻ

SAM_2168_1_.jpgԳրիգոր Նարեկացի համալսարանը  համացանցում արդեն  ունի իր տիրույթը։ Grigornarekatsi.info հասցեով գործում է համալսարանի պաշտոնական կայքէջը։  Այն  բաղկացած  է մի շարք բաժիններից ու ենթաբաժիններից, որտեղ հանգամանորեն ներկայացված են համալսարանի կառուցվածքը՝ իր բոլոր ստորաբաժանումներով, պատմությունը, պրոֆեսորադասախոսական կազմը։ Գործում են  գիտական հրապարակումների, ֆոտոսրահի, տեսանյութերի, գրքերի աշխարհի եւ այլ հետաքրքիր բաժիններ ու ենթաբաժիններ։ 
Subscribe to this RSS feed