[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Փետրվարի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

                  070213_RaffiHovhannisyan_Info.jpgՀանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

            Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԻԼԻԱՐԴՈՎ

karenshahramanyan.jpgՕրերս կառավարության նիստում  հաստատվեց 2013թ. պետական բյուջեի  միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը։ Ինչպես նշեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն  Շահրամանյանը, այն կազմում է 11 մլրդ 500 մլն դրամ` նախորդ տարվա 13 մլրդ 637 մլն դրամի փոխարեն։ 

ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ` ԳՈՆԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

DSC_6328.jpgԿան դեպքեր, երբ շինարարական աշխատանքներից ակնկալվում է ավելի  նշանակալի արդյունք, քան զուտ նոր շինությունն է: Հանրապետական հիվանդանոցի շինարարության պարագայում նման մոտեցումն առավել քան արդարացված է: Ժամանակակից պայմաններին համահունչ շենք ունենալու հնարավորությունը պատասխանատուները կապում են ոչ ավել ոչ պակաս` առողջապահության ոլորտում նոր մակարդակ ապահովելու ցանկալի հեռանկարի հետ: 
Այս ամենի հաշվարկով` միանգամայն հասկանալի է այն նախանձախնդրությունը, որով բազմաշերտ վերահսկողության է ենթարկվում հանրապետական հիվանդանոցի շինարարությունը:

ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԸ ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Տարիներն ինչքան հեռացնում են մեզ 88-ի փոթորկահույզ օրերից, այնքան ավելի են իմաստավորվում Արցախյան շարժման խորհուրդն ու նրա յուրաքանչյուր օրը, այն մարդկանց կատարած գործը, ովքեր նախապատրաստել են Շարժումը: 25 տարվա հեռավորությունից գնահատելով 1988-ի իրադարձությունները, հիրավի, պատմական կարելի է համարել փետրվարի 1-ը, որը շրջադարձային եղավ Շարժման համար: Ասկերանի շրջանի Նորագյուղի  համայնքում 25 տարի առաջ տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն, որը փոխել է Շարժման ընթացքը: Այն մեր նորագույն պատմության մեջ կարձանագրվի որպես Նորագյուղի գաղտնի ժողով: 

ՇԱՐԺՈՒՄ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

21100066.jpg1988.ՙՄԻ-Ա-ՑՈՒՄ՚
Արցախյան անդրանիկ հանրահավաքների առաջին և գլխավոր կարգախոսը... Արցախցին հավատում էր իր նվիրական իղձի իրականացմանը։
Հունվար-փետրվար ամիսներին մարզի հիմնարկ-ձեռնարկություններում, կոլտնտեսություններում ու խորհտնտեսություններում տեղի են ունեցել կոլեկտիվների, սկզբնական կուսկազմակերպությունների ընդհանուր ժողովներ, ժողովրդական պատգամավորների գյուղական, ավանային, շրջանային ու քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնցում աշխատավորության  պահանջով քննարկվել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ 

ԿՐԿԻՆ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ

123.jpgՎերջին ամիսներին Արցախում արձանագրված աֆրիկյան ժանտախտի դեպքերը զանգվածային բնույթ են ստացել։ Ինչպես հայտնի է, ԼՂՀ վարչապետի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ կառավարության ղեկավարը հստակ հանձնարարականներ է տվել վարակը կանխելու նպատակով։ 
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ, ինչո՞ւ հնարավոր չէ արմատախիլ անել ժանտախտի չարիքը, ո՞րն է վարակի տարածման պատճառը։ Այս և նման հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս ԼՂՀ գյուղնախարարության անասնապահական և անասնաբուժական պետական տեսչության պետ Տիգրան ԱՌՍՏԱՄՅԱՆԸ։

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

altԳյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ժամանակին և որակով կանխարգելիչ միջոցառումների չկատարումը մտահոգության  տեղիք է տալիս։
Հայտնի է (լրատվամիջոցներից), որ Հայաստանի մի շարք շրջաններում (Տավուշ, Գուգարք, Վարդենիս) հիվանդության նկատմամբ համապատասխան միջոցառումները ժամանակին չկատարելու պատճառով կենդանիների սիբիրախտ հիվանդություն է բռնկվել։

ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Անցած տարվա վերջին հանրապետության մշակութային կյանքում տեղի ունեցավ բավականին նշանակալից իրադարձություն` ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը, որի արդյունքում առաջին դիրքերում հայտնվեց Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի ՙԱնթեղ՚ խմբի ծրագիրը: Այն  զարմացրեց  բավականին բարձր մակարդակով և ուրախություն պարգևեց հայրենասիրական ոգով, մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու գաղափարով ներշնչված տրամադրությամբ: Եվ այդ ամենը այն դեպքում, երբ գյուղը չունի ոչ ակումբ, ոչ էլ  մշակութային միջոցառումներ իրականացնելու պայմաններ: Թե ինչպես է հաջողվում նորբրաջուրցիներին նման  որակով աշխատանք ներկայացնել հանդիսատեսի դատին, պատմում է խմբի ղեկավար, դաշնակահար Անահիտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հադրութի  վարչակազմի  աշխատակազմի  մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  բաժնի  և  ՙՀադրութի  մշակույթի  և  երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ Հադրութի  մշակույթի  տանը  կազմակերպվեց  հանդիպում  շրջանից  Հայաստանի  և  ԼՂՀ  բուհերում  սովորողների   հետ: Հանդիպումը  նպատակ էր հետապնդում ավելի  մոտիկից  ծանոթանալ  ուսանողական  առօրյային, նրանց հուզող  հարցերին, ուսանողներին ծանոթացնել  շրջանի անցուդարձին, մեկ  անգամ  ևս  հիշեցնել, որ  շրջանը  սպասում է  նրանց, իրենց  ստացած  գիտելիքները  սոցիալ-տնտեսական  զարգացման  խնդիրների  լուծմանը  ներդնելուն։
Միջոցառումը  բացեց   աշխատակազմի մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  բաժնի  առաջատար  մասնագետ  Լուսինե  Օհանյանը: 
Subscribe to this RSS feed