ՆՎԵՐՆԵՐ ԲԱՐԵՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ
5-րդ տարին է, ինչ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ¬ի խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով 2008 թ. հոկտեմբերի 16-ի արցախյան Մեծ հարսանիքի ժամանակ ստանձնել էր 250 զույգի քավորությունը, հերթական անգամ նշված ընտանիքներում ծնված երեխաներին տրամադրեց դրամական նվերներ։ Ստեփանակերտի ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահում փետրվարի 8-ին կայացավ գումարների տրամադրման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սոցապնախարար Նարինե Նարիմանյանը, Ռուբեն Վարդանյանի ֆոնդի ղեկավար Արտակ Մելքոնյանը, ՙԱմերիաբանկ՚¬ի տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավար Հրաչյա Մալխասյանը, բանկի մանրածախ գործառությունների տնօրեն Արման Բարսեղյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։
- Published in Սոցիալական