Items filtered by date: Երեքշաբթի, 11 Փետրվարի 2014

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 կամ՝ պետությունների սահմանները գծվում են պատերազմի արդյունքում

Ամեն տարի փետրվարի 7-ին Ճապոնիայում հիշում են Ռուսաստանի հետ չմաքրած հաշիվների մասին։ Հիշում և հիշեցնում են ռուսական կողմին։ Այդ օրը  Ճապոնիայում պաշտոնապես հայտարարված է Հյուսիսային տարածքների օր։ Երկու պետությունների պայքարի առանցքում տարածքային վեճն է Հարավային Կուրիլյան կղզիների կամ, ինչպես ընդունված է անվանել, Հարավային Կուրիլների շուրջ։ 

ԲԵԿՈՒՄ. 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ը` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՒԼԻ ԵԼԱԿԵՏ

step_88_2_.jpg1988թ. փետրվարի 12-ը Արցախի հայության համար ճակատագրական տարեթիվ է։ Այդ օրը, թերևս, դարձավ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլի  ելակետ։ Հենց այդ օրվա իրադարձությունները կանխորոշեցին Շարժման հաջողությունն ամբողջապես և երկար սպասված ազատության ձեռքբերումն իրենով նշանավորած պատմական նստաշրջանի անցկացումը։ 

ՙԱՐՑԱԽԻ ՏՐԻՈ՚-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ ՇՈՒՇԻՈՒՄ

22.jpgՕրերս Շուշիի կերպարվեստի թանգարանում կայացավ նորաստեղծ երաժշտական խմբի անդրանիկ համերգը: Խումբ, որն անդամների կողմից անվանակոչվեց ՙԱրցախի տրիո՚:
Երեք երիտասարդ երաժիշտներ սեփական նախաձեռնությամբ համախմբվել են և որոշել միասին հանդես գալ համերգներով` իրենց ներդրումն ունենալով դասական երաժշտության տարածման գործում:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին մասնակցել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտում նահատակված հայտնի հրամանատար Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

            100214PetrosGhevondyan_Info.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելը` ընդգծելով, որ նրանց սխրանքն ու գործունեությունն անմահ են:   

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Փետրվարի 7-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ,  "ԱՎԻՍ" և "ՍՊԻՔ ԱՊ" անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:

ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը ֆեյսբուքում և թվիթերում

 Արցախի Հանրապետության կառավարությունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: 

Subscribe to this RSS feed