[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Ապրիլի 2014

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԵՐԻ ՀԵՏ

Հիրավի, թերևս ոչ մի երկիր այնքան կնամեծար ու մայրապաշտ չէ, ինչպես Արցախը։ Դա է վկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես կանանց նվիրված երկու տոն ունենալու հանգամանքը. Մարտի 8-ը՝ որպես միջազգային, իսկ Ապրիլի 7-ի Ավետման օրը՝ որպես Մայրության և գեղեցկության օր։ Իսկ Մարտի 8-ից Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը հայտարարված է կանանց միամսյակ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունում կնոջը մեծարելու տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին։

ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՈՒ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ

Մայրություն, գեղեցկություն, սեր. այս բառերն արդեն մեկ ամիս է՝ առավել հաճախականությամբ են հնչում տարաբնույթ միջոցառումների ընթացքում...Միջոցառումներ, որոնք նվիրված են կանանց մեկամսյակին և նպատակ ունեն մեծարել հայոց օջախի պահապան մորն ու կնոջը, դստերն ու մամիկին, արժևորելու նրանց  մշտական ներկայությունը բոլոր բնագավառներում։ Հերթական միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 5-ին՝ Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում, ՙՄայրության ավետարան՚ խորագրով։

ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

240314_ShushiGyuxHimnadram__Info.jpgՉնայած վերջերս  տեղացած առատ  ձյունը տարվա այս եղանակին  գյուղատնտեսության վրա երկակի ազդեցություն ուներ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ ԼՂՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստային տնտեսության Շուշիի  մասնաճյուղի բակում, վեր էր բոլոր սպասելիքներից։ 

ՙՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ՚ ԾՆՈՒՆԴԸ, կամ` ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

 Թուրք-ադրբեջանական միասնական քարոզչությունը նոր թափ է ստանում 

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները  տվեցին մի շարք հարցերի պատասխանները։  
Դրանք անչափ կարևոր էին իշխող վարչակարգի համար, և այդ կարևորության գիտակցումն էլ ստիպեց երկրի փաստացի ղեկավար Ռ. Էրդողանին՝ կանխորոշելու ընտրությունների ելքը, այսինքն՝ առաջնորդվել ՙնպատակն արդարացնում է միջոցները՚ սկզբունքով։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

 Ապրիլի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կանանց խորհրդի մի խումբ անդամների՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

 Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ` ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ՄՏՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

444.jpgԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի,  Բեռլինում կայացած հանդիպումների և միջոցառումների արդյունքների ամփոփմանն էր նվիրված ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսը։ 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ

DSC08332.JPGԼՂՀ առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանի հրավերով պարբերաբար Արցախ են ժամանում ՀՀ-ի տարբեր բուժհաստատությունների առաջատար բժիշկներ, միջին բուժանձնակազմի  մասնագետներ, ովքեր տեղում անց են կացնում խորհրդատվություններ, սեմինարներ, նախանշում ընդլայնել համագործակցության շրջանակները։

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

79.jpgԱպրիլի 4-5-ը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվեց ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում  մասնագիտական խորհրդատվություններ իրականացրին Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ, դոցենտ, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էլզա Հայրապետյանը, ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը, Կանանց կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Կարինե Սարգսյանը և առաջատար ուլտրաձայնային մասնագետ Գայանե Սարգսյանը։ Հյուրերին ընդունեցին և Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ներկայացրին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, փոխնախարար Կարեն Ղուկասյանը։ 

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Նախագահի՝ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին>> 2007 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:

Subscribe to this RSS feed