Ապրիլի 7-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ՙԵրկու աստղ՚ նախագծի եզրափակիչ փուլը, որն էլ մասնակից յոթ զույգերից ի հայտ բերեց հաղթողներին: Ժյուրիի կազմում ընդգրկված էին և՜ մայրաքաղաքի, և՜ տեղացի մասնագետներ. Մարինե Միքայելյան` Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահ, Հենրի Մանուկյան` Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, Կարինե Բաբայան` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դասատու, Գենադի Առուշանյան` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան: