[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ՝

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան:

            300414_KashenHanq__Info.jpgՆախագահ Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարեւորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը եւ բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը:

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության   տեղեկանքի՝ շրջանում, ապրիլի վերջի տվյալներով,  գարնանացանի համար հերկվել է մոտ 5000հա հողատարածք, որից 2150-ը՝ պետական պահուստային ֆոնդից  (ՊՊՖ): Կատարվել է 3670հա տարբեր մշակաբույսերի ցանքս: 
Subscribe to this RSS feed