Items filtered by date: Երեքշաբթի, 27 Մայիսի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին:

270514TseghaspanPetHandz.jpgԻր խոսքում Նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանությունը համարել է մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություններից մեկը, որի ժխտումը հանդիսանում է ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

            Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 

            Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի  օրակարգի պատրաստության հարցն էր։

ԱրՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

99.jpgՄայիսի 19-ից Արցախի պետական համալսարանում  մեկնարկել են 2013-2014 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։ 

ՙԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԲԻԶՆԵՍՈՎ ԿԱՊՎԱԾ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵԼ՚

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ու դրա ղարաբաղյան արձագանքները քննարկման նյութ են դարձել քաղաքական-փորձագիտական ու լրատվական շրջանակներում։

ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ ՆՊԱՍՏԵՆՔ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆԸ

Մարտունի քաղաքի մաքրությունն ապահովող հիմնական օղակը ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ-ն է, որն իրականացնում է աղբահանման, սանիտարական մաքրման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ: Ընկերության գործունեության, հիմնախնդիրների, ինչպես նաև  ծառատնկման, սանմաքրման և բարեկարգման միամսյակի շրջանակներում  կատարված ու կատարվող աշխատանքների մասին է  հարցազրույցը տնօրեն Փայլեր  
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՇՐՋԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  ՙԲաց դռների օրվա՚   շրջանակներում ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի  մասնագետները բուժզննում և խորհրդատվություններ են անցկացրել հանրապետության շրջաններում։

ԿԱՅԱՑԱՎ ՙԱՐՑԱԽՊՐԵՍ՚ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մայիսի 23-ին` Արցախում լրագրողի մասնագիտական օրը, Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի է ունեցել ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին լրագրողներ և լրատվական ծառայությունների ղեկավարներ:
ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության ղեկավար Վահրամ Պողոսյանը մանրամասն ներկայացրեց կայքի բաժիններն ու իրականացվող աշխատանքները:

Հաստատվել են հանրապետության ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2014 թվականի ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Գործադիր մարմինը նիստում հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես, դատական համակարգի վերաբերյալ: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ԼՂՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում: 

ՕՁԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ, ԲԱՅՑ՝ ՈՉ ՍԱՐՍԱՓԵԼԻ

zmeya.jpgՕրերի տաքացմանը զուգընթաց մեծանում է  բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց թիվը: Էլ չենք խոսում անասնապահությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ զբաղվողների մասին, որոնք  օրվա կեսից ավելին լինում են դաշտերում, այգիներում և արոտավայրերում: Չպետք է մոռանալ, որ մենք մենակ չենք և գոյատևում ենք ոչ միայն մեզ, այլև կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներին հարազատ ընդհանուր միջավայրում: 

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին Երեւան քաղաքում մասնակցել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

HayastanHimnadram_2.jpgԱրցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է "Հեռուստամարաթոն-2014"-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը եւ ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Subscribe to this RSS feed