[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 25 Հուլիսի 2014

ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Անցած շաբաթ միջազգային հանրության ուշադրությունից չվրիպեց Բրազիլիայում անցկացված  BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն) պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը, որն աշխարհի ուժային կենտրոնների միջև ընթացող մրցակցության հերթական դրսևորում էր և անուղղակիորեն առնչվում էր ուկրաինական ճգնաժամին։ 

ԱՅԺՄ, ԵՐԲ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ԵԿԵ՜Ք ԿԱՌՈՒՑԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

 Հուլիսի 15-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝  հրահանգելով, որ ՙԳաֆեսճյան ընտանիք հիմնադրամին՚ վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում։  

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԻՐԱԿԱՆ-ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ

Parajanov1.jpgՀայաստանյան լրատվամիջոցներն իրազեկում են, որ այս տարի Երևանում անցկացվող ՙՈսկե ծիրան՚ 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրված է 20-րդ դարի խոշորորագույն ռեժիսորներից մեկի` Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի արձագանքները հասան նաև Արցախ: Հուլիսի 23-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսորի կոլաժների և լուսանկարների ցուցահանդեսը, նրա հանրահայտ ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրումը: 

ԱՄՐՈՑ ՙԹՈՄԱՍԻ ԲԵՐԴ՚

IMG_5418.jpgԱմրոցը տեղակայված է համանուն` Թոմաս երբեմնի գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս - արեւելք գտնվող լեռան գագաթին, ծովի մակերեւույթից մինչեւ 1110 մ բարձրության վրա, որտեղից անցնում էր Հակարիի եւ Արաքսի հովիտներ տանող գլխավոր լեռնանցք-ճանապարհներից մեկը: Ամրոցի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան: Այն հիշատակվում է տեղագրող Մ. Բարխուդարյանցի, մեր օրերում` Շ. Մկրտչյանի եւ Ս. Կարապետյանի գրվածքներում: 

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ 2014Թ. ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՏԸ...

altՍ.թ. հունիսի 25-ին վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումները, որոնք ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս եւ Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը`2,5 մետր: 
Subscribe to this RSS feed