[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 06 Հոկտեմբերի 2015

ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ

Ուսուցչի օրը ոլորտի աշխատողները շնորհավորանքներ են ստանում նախ իրենց աշխատավայրերում՝ ուսումնական հաստատություններում, գործընկերների ու սաների կողմից, այնուհետև օրվա ընթացքում շարունակվում են տոնական միջոցառումները:

ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հերթական անգամ Երևանի Ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ մասնագետներ՝ գործադիր տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 2-3-ը Հանրապետական բժշկական, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում կազմակերպեցին անվճար ընդունելություն, խորհրդատվություններ, վիրահատություններ, մասնագիտական սեմինարներ։

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված սերտ բարեկամությունը վաղուց ընդլայնել է իր շրջանակները, և համագործակցությունը հետզհետե խորանում է ոչ միայն հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, այլ նաև Երևանի ու Արցախի վարչական շրջանների միջև։

ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100¬ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Մոտ 20 տարվա պատմություն ունի Բերձորի երկրագիտական թանգարանը, որի ցուցասրահներից մեկում ցուցադրվում են Քաշաթաղի շրջանի պատմությանը վերաբերող նյութեր՝ հիմնականում հայտնաբերված վերաբնակեցման տարիներին:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՆՎԵՐՆԵՐԻ

Հոկտեմբերի մեկին գնվեց ՙՏիգրանակերտ՚ պատմամշակութային արգելոցի քսանհազարերորդ տոմսը, որի գնորդը լիբանանահայ Էլիզաբեթ Բասմաջյանն էր։ Հայուհին Արցախ էր ժամանել ընկերուհու ընտանիքի հետ և մտքով էլ չէր անցել, որ կդառնա հոբելյանական հաճախորդ և կարժանանա նվերների։

ՙԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ԿԻՆ Է՚

 ՙՀայ-ռուսական (սլավոնական) համալսարանի օրերը Արցախում՚ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Երևանից ժամանած ուսանողական-համալսարանական թատերախումբը ցուցադրեց ՙԵվ նրա անունը կին է՚ վերնագրով ներկայացումը։

Subscribe to this RSS feed