[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 26 Մարտի 2018

ՃՇԳՐԻՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սկսած 1951 թվականից աշխարհի 188 երկրներում Մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի միջազգային օր։ 1954 թվականից Հայաստանը դարձել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ և այդ երկրների հետ նույնպես նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը։ Տարեցտարի, երբ կլիմայի գլոբալ փոփոխությունների և երկրագնդի համընդհանուր տաքացման հետևանքով խախտվում են տնտեսության ճյուղերը և նվազում ջրային ռեսուրսները, էլ ավելի է կարևորվում հիդրոօդերևութաբանի դերը։  

ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Արաքսի հովտի յուրացման ծրագիրը նոր հանգրվանի է հասել: Հին խնդիրները լուծելու համար նորագույն մեթոդներ են կիրառվելու: Առաջնահերթություններում էլ որոշակի նորություններ կան: Տարին դեռ նոր է սկսվել, բայց Արաքսի հովտից արդեն նորություններ կան:

ՙՊԱՀՔ ՊԱՀԵԼՈՎ՝ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ՚

Եկեղեցական տոնացույցի համաձայն` տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի։  Պահոց օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր և շաբաթապահքեր, իսկ ամենաերկարատև պահքը Մեծ Պահքն է, որն այս տարի սկսվել է փետրվարի 12-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը:

ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԼԻՆԵԼ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ...

ՙՄայրություն՚ ՀԿ-ի հերթական հավաք-միջոցառումը տեղի ունեցավ մարտի 16-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում։ Մասնակցում էին մտավորականներ, շրջվարչակազմի աշխատակազմի պատասխանատուներ, Ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասնակից կանայք, բազմազավակ մայրեր, հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ։

Subscribe to this RSS feed