Սխալ
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_menus, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_menus, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1

Items filtered by date: Ուրբաթ, 16 Օգոստոսի 2019

"ՄԻՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԶՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ Է"

Շու­շիում հու­լի­սի վեր­ջին օ­րե­րին կա­յա­ցած աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան 8-րդ փա­ռա­տո­նի հանձ­նախմ­բում էր լի­բա­նա­նա­հայ նկար­չու­հի և դե­րա­սա­նու­հի Սիր­վարդ Ֆազ­լե­յա­նը։ 86-ա­մյա ար­վես­տա­գե­տը փա­ռա­տո­նի բաց­ման և փակ­ման ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին հան­դես ե­կավ հրա­շա­լի ար­տա­սա­նու­թյամբ՝ Վա­հան Թե­քե­յան, Դա­նիել Վա­րու­ժան, Սիա­ման­թո, ար­ժա­նա­նա­լով մաս­նա­կից­նե­րի ջերմ հա­մակ­րան­քին։ Ֆազ­լե­յա­նը Սփյուռ­քում այ­սօր էլ շա­րու­նա­կում է իր աշ­խա­տան­քը հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծում։ 

Ներ­կա­յաց­նում ենք մեր զրույցն ար­վես­տա­գե­տի հետ։

Մեծ հայրս Տիգ­րա­նա­կերտ ծնած է։ Տիգ­րա­նա­կեր­տը ոչ այս­տե­ղի՝ Թուր­քիո մեջ է, Լի­բա­նա­նին և Սի­րիա­յեն սահ­մա­նա­կից։ Ես կյան­քիս մեջ եր­կու ան­գամ գա­ցած եմ, գյու­ղին մեջ մեծ ե­կե­ղե­ցի կա, պտ­տե­ցանք, շատ տպա­վո­րիչ էր, և տե­սանք, որ բո­լոր քյուր­դե­րը հա­յե­րեն եր­գեր կեր­գին։ Տիգ­րա­նա­կեր­տը ջար­դեն ետք քյուր­դե­րով լեց­ված է։ Հի­մա թյուր­քե­րը քյուր­դե­րուն էլ զար­կած են։ Մեկ ան­գամ մինչև Ախ­թա­մար գա­ցած եմ։ Սուրբ Կա­րա­պետ վան­քեն մեկ քա­րը ա­ռած-բե­րած եմ տուն։ Քյուր­դե­րը տներ շի­նած են` վան­քի քա­րե­րով։ Վան­քը փլած էր, տե­սանք քյուր­դե­րը նս­տած են։ Քյուր­դի աղ­ջիկ մը ձեռ­քին մի կտոր քար՝ վրեն հա­յե­րեն տա­ռեր, նկա­տե­ցի որ կծա­խեր։ Դրա­մը տվի՝ ա­ռի։ Չն­չին դրամ էր։ Մեր հա­րուստ մար­դի­կը, որ ե­կել էին պտ­տե­լու, ա­սին՝ դրամ կու­տանք՝ մի մեծ քար կար՝ հա­յե­րեն գր­ված պա­տը փլինք, հա­նինք, չտ­վին։ Բեյ­րու­թին մեջ ցու­ցադ­րու­թյուն­ներ ը­րած էինք, ձե­ռա­գործ­ներ, մա­մա­յեն ու­նե­ցած բա­նե­րեն, աս քարն ալ տա­րա դրինք…

Տիգ­րա­նա­կեր­տին մեջ շատ մեծ ե­կե­ղե­ցի կար, քա­նի մը խո­րան ու­նի, քա­ղա­քին մեջ­տե­ղը, փլած էր, հա­րուստ­նե­րը դրամ տվին, մենք որ գա­ցինք, նո­րո­գու­մը չէր վեր­ջա­ցած, ա­սին դրա­մի պա­կաս կա, մենք ալ նվի­րատ­վու­թյուն ը­րինք։ Մեկ տա­րե վերջ լսե­ցինք, որ բա­ցու­մը պի­տի ըլ­լա, նո­րեն գա­ցինք։ Ա­մե­րի­կա­յեն, Պո­լի­սեն, ա­մեն տե­ղե­րեն 2000 հո­գի ե­կան, քյուր­դե­րե­նով և հա­յե­րե­նով գր­քույկ­ներ բա­ժա­նած են։ Այդ շր­ջա­նեն քյուր­դե­րը հա­յե­րուն սի­րող տե­սակն են։ Ջար­դողն ալ, սի­րողն ալ ի­րենք են։

Տիգ­րա­նա­կերտ հո­րեղ­բայր­ներս ազ­գայ­նա­կան ե­ղած են։ Մինչև ջար­դը թյուր­քեր ջար­դած և հայ կի­ներ ու աղ­ջիկ­ներ ա­զա­տած են։ 1914-1915թթ. ջար­դե­րուն պապս փա­խած է, պապս պս­տիկ էր, բայց ըմ­բոստ էր։ Պատ­մու­թյուն լսած եմ, թյուր­քե­րու ուղ­տե­րու պո­չե­րը ի­րար կա­պած է, ուղ­տե­րը կատ­ղե­ցան, թյուր­քեր հասկ­ցան, որ Հով­հան­նես ը­րած է, հար­դե­րու մեջ թաքն­վե­ցավ։ Հե­տո փա­խավ Հա­լեպ, մե­ծա­ցավ հոն, զա­վակ­ներ ու­նե­ցավ, ան­կե ետ Բեյ­րութ կու­գա կաշ­խա­տի։ Մի բան մո­ռա­ցա. Հով­հան­նես պապս, որ Հա­լեպ կա­յա­րա­նին մե­ջը կաշ­խա­տեր, տե­սեր է քա­րա­վա­նի մեջ Գրի­գոր Զոհ­րա­պին, մո­տե­ցեր ը­սել է՝ թուր­քե­րը քե­զի կս­պա­նին, կր­նամ ա­զա­տիլ, ը­սավ չէ՝ ե­թե ես փախ­չիմ, բո­լոր ժո­ղո­վուրդս կջար­դին։ Զոհ­րա­պը չէր ըն­դու­նած։ Ա­վե­լի լավ էր՝ փախ­չեր, մեկ է՝ ժո­ղո­վուր­դը ջար­դե­ցին, ի­րեն էլ հետ­նե­րը։ Հայրս է պատ­մել ին­ձի։

Ես ծն­վել եմ Լի­բա­նան, Բեյ­րութ։ Հայ­կա­կան դպ­րոց­ներ սով­րած եմ։ Լի­բա­նա­նյան ար­վես­տի ա­կա­դե­միան, որ­տեղ ֆրան­սե­րեն և ա­րա­բե­րեն սով­րած եմ, վեր­ջու­ցած եմ։ Նկար­չու­թյուն և դաշ­նա­մուր սով­րած էի, բայց միակ ե­րա­զանքս թատ­րոնն էր, դե­րա­սա­նու­թյունն էր։ Պս­տիկ տա­րի­քես, 4 տա­րե­կա­նից միշտ ար­տա­սա­նած եմ։ Մեր տու­նը միշտ հա­յե­րեն խո­սած ենք։ Մինչ ջար­դը Տիգ­րա­նա­կերտ թյուրք թե քյուրդ հա­յե­րեն խո­սած են, ջար­դեն ետք՝ ար­գել­ված էր հա­յե­րե­նը։ Լի­բա­նա­նին մեջ շատ նե­ղու­թյուն­ներ քա­շած ենք, բայց հա­յե­րը շատ աշ­խա­տա­սեր են, և մինչև հի­մա ա­րաբ­նե­րը հա­յե­րուն ա­վե­լի կվս­տա­հեն, քան ի­րենք ի­րենց։ Հա­յե­րը պատ­վախն­դիր են, վս­տա­հե­լի են, որ ի­րար կու­տեն՝ դա ու­րիշ խն­դիր է։ Լի­բա­նա­նին մեջ մեկ բան պա­տա­հի` ձեռք-ձեռ­քի կու­տան, կմիա­նան` և՜ մար­դի­կը, և՜ կու­սակ­ցու­թյուն­նե­րը։

Տա­սը տա­րի դաշ­նա­մուր և նկար­չու­թյուն սով­րած եմ։ Շատ ցու­ցա­հան­դես­նե­րու մաս­նակ­ցած եմ։ Ա­կա­դե­միա­յի ա­շա­կերտ ե­ղած ա­ռա­ջին տա­րիս շա­հե­ցի երկ­րորդ մր­ցա­նակ, 1950 թվա­կանն էր։ Տա­րին չվեր­ջա­ցած հա­մազ­գա­յի­նը ցու­ցադ­րու­թյուն կազ­մա­կեր­պեց, 350 նկա­րով, ես իմ ջրա­ներ­կով 3 նկա­րը ցու­ցադ­րե­ցի, ա­ռա­ջին տե­ղը գրա­վե­ցա, մր­ցա­նակ շա­հե­ցի։ Հի­շում եմ` շա­տե­րու նա­խան­ձը շար­ժե­ցավ, քան­զի ես այն ա­տեն սկս­նակ էի։ Շատ ցու­ցադ­րու­թյուն­ներ ը­րած եմ, Լի­բա­նա­նին, Կա­նա­դա­յին, Ա­մե­րի­կա­յին մեջ։ Ա­լեք Մա­նու­կյանն ինձ իր աղջ­կան տեղ կըն­դու­ներ։ Երևա­նին մեջ իմ ջրա­ներկ նկար­նե­րու ան­հա­տա­կան ցու­ցադ­րու­թյու­նը ա­րե­ցինք, Խան­ջյա­նը, Սոս Սարգ­սյա­նը, Մհեր Մկրտ­չյա­նը, Գո­հար Գաս­պա­րյա­նը, շատ ար­վես­տա­գետ­ներ ե­կան։ Կյան­քիս մեջ ա­մեն ինչ ը­րած եմ, հատ­կա­պես ման­կա­վար­ժու­թյուն։ Ե­րե­խա­ներ շատ կսի­րեմ։ Բեյ­րու­թին մեջ, 3-4 դպ­րոց­նե­րուն մեջ, 10 տա­րի նկար­չու­թյան դաս տված եմ։

Միշտ ե­րա­զած էի թատ­րոն, բայց տա­նը չեն ձգեր, հայ­րիկս 5 աղ­ջիկ ու­ներ, կա­սեր ինչ գործ ու­նիք, թե­պետ ին­քը թատ­րոն շատ կսի­րեր։ Կա­հույ­քա­գործ էր, բայց հրա­շա­լի կեր­գեր։ Քե­ռի­ներս, հո­րեղ­բայր­ներս ա­մենքն ալ ար­վես­տի մար­դիկ էին։ Մեր տա­նը, երբ ըն­տա­նի­քը քով-քո­վի կհա­վաք­վեր, ա­մենքս ալ կեր­գեինք, սե­ղա­նին ա­ղոթ­քը ՙՀայր մերն՚ էր, վեր­ջը՝ երգ, պար ու թատ­րոն։ Ու­րիշ ժա­մա­նակ­ներ էին՝ ա­նուշ, աղ­վոր։ Հի­մա ու­րիշ է, ա­մեն­քը հա­մա­ցան­ցին առջև կնս­տին... Ինչևի­ցե։ Մեր ըն­տա­նի­քը բա­րե­կե­ցիկ էր ապ­րում, բայց ին­ձի հա­մար դրա­մը բա­ցար­ձակ ար­ժեք չու­ներ։ Դրա­մը մի­ջոց է։ Ին­ձի հա­մար մար­դու ազն­վու­թյու­նը, հա­մես­տու­թյու­նը կարևոր է։ Ես դրա­մին եր­կր­պա­գու­թյուն չեմ ը­ներ։

Ե­րա­զանքս էր ար­վես­տա­գե­տին հետ ա­մուս­նա­նալ։ 25 տա­րուն հան­դի­պե­ցա ա­պա­գա ա­մուս­նուս, որ Պո­լի­սեն ե­կած էր, դե­րա­սան և բե­մադ­րիչ էր։ Մեր եր­կու­սիս հա­մար կարևո­րը հոգևոր ար­ժեք­ներն էին։ Նա Պերճ Ֆազ­լե­յանն էր։ Ա­մուս­նա­ցանք և այդ օր­վը­նե սկ­սա թատ­րոն խա­ղալ. Շեքս­պիր, Մո­լիեռ, Հեն­րի Ջեյմս, Գրի­գոր Գրի­գո­րյան՝ ՙԳար­նան անձրև՚... Պերճն ինքն էլ թարգ­մա­նու­թյուն­ներ կը­ներ։ Թատ­րո­նին հա­գուստ­ներ գծողն ու կա­րողն ալ ես էի։ Բո­լոր կյան­քեր­նիս մեջ հա­յե­րուն հա­մար թատ­րո­նը ձրի ա­րած ենք։ Պեր­ճը Հա­յաս­տան շատ կու­գար, շատ կա­պեր ու­ներ, ա­մեն­քը ի­րան կճանչ­նա­յին, Հեն­րիկ Հով­հան­նի­սյան, Պերճ Զեյ­թուն­ցյան, Լևոն Հախ­վեր­դյան, շատ-շա­տե­րը։ Բեյ­րութ Պեր­ճը ՙՓա­փա­զյան՚ թա­տե­րա­խումբ հիմ­նած էր։ Փա­փա­զյան իմ տունս ե­կած է, պոլ­սա­հայ ճա­շեր ա­նոր հյու­րա­սի­րած եմ։ Ե­կավ, Գոլ­դո­նի ՙՍտա­խո­սը՚ խա­ղա­ցինք, ին­քը ներ­կա գտն­վե­ցավ, շատ հա­վա­նեց, հե­տո, երբ գնաց, մեր խնդ­րան­քով իր ա­նու­նը մե­զի տվեց և մինչև այժմ այդ խում­բը կգոր­ծի։

Լի­բա­նա­նյան պա­տե­րազ­մեն ետք Կա­նա­դա գա­ցինք, հոն 20 տա­րի ստիպ­ված մնա­ցինք։ Հոն Մոն­րեա­լում ալ Պեր­ճը հիմ­նեց ՙՀայ բեմ՚ թատ­րո­նը, շատ տե­ղեր կպտ­տեինք։ Մհեր Մկրտ­չյա­նը հրա­վի­րե­ցինք` Պա­րո­նյա­նի ՙՊաղ­տա­սար ախ­պա­րը՚ խա­ղա­լու։ Ե­կավ, Մոն­րեա­լին մեջ բե­մադ­րեց, ին­քը` Պաղ­տա­սար, Պեր­ճը՝ Կի­պար, ես՝ Սպա­սու­հին էի խա­ղում։ Ինչ ու­րա­խու­թյուն էր, ինչ ու­րա­խու­թյուն։ Այդ պիե­սով ամ­բողջ Ա­մե­րի­կան պտ­տե­ցանք։ Լոս Ան­ջե­լես 10 հա­զար հո­գի ե­կան՝ 2-3 օր­վան մեջ։ Ա­լեք Մա­նու­կյան հրա­վի­րեց Դիտ­րոյթ, հոն ալ խաղ­ցանք։

Ես ե­րե­խա­նե­րուն շատ կսի­րեմ։ ՙԱ­լեք Մա­նու­կյան՚ վար­ժա­րա­նում նկար­չու­թյան դաս կու­տա­յի և ե­րե­խա­նե­րու մեջ հայ­կա­կան ո­գի կդ­նեի. ա­սում էի՝ Հա­յաս­տա­նը մեր հայ­րե­նիքն է, որ մեծ­նաք, հայ զին­վոր պի­տի դառ­նաք։ Ա­սում էի՝ Հայ­կը հաղ­թեց Բե­լին, քա­նի որ հայ զին­վոր­նե­րը կազ­մա­կերպ­ված էին, կա­նո­նա­վոր էին... Ա­սանք բա­ներ կսով­րց­նեի, երբ օր մը դու­ռը բաց­վե­ցավ, Սիլ­վա Կա­պու­տի­կյան մտավ։ Ե­րե­խա­նե­րը ար­տա­սա­նե­ցին ՙԽոսք իմ որ­դուն՚, որ սով­րեց­րած էի։ Սիլ­վա Կա­պու­տի­կյան խենթ­ցավ, շատ գոհ մնաց։

Երևան շատ ե­կած եմ, Ղա­րա­բաղ՝ ա­ռա­ջին ան­գամս է։ Ես կխոր­հիմ, ես կա­ղո­թիմ Ար­ցա­խի հա­մար, զին­վոր­նե­րու հա­մար, Աստ­ծուց կխնդ­րիմ, որ ա­զա­տու­թյուն ըլ­լա, որ խա­ղա­ղու­թյուն ըլ­լա, որ զին­վոր­ներն ի­րենց մայ­րիկ­նե­րու գիր­կը դառ­նան։ Միշտ լա­վա­տես ե­ղած եմ, այ­լա­պես այս տա­րի­քեն այս ու­ժը, ե­ռան­դը չէի ու­նե­նա։ Հայ հո­ղի վրա կո­խե­լով ա­վիշ կառ­նենք, ուժ կառ­նենք, որ կր­նանք օ­տար երկ­րին մեջ ապ­րիլ։ Ես ներշ­նչ­ված եմ։ Ար­ցախ ես ին­ձի ա­վե­լի զո­րա­վոր կզ­գամ։ Աս մեր եր­կիրն է, ե­թե մենք չպաշտ­պա­նենք, ով պի­տի պաշտ­պա­նի։ Ա­սո­րես­տա­նը ջնջ­վել է, մենք չենք ջնջ­ված, այն ա­տեն որ մենք զո­րա­վոր ենք, երբ ի­րար կբռ­նենք։ Աս­մուն­քի փա­ռա­տո­նը շատ լավ գա­ղա­փար է, հայ պս­տիկ­նե­րը, պա­տա­նի­նե­րը քով-քո­վի բե­րելն աղ­վոր բան է։ Մենք նույն ա­րյունն ենք։ Ար­տա­սա­նե­լե զատ շատ կարևոր է ա­նոնց բա­րե­կա­մու­թյու­նը։ Ի­րար հետ կխա­ղան, կխո­սին... Միու­թյու­նը զո­րու­թյուն է։ Երբ որ միա­նանք, մենք զո­րա­վոր ենք։ Միա­նա­լով կր­ցանք հաղ­թել։ Միու­թյուն, միու­թյուն, միու­թյուն, և վեր­ջը լավ կըլ­լա։

 

 

 

Subscribe to this RSS feed