Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՈՐԱԿԻ ՏԱՐԻ

Հոկտեմբերի 2-5-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացավ Աշխարհի K-1 մարզաձևի առաջնությունը։ ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի հավաքականը մասնակցում էր Հայաստանի K-1 ֆեդերացիայի հավաքականի հետ միասին, որի ներկայացուցիչն ու ֆեդերացիայի նախագահն է Բաղդասար Միրզիկյանը։

Աշխարհի առաջնությանն Արցախից մասնակցում էր երեք մարզիկ։ Դավիթ Հայրապետյանը՝ 17-18 տարիքային խմբում, մինչև 75կգ քաշային կարգում, Ալեքսան Աղաբալյանը՝ 19 և բարձր տարիքի մարզիկների կազմում, մինչև 57կգ քաշային կարգում, Հայկ Հայրապետյանը՝ 17-18 տարիքային խմբում, մինչև 70կգ քաշային կարգում։ Առաջնությանը մասնակցում էին շուրջ 40 պետությունների (հիմնականում եվրոպական) ներկայացուցիչներ։ Մրցաշարին մասնակցության մասին մեզ հետ տպավորություններով կիսվեց ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գարեգին ԱՂԱԲԱԼՅԱՆԸ.

- Հրավեր ստացանք ՀՀ K-1 ֆեդերացիայի նախագահ Բ. Միրզիկյանից։ Կարողացանք ապահովել երեք մարզիկների ներկայությունն Արցախից։ Մրցանակային տեղերի համար մեծ պայքար էր գնում։ Տղաների ցուցաբերած արդյունքներից գոհ ենք, մեր երեք մարզիկներից երկուսը գրավեցին 2-րդ մրցանակային տեղը, իսկ մեկ մարզիկ առաջին մենամարտից վնասվածքի պատճառով դուրս մնաց։ 2014թ. մեր սաներից Դավիթ Հայրապետյանը Եվրոպայի K-1 առաջնությունում գրավել էր առաջին տեղը, նույն ժամանակ Ալեքսան Աղաբալյանը վնասվածքի պատճառով պարտվեց։ Այս տարի Դավթի աջ ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացանք նվաճել ոսկին ու բավարարվեցինք արծաթով. սա էլ վատ ցուցանիշ չէ։ Նույնը և Ալեքսանի հետ պատահեց. ոտքից լուրջ վնասվածք ստացավ և չկարողացավ ինչպես հարկն է՝ մենամարտել ուկրաինացու հետ։ Ինչպես ասում են՝ սպորտում ամեն ինչ պատահում է, սակայն մենք չենք ընկրկելու, շարժվելու ենք առաջ։ Երկու ամսից մեզ սպասում է Մուայթայի Եվրոպայի առաջնությունը, կփորձենք մասնակցել նաև MMA աշխարհի առաջնությանը։ Դավիթ Հայրապետյանն աշխարհի առաջնությունում ունեցել է երեք մենամարտ։ Առաջինը՝ Վրաստանի, երկրորդը՝ Ուկրաինայի ներկայացուցչի հետ, իսկ եզրափակիչում Դավիթը հանդիպեց Լեհաստանը ներկայացնող մարզիկի հետ։ Ընդհանուր առմամբ, նա դժգոհ չէ արդյունքներից, բայց կարող էր նաև առաջին տեղում լինել, եթե վնասվածք չստանար։ Դավիթը չի վհատվում, ամեն ինչ դեռ առջևում է, և նրան դեռևս շատ մրցապայքարներ են սպասվում, նա դեռ հասցնելու է մեծ սպորտում ասել իր խոսքը։ Արծաթե մեդալակիր Ալեքսան Աղաբալյանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ, ունեցել է չորս մենամարտ՝ Լիտվայի, Կիպրոսի, Գերմանիայի և եզրափակիչում՝ Ուկրաինայի ներկայացուցչի հետ։ Նա գրանցել է երեք հաղթանակ և մեկ պարտություն։ Պարտվել է Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանի վկայությամբ՝ իրենք մեծ ուշադրություն են դարձնում անհատական մարզաձևերին։ Նրա կարծիքով՝ գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր պարտավոր ենք ունենալ ուժեղ, լավ մարզված պատանիներ ու երիտասարդներ։ Թիկունքում լինի թե առաջնագծում՝ մենք միշտ ուժեղ տղաների կարիք ունենք։ Է. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մարզադպրոցն արդեն չորս տարի է՝ մեծ ուշադրություն է դարձնում վերոնշյալ մարզաձևի մասսայականացմանը, այստեղ պարապում են 6 տասնյակից ավելի սաներ։ 2015 թվականը մարզադպրոցում հայտարարված է որակի տարի։ Մրցումները ցույց են տալիս, որ մարզական խորհուրդը չի սխալվել, և նպատակային աշխատանքներ իրականացնելու դեպքում լուրջ հաջողություններ կլինեն։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ