Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՂ ՀԱՎԵՏ ԼՌԵՆ ԶԵՆՔԵՐԸ…

Հայրենիքի պաշտպանի օրը ՊԲ զորամասերում նշել են յուրովի։

Ոմանք հյուրեր են ունեցել, ոմանք էլ սեփական ուժերով են նշանավորել տոնական օրը։ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները ՙՀետաքրքրաշարժ միջոցառումների՚ խմբակի խմբակավար Նարինե Գրիգորյանի և պարուսույց Անուշ Բաղդասարյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին նախ այցելեցին զորամասերից մեկը։ Հինգ տարեկան 26 փոքրիկներ զինվորների համար տարել էին իրենց իսկ ձեռքով պատրաստած բացիկներ ու քաղցրավենիք։ Օրվա երկրորդ կեսին Կենտրոնի սաները եղան Ն տանկային զորամասում. երեխաների զվարթ ու զրնգուն ձայնը հնչում ու արձագանքում էր օրվա խորհրդին ներդաշնակ. ՙԹող ամենուր մեր սրբազան հայոց հողում հավետ լռեն զենքերը, փոխարենը՝ ուրախ հնչեն երգերը՚։ Զինվորներին շնորհավորեց ու Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ բարեմաղթանքներ հղեց Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Արշալույս Այդինյանը։ ՙՄենք հպարտանում ենք ձեզանով, մեր թիկունքը դուք եք,¬ ասաց տիկին Այդինյանը,¬ ես էլ զինվորի մայր եմ ու ձեզ բոլորիդ ոչ միայն ամուր բազուկ, այլ նաև ոգու կորով եմ ցանկանում՚։ Հայկական տարազով հանդիսավար Լիա Միրզոյանը թերթեց Արցախյան գոյապայքարի տարեգրությունը՝ կամավորականների պայքարից մինչև կանոնավոր բանակի ստեղծում, կայացում ու հաղթանակների ամրագրում։ Էկրանից (տեսասահիկներով) հառնող պատերազմական կադրերն ու դրվագները ոչ հեռու անցյալի պատմության փաստագրական վկայություններն էին, որոնք մի առանձին իմաստ էին հաղորդում միջոցառմանը։ Հանդիսավարը չմոռացավ պատմել նաև քաջարի տանկիստների սխրագործության մասին, ապա հնչեց տանկիստներին ձոնված երգը։ Հաղթական¬հայրենասիրական երգերով ու խրոխտ պարերով Կենտրոնի սաները ոգևորում էին զինվորներին՝ արժանանալով նրանց բուռն ծափողջույններին։ Հիշեցին ու գլուխ խոնարհեցին նաև հերոս¬նահատակների հիշատակի առջև՝ երդվելով շարունակել նրանց պայքարն ու դառնալ արժանի փոխարինողներ։ Սաների հավաստմամբ՝ զինվորը մեր հայրենիքի ուժն է ու մեր խաղաղության հիմնասյունը։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրյանը, շնորհակալություն հայտնելով երեխաներին՝ իրենց գեղեցիկ տոն պարգևելու համար, միաժամանակ նշեց, որ թիկունք¬ճակատ հասկացությունը մեր փոքր երկրի համար հարաբերական է, քանզի մենք հայրենիքի պաշտպաններ ենք մեծով¬փոքրով, ու մեզ մոտ թիկունքը ճակատ է, ճակատը՝ թիկունք։ Զորամասի փոխհրամանատարը Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներին զորամասի հետ սերտ համագործակցության և Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ պարգևատրեց պատվոգրով։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ