[ARM]     [RUS]     [ENG]

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչում է

Ստոկհոլմի Globe Arena-ում հենց նոր կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։

Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը Love Wave կատարմամբ հանդես եկավ 7-րդ համարի ներքո:  Քվեարկության արդյունքում՝ Իվետան անցավ եզրափակիչ փուլ։

Հայաստանի հետ միասին «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլ են անցել նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 14-ին։