[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆ ԶԲԱՂԵՑՐԵՑ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ

 Մայիսի 7-ին Երևանում կայացավ ձյուդոյի ՙՕլիմպիական հույսեր՚ ամենամյա միջազգային մրցաշարը:

Այս առաջնությանն Արցախից հնարավորություն ունեցավ մասնակցել միայն մեկ մարզիկ` Արման Ավանեսյանը: 

Հանդես գալով 81 կգ և ավելի քաշային կարգում՝ արցախցի ձյուդոիստը  գոտեմարտեց  5 մրցակիցների հետ։ Բոլոր գոտեմարտերում նա հասավ մաքուր հաղթանակի և գրավեց 1-ին պատվավոր տեղը: Արման Ավանեսյանն իր հաղթանակը նվիրեց Արցախի սահմանը հսկող  զինվորներին:

Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սանի ցուցաբերած արդյունքներից։ Նրա պարզաբանմամբ՝ Արցախում տիրող ներկա դժվարին  իրավիճակի առկայությամբ պայմանավորված՝ շատ երեխաներ չկարողացան մասնակցել միջազգային այդ մրցաշարին: Մարզիչը հուսով է, որ ժամանակավոր այդ դժվարությունը կհաղթահարվի, և մեր լավագույն սաները ևս ամբողջ կազմով կմասնակցեն նման միջազգային մրցաշարերի։  

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ