[ARM]     [RUS]     [ENG]

Հպարտ եմ, որ իմ ներկայացումներն արգելված են Թուրքիայում. իտալացի թատերագիր

 

 

 

Իտալացի թատերագիր Դարիո Ֆոն, ում գրած թատերական ներկայացումներն արգելվել են Թուրքիայում, բրիտանական Times թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը միայն հպարտանում է այդ հանգամանքով: 

«Երբ լսեցի այդ մասին՝ հպարտացա: Թուրքիայում արգելված օտարազգի 4 թատերագիրներից միայն ես եմ ողջ: Այդ պահին կարծես երկրորդ նոբելյան մրցանակը տային ձեռքս»,- ասել է թատերագիրը: 
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից սկսած Թուրքիայի պետական թատրոններում կցուցադրվեն միմիայն «տեղացի» հեղինակների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ:

Խաղացանկերից ամբողջովին հանվելու են օտարազգի հեղինակների թատերական ներկայացումները: