Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

 

 

Հոկտեմբերի 12-15-ը թատերական տոն էր Ստեփանակերտում. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ հյուրախաղերի էր եկել Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը։ 

 

Սա թատրոնի 5-րդ այցն է Արցախ, և հանդիսատեսին ծանոթ է կոլեկտիվի ստեղծագործական դիմագիծը։ Ինչպես զրույցի ժամանակ նշեց թատրոնի հիմնադիրներից մեկը՝ դերասան Մակիչ Վարդանյանը, այցը նախորդներից տարբերվում է ներկայացումների քանակով և ժանրային բազմազանությամբ։ Եթե մինչ այդ բերում էին 1-2, ապա այժմ բերել էին 6 ներկայացում, 3-ը՝ մեծերի համար (Լևոն Շանթ ՙԿայսր՚, պատմական դրամա,ՙԵրևան-Բարսելոնա՚, կատակերգություն, Վիլյամ Շեքսպիր ՙԿամակոր կնոջ սանձահարումը՚), 3-ը փոքրերի համար (ՙՉիպոլինո՚, Թումանյանի հեքիաթների մոտիվներով և ՙՁախորդ Փանոսի կտակը՚)։ 

Առաջին օրը ներկայացումից առաջ թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը ողջույնի խոսք ասաց ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ, ապա իր երախտագիտությունը հայտնեց հյուրախաղերի աջակիցներին, ընդգծելով նաև արցախցիների սերը դեպի թատերական արվեստը։ Տնօրենն ափսոսանքով նշեց, որ անվանի դերասան Մհեր Մկրտչյանը երազում էր ՙԿայսրի՚ բեմադրությունը, որտեղ գլխավոր գաղափարը անկախության համար պայքարն էր, բայց այն իրականություն դարձավ մահից հետո։ 

Նշենք, որ մանկական ներկայացումները ֆինանսավորել են Ստեփանակերտի քաղաքապետարանը և Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի ղեկավարությունը։ Վերջինս բարեգործական հիմունքներով է ներկայացրել նաև Լևոն Շանթի ՙԿայսրը՚։ 

Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ