Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ՈՉ ՄԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԸՆԿՃԻ ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմը ռուսական կինոյի Ուրալյան փառատոնում ամենանշանավորներից մեկը դարձավ: 

 Լեռնային Ղարաբաղում, 

այսպես,

Գիշատիչ քաղաքում Շուշի

Ահ ու սարսափ ապրեցի ես,

Ու մռայլ էր իմ հոգին:

Քառասուն հազար մեռյալ 

պատուհան,

Ավերակներ ամենուր,

Աշխատանքի բողբոջը լուռ

Թաղված է այս լեռներում:  

(թարգմանությունը` Տիգրան Հայրապետյանի)

 

Բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն այս սրտաճմլիկ տողերը գրել է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորության տպավորության տակ, որտեղ նա այդ օրերին տեսավ գրեթե մեռած Շուշի քաղաքը. 1920թ. այնտեղ ջարդերի հետևանքով հազարավոր հայեր զոհվեցին... Ղարաբաղ (Արցախ)՝ արյունով ողողված հող, որտեղ մինչ օրս խաղաղություն չի հաստատվում։ Այս ողբերգությանն է նվիրված ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի՝ Հայաստանում նկարահանած ՙԵթե բոլորը՚ գեղարվեստական ֆիլմը. ռուսական կինոյի Ուրալյան առաջին բաց փառատոնի խաղացանկի գրեթե լավագույն ֆիլմը։

Ժապավենը, առանց չափազանցության, հանճարեղ է։ Եվ պատահական չէ, որ արժանացել է ութ մրցանակի՝ տեղական և միջազգային հեղինակավոր կինոփառատոներում՝ Երևանում, Մոսկվայում, Բուխարեստում, Պեկինում։ Ռուս լրագրող, կինոյի ու թատրոնի քննադատ Միխայիլ Կիչինը հետևյալ կերպ  է արտահայտվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնում  ներկայացված ֆիլմի մասին. ՙՀայկական այս ֆիլմը բաց սրտով ու ընկերական պարզած ձեռքով խիզախել է մտնել մի աշխարհ, որն ամբողջությամբ ներծծված է զգուշավորությամբ, թշնամանքով ու աղետի կանխազգացումով։ Դրանով իսկ հանդիսատեսի մոտ  արթնացնում է զգացումներ, որտեղ մղկտացող կարոտախտը միախառնված է հույսին՚։

Գործողությունների հանգուցալուծումը ռոմանտիկ ու առեղծվածային է։ Մեր ժամանակներն են.    Սարատովից Երևան է ժամանում Սաշա (դերասանուհի` Եկատերինա Շիտովա) անունով երիտասարդ ու հիանալի մի աղջիկ՝ ռուս զինվորի ու հայուհու դուստր։ Նրա ծնողները կենդանի չեն՝ մայրը մահացել է 1988 թվականի սումգայիթյան փետրվարյան ահեղ ջարդերի  ժամանակ։ Հայրը Ղարաբաղյան շարժման շարքերը մտավ, որպեսզի վրեժխնդիր լինի սպանված կնոջ համար, ու զոհվեց մարտի դաշտում։ Երկար փնտրտուքից հետո Սաշային հաջողվում է այդ պատերազմի մասնակից, հայազգի դաշտային հրամանատար Գուրգենի հասցեն գտնել, ում հրամանատարության տակ ծառայել է իր հայրը։ Աղջկա այցի նպատակն է այցելել հոր գերեզման ու այնտեղ ռուսական կեչի տնկել... Խիստ ու քչախոս Գուրգենը (Միքայել Պողոսյան) սկզբում կարծես թե ուրախ չէ աղջկա այցի համար, բայց շուտով հայտնի է դառնում, որ նրա արտաքին անբարյացակամության հետևում անձնական մեծ ողբերգություն է թաքնված։ 

Այն մարտում, որը Սաշայի հոր կյանքն արժեցավ, ջոկատի մարտիկներից շատերը զոհվեցին, այդ թվում և բոլորովին երիտասարդներ, ու հրամանատարը տառապում է կատարվածի համար սեփական մեղքի ծանրությունից։ Թեև հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող. Գուրգենը նույնիսկ ինչ-ինչ հեղինակավոր տղաներից գողանում է նրանց պատկանող ավտոմեքենան, որ օգնի աղջկան տեղ հասնել։ Նրան են միանում այդ ջոկատի ևս երկու մարտիկ՝ բարեսիրտ ու հյուրասեր մեղվաբույծ Արջը (մականունն է), որի դերը կատարում է դերասան ու ֆիլմի երաժշտության հեղինակ Վահագն Սիմոնյանը, ու տեղական տիկնիկային թատրոնի  արտիստ Դերոն՝ ՙՄուլտիկ՚ մականունով (Մհեր Լևոնյան)։

Ինքնատիպ ու աշխույժ այս խումբը Սաշային տանում է Լեռնային Ղարաբաղ, բայց նրանք պետք է ևս մեկ ու ամենադժվար խոչընդոտը հաղթահարեն` Սաշայի հոր գերեզմանը մնացել է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։ Փաստորեն ընկերները ձեռնարկել են անհնարին, դեռ ավելին`  մահվան սպառնալիքով միջոցառում, բայց... ՙԵթե բոլոր չինացիները միանգամից ցատկեն, երկրի առանցքը կտեղաշարժվի, իսկ ի՞նչ կլինի, եթե բոլոր հայերը ցատկեն՚,- կատակում են հերոսները (հենց այս կատակը ֆիլմն այդպես անվանելու պատճառ դարձավ)։ Զվարթ, կենսուրախ ու դրա հետ մեկտեղ՝ մահ տեսած այս մարդկանց համար խոչընդոտներ չկան, ինչպես նաև զոհված ընկերոջ հիշատակը ստիպում է նրանց կրկին իրենց կյանքը վտանգել։

Ֆիլմի գագաթնակետը Սաշայի հոր գերեզմանի տեսարանն է։ Հանկարծ Գուրգենն ու Սաշան ինչ-որ ձայն են լսում։ ՙԿանգնե՜ք, ովքե՞ր եք՚։ Ու նրանց վրա ուղղված հրացանի փողը։ Դա սահմանապահ չէ, այլ մի ծեր հովիվ՝ տիպիկ բարձր բուխարու գդակով (ադրբեջանցիների ազգային գլխարկ)։ ՙՍա ո՞ւմ գերեզմանն է՚,- հարցնում է ծերունին։ ՙԶինվորի՚,-պատասխանում է Գուրգենը, իսկ Սաշան պատմում է իր ողբերգական պատմությունը։ Այդ պահին ծեր ադրբեջանցին նվաղուն ձայնով հայտնում է. ՙԻսկ իմ որդին պայթել է ականի վրա, նա ընդամենը 10 տարեկան էր...Իսկ նրա գերեզմանին ո՞վ կեչի կտնկի։ Անիծյա՜լ լինի այս պատերազմը՚։ Գուրգենը՝ մարդ, որ կռվել է ՙսահմանից այն կողմ՚, հարցնում է ադրբեջանցուն` թե որտեղ է նրա որդու գերեզմանը։ Նա Սաշայի հետ  այնտեղ ծառ կտնկի։ Սա իսկական կատարսիս է. Հայաստանում նկարահանված այս ֆիլմում ադրբեջանցիների նկատմամբ թշնամանքի ակնարկ իսկ չկա (մինչդեռ իրական կյանքում այս երկու հիանալի ժողովուրդները մինչ օրս ատում են միմյանց)։ Սա դեռ հաշտեցում չէ, բայց դրան ուղղված փոքր ու միևնույն ժամանակ՝ հսկայական քայլ։ Այդ պահին ֆիլմը բոլորին ուղղված բարձր մարդասիրական հնչողություն է ստանում։ 

Եվ միանգամայն յուրօրինակ ավարտ։ Վերադարձի ճանապարհին Գուրգենի ու նրա ընկերների հետևից հասնում են գողացված մեքենայի տերերը, մի լավ քոթակ տալիս ու հեռանում։ 

Հերոսները, տրորելով իրենց վնասված կողերը, ռեպլիկներ են փոխանակում. ՙՄեզ այսպես դեռ ոչ մի անգամ չէին ծեծել։ Մի՞թե այն ժամանակ հենց սրանց համար ենք կռվել։ Սրանց համար էլ, ախր, նրանք հայեր են՚։ Իսկ երբ վազելով գալիս է Սաշան ու տագնապահար հարցնում՝ ՙԼոխ լյավ ա՞՚, Գուրգենը, Արջն ու Դերոն հռհռալով պատասխանում են` ՙԼոխ՚։ Ու բոլոր չորսն էլ սկսում են վարակիչ ծիծաղել։ Իսկ էկրանին հայկական լեռների հիասքանչ գեղեցկությունն է ու բիբլիական Արարատի բնապատկերը, կադրի հետևում հնչում է ՙՀոփ շուրմա՚ հին երգը։ Ժողովրդի ոգին  հավերժական է, ինչպես և իր կախարդող գեղեցկությամբ անհավանական այս երկիրը, նրանց չեն կարող ընկճել արհավիրքները՝ ոչ արյունը, ոչ հրդեհները, ոչ էլ խելագարության հասնող ատելությունը...

 

Դմիտրի  ՍՈՒՎՈՐՈՎ 

(russia-armenia.info)

Աղբյուրը` 

չՈջպՑՈ-ցՐՈսՖրՍՌռ-ՐՈոՏփՌռ.ՐՒ