Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՋԱԶԸ՚

Նոյեմբերի 12-ին ջազի սիրահարների համար իսկական տոն էր` հայտնի ջազ-երաժիշտ Արտյոմ Լալայանի հոբելյան էր, ում համար ծննդավայր Ստեփանակերտը երբեք չէր կորցրել իր կարևորությունը:

 Երաժիշտը երկրպագուներին հետաքրքիր անակնկալներ, հայտնի անուններ խոստացավ, բայց դա` համերգի երկրորդ մասում: Առաջինն անցավ իր այցեքարտը դարձած ՙՀայկական շեշտադրությամբ ջազը՚ ծրագրի կատարմամբ, որի կոմպոզիցիաների հեղինակը նույն ինքը` Արտյոմ Լալայանն է: Նրան նվագակցում էին կոնտրաբաս Գրիգորի Մալյանը, հարվածային գործիքների վիրտուոզ Վարդան Բաբայանը:Ասենք, որ առաջին ՙԱմարաս՚ ջազ-քառյակը երաժիշտը ստեղծել է 1988 թվականին՝ Ստեփանակերտում: Քառյակը մեծ համբավ ունեցավ Հայաստանում` շնորհիվ յուրօրինակ  ու գունեղ հեղինակային խաղացանկի: Համերգային ելույթների հետ մեկտեղ ՙԱմարաս՚ քառյակը մասնակցում էր տարբեր փառատոների, և շատ արագ գրավեց լսարանի համակրանքը, ինչպես և արտասահմանյան ջազ-երաժիշտների ուշադրությունը: 1993թ. Արտյոմ Լալայանը հրավեր ստացավ Մոսկվայից` դասախոսելու Գնեսինների անվան ջազ-էստրադային քոլեջում, որտեղ նոր` ռուսական երաժիշտների հետ, շարունակեց ՙԱմարաս՚ քառյակով ելույթներ ունենալ: 1994թ. Ա. Լալայանը ստեղծեց ՙՀայկական շեշտադրությամբ ջազը՚ էթնո-ջազ նախագիծը, որի խաղացանկը կազմված էր երաժիշտի հեղինակային ստեղծագործություններից, որոնք մշտական նորացվում և թարմացվում են: Նախագիծը պսակվեց մեծ հաջողությամբ ու  մեծ ճանաչում գտավ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Համերգային ծրագրերից զատ, Արտյոմ Լալայանն ակտիվորեն զբաղվում էր երաժշտական փառատոների և մրցույթների կազմակերպմամբ: Դրա հետ մեկտեղ նա մասնակցում էր մի շարք միջազգային ջազ¬փառատոներում:

Արտյոմ Լալայանի նրբերանգ կոմպոզիցիաները, վիրտուոզ կատարումը ստեղծում էին ներդաշնակ, ջերմ մթնոլորտ, դիպչում հանդիսատեսի սրտի   ամենանուրբ լարերին` հաղորդելով հանգստություն, որն այդքան էլ բնորոշ չէ ջազ-համերգներին:  Երաժշտությունը կարծես թե հնարավորություն էր տալիս խորանալ ինքդ քո մեջ, գտնել կյանքի նրբերանգ պահեր, վայելել:

Համերգի երկրորդ մասում հնչեցին հարազատների շնորհավորանքները: Առաջինը ողջունեց Արտյոմի դուստրը` Թամար Լալայանը: Հետո` Հայաստանից եկած սիրված երգիչ Ֆորշը: Ողջունեցին մոսկվաբնակ հայտնի ջազ-երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, ում իմպրովիզացիաները մեծ ոգևորությամբ ընդունվեցին դահլիճի կողմից, և ջազ-երգիչ ու միաժամանակ մարզիկ Մհեր Համբարձումյանը, ովքեր, ինչպես պարզվեց, արմատներով նույնպես Արցախից են: Իհարկե, հոբելյարին շնորհավորեց նաև  Արցախի պետական ջազ-նվագախումբը` Տիգրան Լալայանի ղեկավարությամբ: Նրանք միասին կատարեցին մի քանի ստեղծագործություններ` թե՜ հայտնի ջազային ստանդարտներ և թե՜ հոբելյարի կոմպոզիցիաները: Համերգը եզրափակվեց Արտյոմ Լալայանի, Արցախի պետական երգչախմբի և Թամար Լալայանի ՙԱրցախցի՚ կոմպոզիցիայի կատարմամբ, որը գրվել էր դեռևս 1993 թվականին և որը հորդորում է արցախցուն մնալ հավատարիմ իր հոգեկերտվածքին ու շարունակել պայքարել և ապրել  պապերի հողում:

Վերջում Արտյոմ Լալայանը շնորհակալություն հայտնեց բոլոր ընկերներին, բարեկամներին, բարի կամեցողներին: Նա իր երախտագիտությունը հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին` ջերմ ընդունելության և աջակցության համար:

Հոբելյարի հետ վարեցինք ճեպազրույց, որը և ներկայացնում ենք:

-Ձեր հոբելյանը նշվե՞ց Մոսկվայում:

-Ինչպես գիտեք, վերջին մեկ տարին ապրում եմ Մոսկվայում, և 1,5 ամիս առաջ ինձ զանգեց մոսկովյան ջազ-ակումբի նախագահ Ալեքսանդր Էդելմանը և տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-ին Արվեստի աշխատողների կենտրոնական տանը մի շարք հայտնի երաժիշտների հետ մեկտեղ մեծ շուքով անկացվելու է իմ հոբելյանական երեկոն, որտեղ կցուցադրվի նաև իմ մասին ֆիլմը: Ես բացատրեցի, որ ինձ համար շատ կարևոր է հոբելյանս անցկացնել հարազատ քաղաքում, արցախյան մթնոլորտում: Նա ինձ հասկացավ, քանի որ իմ բոլոր համերգներում շեշտվում է իմ արցախցի լինելը, և բոլորը գիտեն հայրենիքի կարևորությունն ինձ  համար: Ու ես չեմ սխալվել, այդ ջերմությունը, որը գալիս էր իմ ընկերներից, բարեկամներից, հանդիսատեսից, ինձ երջանկացրեց: Հոգով եմ զգում, որ երաժշտասերների սպասումներն  արդարացան, և հոբելյանական տոնը տեղի ունեցավ: 

-Մեր այս ժամանակներում ընդհանրապես դժվար է հետաքրքրություն առաջացնել, զարմացնել ինչ-որ նոր բանով, քանի որ շատ տաղանդներ կան աշխարհում: Ո՞րն է Ձեր առանձնահատկությունը:

-Ազնվությունն ու անկեղծությունը երաժշտության հանդեպ: Երբեք չեմ ձգտել նմանակել, նմանվել հայտնի երաժիշտներին: Միշտ ցանկացել եմ զգացմունքներս արտահայտել իմ ընկալմամբ: Եվ իմ համերգների լեփ-լեցուն դահլիճները, որտեղ, ի դեպ, ներկա են լինում տարբեր ազգության ներկայացուցիչներ, վկայում են, որ սկզբունքներս առ երաժշտություն արդարացված են:

-Ի՞նչ կասեիք Արցախի պետական ջազ-նվագախմբի մասին: Առաջխաղացում զգացվո՞ւմ է:

-Այս անգամ մեծ առաջխաղացում նկատեցի, որն ինձ շատ ուրախացրեց: Նշեմ, որ դա միայն իմ կարծիքը չէ, նվագախմբի վարպետության մակարդակը շեշտվեց նաև ինձ հետ եկած երաժիշտների կողմից: Նրանք այնքան զարմացան, որ պատերազմական երկրում նման մակարդակի ջազ-նվագախումբ գոյություն ունի, և շատ ուրախացան, երբ իմացան, որ դրան պետական աջակցություն է ցուցաբերվում: Երաժիշտները և ես ձգտելու ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի նվագախումբը ելույթ ունենա, գուցե և մեզ հետ միասին, այլ քաղաքներում, ինչը խթան է բոլոր երաժիշտների համար ու միշտ տալիս է դրական արդյունք: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ