Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ. ՓԱԽՈՒՍՏ ԴՐԱԽՏԻՑ՚

ՙԳեղ.arm՚ գրական-գեղարվեստական թարգմանական հանդեսի (խմբագիր՝ Հրանտ Ալեքսանյան) ՙՈգի Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնի մատենաշարով անցյալ տարի լույս է տեսել ռուս գրող և լրագրող Պավել Բասինսկու ՙԼև Տոլստոյ. փախուստ դրախտից՚ վավերագրական վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ներսես Աթաբեկյանը։

Իսկ գիրքը  հրատարակվել է ՙԹարգմանության ինստիտուտ՚ ինքնավար  ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ (Ռուսաստան)։ Մասնագետի գնահատմամբ՝ գիրքը լավագույն վավերագրական վեպն է Լև Տոլստոյի մասին, և այն արժանացել  է մրցանակի։ 

Ավելի քան 100 տարի առաջ ռուսական հանրահայտ Յասնայա Պոլյանա  կալվածքում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ցնցել էր ողջ աշխարհը։ 80-ամյա գրող Լև Տոլստոյը գիշերը գաղտնի իր տնից փախել էր անհայտ ուղղությամբ։ Այդ օրվանից մեծ մտածողի հեռանալու և մահվան հանգամանքները ծնել են մի շարք առասպելներ ու լեգենդներ։ Պավել Բասինսկին վավերական հարուստ նյութի հիման վրա, այդ թվում արխիվային, առաջարկում է տվյալ իրադարձության ոչ թե սեփական վարկածը, այլ դրա կենտրոնի վերականգնումը։ Գրքում քայլ առ քայլ հետևում ենք համաշխարհային  դասականի կյանքին ու փախուստի ժամանակագրությանը, փորձում ենք հասկանալ կատարվածի շարժառիթները։ 

Ընթերցողը մանրամասնություններ է իմանում մեծ գրողի գերդաստանի, ընտանեկան կյանքի, սոցիալական և ընկերային միջավայրի ու շրջապատի մասին։  Չորս եղբայրներից միայն  գրողը  ընտանեկան երջանկություն ունեցավ, որն  ավարտվեց աղետով։ Տոլստոյի երեխաները նշանավոր մարդիկ դարձան՝ տաղանդավոր ու ինքնատիպ։ Այսօր տարբեր երկրներում Տոլստոյի ավելի քան 350 ուղղակի ժառանգներ են ապրում և բոլորը կապ են պահպանում իրար հետ։ Ըստ Տոլստոյի՝ կնոջ՝  Սոֆյայի մեջ մի այնպիսի բան կար, որ ձգում էր բոլոր տարիքների տղամարդկանց. դա կանացիությունն է՝ աշխույժ բնավորության, ակնթարթային թախծի ու մայրական բնազդի  զուգորդումով։  Ընտանեկան ՙթատրոնում՚ նա դերասանուհի էր։  

Անցյալի մեջ շատ  երաժշտականություն կար, որը չէր կարող չգրավել ապագա  մեծ գրողին։  Տոլստոյի և Սոնյա Բերսի սիրո պատմությունը ՙառանց խմբագրման՚ տեղափոխվել է ՙԱննա Կարենինայի՚ մեջ (Լևինի ամուսնությունը Կիտիի հետ)։ Գրողը  հանճարեղորեն  միաձուլում է  արվեստն ու կյանքը, և հենց դրա մեջ է Տոլստոյ-արվեստագետի մեծագույն   առեղծվածը։ Սակայն ոչ մի ընտանեկան երջանկություն չի կարող  լիարժեք լինել առանց վեճերի, խանդի ու հաշտության։ Գրողը Սոնյայի քրոջը (Նատաշա) պատկերում է ՙՊատերազմ և խաղաղությունում՚։ Գրողի ընտանեկան դրախտում առաջանում են ՙճեղքվածքներ՚, նա սկսում է արտաքին ու ներքին ազատության պակաս զգալ։  1870-ականների վերջին ընտանիքում պայթեց ՙամպրոպը՚։ Տոլստոյի մտահղացումները վիթխարի էին, ՙԱյբուբեն՚ է հրատարակում,  ուսումնասիրում հին  հունարեն, որը քայքայում է նրա առողջությունը, զբաղվում գյուղատնտեսական աշխատանքով,  ձիաբուծությամբ, տարվում  մանկավարժությամբ, հրապուրվում բնական գիտություններով՝ ֆիզիկայով ու աստղագիտությամբ: 

Իրավացի է Տոլստոյը, ասելով, որ ՙյուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի՚։ Նրա հոգևոր ճգնաժամն ավարտվում է ընտանիքից հեռանալու փորձերով։ Ի՞նչ էր նա ուզում՝ անդորր ու մենություն։ Նրա հոգին  նեղվում էր ընդարձակ  կալվածքներում, և ընտանեկան երջանկության նախագիծը հանկարծ զրկվում է իմաստից։ Բասինսկին բազմաթիվ վավերագրերով ներկայացնում է գրողի հոգևոր ճգնաժամը։ Ամուսնու և կնոջ ոչ թե հետաքրքրությունների, այլ կենսառիթմերի անհամապատասխանությունը աղետալի է դառնում։ Տոլստոյն այս շրջանում շատ դաժան էր  կնոջ ու երեխաների հանդեպ, ներկայացնում էր պահանջներ, որ ընտանիքը ի վիճակի չէր կատարել։ Գրողն առաջարկում է հրաժարվել սեփականությունից, գրքերից եկած եկամուտները  բաժանել չքավորներին ու գյուղացիներին,  հողակտորի վրա ապրել սեփական աշխատանքով։ Կինն այս հարցում ուներ սեփական կոշտ դիրքորոշումը, քանի որ զգում էր հետևանքը՝ բարեկեցիկ կենսակերպի փլուզումը։ Տոլստոյը կնոջը կանչում էր դեպի ապագան, կինը՝ դեպի անցյալը՝ ամուսինն առաջարկում էր այրել կամուրջներն ու ոչնչից չվախենալ, կինը ստանձնում է հին տնական օջախի պահպանման պարտականությունը։ Ամուսինը կանչում էր թափառումների, կինը՝ հին տեղում մնալու։ ՙԽաղաղ, հնազանդ՚ ամուսնուց Տոլստոյը վերածվում է վանդակում փակված գազանի, իսկ կինը ինքնավստահ տանտիրուհուց՝ խելագար կնոջ, որ վախենում է, թե ամուսինը կլքի իրեն: 1892թ. Տոլստոյը հրաժարվեց սեփականությունից. Յասնայա Պոլյանայի մթնոլորտն ընդմիշտ թունավորված է։ Գրողի շուրջը ստեղծվում է ընտանեկան մի նոր վիճակ՝ ֆինանսական հոգսերով, որին նա պատրաստ չէր և ասես ապրում էր ուրիշ մոլորակում։ Որպես փիլիսոփա՝ նրա համար  անհետաքրքիր էին ընտանեկան հոգսերը։ Իսկ որդիների հետ հարաբերություններում հոգեբանական հանելուկներ էին։ 

Տոլստոյը  հրաժարվում է սեփականությունից, բայց պաշտոնապես դա կատարվում է ընտանիքի անդամների միջև ունեցվածքի բաժանման տեսքով։ Ամուսինը ստացավ ինչ ուզում էր՝  ազատագրում  սեփականությունից, ութ երեխաները ստացան իրենց մասնաբաժինները, Սոֆյա Անդրեևնան՝  Յասնայա Պոլյանան՝ պահպանելով պարտավորությունը պատասխանատու լինել ամուսնու համար, կազմակերպել նրա կենցաղը։ Բաժանումն անցավ խաղաղ, որը վկայում է Տոլստոյի ընտանիքի բարձր  բարոյականության մասին։ Այդ բաժանումն  ընտանիքին ո՜չ նյութական, ո՜չ բարոյական բարեկեցություն չբերեց։ Տոլստոյի  որդիները կրկնում էին   ջահելության սխալները, սիրում էին գինի,  թղթախաղ, գնչուներ... Մոր՝ որդիների հետ նամակագրությունը վկայում է, որ նրանք շարունակ  պարտքի մեջ էին ու դիմում էին իրենց միակ փրկարարին։ Տոլստոյը սեփականությունը մեծագույն չարիք էր համարում, բայց ազատվելով, չկարողացավ բարոյական խաղաղության հասնել։ Չարիքը,  կարծես, հետապնդում և վրեժ էր լուծում նրանից։  Չնայած որ Տոլստոյների տանը 80-ականների  սկզբից շարունակ կոնֆլիկտներ էին  բռնկվում, բայց  դրանք չպայթեցրին ընտանիքը։ Խոնարհումը հոր մեծության առջև, բայց և մոր  վիճակի դրամատիզմի ընկալումը հետագայում տոհմին թույլ չտվեցին ցրվել, անհետանալ։ Բայց այդ կոնֆլիկտների  առանձնահատկությունն այն էր, որ մինչև գրողի մահը այդ խնդիրները  դառնում էին հանրության սեփականությունը, քննարկվում է մամուլում, որը լրջորեն ազդում էր Սոֆյայի խառնվածքի վրա, և դա նրան հասցրեց հոգեկան խանգարման եզրին։ 

Տոլստոյին և նրա ուղեկիցներին փախուստի ժամանակ հետևում էր ոչ միայն ՙՌուսսկոյե սլովո՚¬ի թղթակիցը, այլև ոստիկանատան մեքենան, որի վրա դրված էր ոչ միայն հետևելու, այլև դրա մասին Մոսկվա զեկուցելու պարտականությունը։ Թերթերն արդեն իրար հերթ չտալով հրապարակում էին իրենց հատուկ թղթակիցների հաղորդագրությունը։ Յոթ օրվա ընթացքում (1910թ.) Ռյազյան¬Ուրալյան երկաթուղու աննշան կայարանը հանգուցային վայր էր դարձել հսկա Ռուսաստանի ու ողջ աշխարհի համար։ Տպավորություն էր ստեղծվում, թե այդ յոթ  օրերին վճռվում էր կայսրության ճակատագիրը, և դրան հետևում էր ողջ երկրագունդը։ Տոլստոյին թաղեցին, ինչպես կտակել էր, ՙառանց եկեղեցական երգեցողության, առանց խունկի՚, առանց հանդիսավոր ճառերի։ Կոմսուհու մասին ասվում է, որ նա տարեցտարի կուրանում էր, բայց ամեն օր այցելում էր Տոլստոյի շիրիմին ու խնամում։ Իսկ կյանքի վերջին տարիներին ջանում էր հասկանալ ամուսնու հեռանալու պատճառները, և այդպես էլ չհասկացավ...

Գրքի վերջում Բասինսկին տալիս է գրականության այն ցանկը, որ վերաբերում է գրողի կենսագրությանը, նամակներին, օրագրերին։ 

ՙԱԱ՚