[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում մեկնարկեց  ՙԱրցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները՚ թեմայով  միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովը, որը կազմակերպվել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միության նախաձեռնությամբ, ՙԱրցախը` հանուն խաղաղության, ճանաչում` հանուն խաղաղության՚ կարգախոսով:  

 Գիտաժողովը ներածական խոսքով բացեց  ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ ՀԿ հիմնադիր, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանը, որը ներկայացրեց նաև գիտաժողովի մասնակիցներին ուղղված ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:      

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, ՌԴ-ից, Հայաստանից ու Արցախից գիտնականներ և վերլուծաբաններ:  Լիագումար նիստում զեկուցումներով հանդես եկան Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր  Օտտո Լուխտերհանդտը, Նյու Յորքի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Չաբրա Ամիթը,  Լեհաստանից` քաղաքագիտության դոկտոր Ժեյմոն Մարեկը, Արցախից` ԱՀ նախագահի խորհրդական  Տիգրան Աբրահամյանը,  ՀՀ-ից` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Լիագումար նիստից հետո զեկուցումները և քննարկումները շարունակվեցին քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, բանասիրության և լրագրության բաժանմունքներում:

Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 16-ին, որից հետո հյուրերը կմասնակցեն Հադրութի շրջանի Տող գյուղում անցկացվող Արցախյան գինու 4-րդ փառատոնին:

Գիտաժողովի աշխատանքների մասին առավել հանգամանալից` թերթի առաջիկա համարներից մեկում:

ՙԱԱ՚