Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՈ՜Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ՚ ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Մարտիրոս Բադալյանի ՙՈ՜չ պատերազմին՚ խորագրով անհատական ցուցահանդեսը` նվիրված Ստեփանակերտի վերանվանման 94-րդ տարեդարձին:

Ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանը և Արմեն Հակոբյանը, նկարիչներ, արվեստասեր ստեփանակերտցիներ:

Միջոցառումը բացեց պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը` ներկայացնելով Մարտիրոս Բադալյանի անցած ուղին, որից տեղեկացանք, որ նկարիչը Գարդման աշխարհի Բանանց գյուղից է, որը խոր հետք է թողել նրա ներաշխարհում:  Մարտիրոս Բադալյանի աշխատանքները  ժամանակին ցուցադրվել են Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում…

Խոսք ասաց նաև հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց պատկերասրահի տնօրենին` հրավերի համար, այն էլ հերոսական Արցախի մայրաքաղաքի տոնական օրվա նախաշեմին: Նա մեծ խորհուրդ տեսավ այդ հրավերի մեջ, քանի որ ՙՈ՜չ պատերազմին՚ խորագրով  ցուցահանդեսներ են նախատեսվում մի շարք եվրոպական երկրներում, ու որքան ճիշտ էր և տեղին ցուցահանդեսների այդ շարքը սկսել հպարտություն ներշնչող Արցախից:

Ներկաներին հետաքրքրեց նկարչի ստեղծագործելու ոճը: Նա շեշտեց, որ դա կարելի են համարել ազատ ոճ, քանի որ մի կտավում օգտագործված է և՜ գեղարվեստի տարբեր ոճեր, և՜ կոլաժ: Նա ընդգծեց, որ կա՜մ թեման է հուշում, թե ինչ տեխնիկա օգտագործել, կա՜մ էլ աշխատանքի գործընթացը, որը կարող է նախատեսվածից լրիվությամբ տարբերվել:  Նկարիչն ասաց, որ վերջին տարիներին պատերազմի թեման մեծ տեղ է գրավում իր ստեղծագործության մեջ: ՙԻնձ շատ են հուզում փոքրիկների և մեծահասակների ճակատագրերը պատերազմի ժամանակ: Ես, որպես միջին սերնդի ներկայացուցիչ, պատասխանատվություն և ցավ եմ զգում այդ անօգնական երեխաների ու մեծերի հանդեպ: Ակամայից ինձ մեղավոր եմ զգում, ինչն էլ արտահայտվում է իմ աշխատանքներում՚,- նշեց հեղինակը:

Սա  Մարտիրոս Բադալյանի առաջին անհատական ցուցահանդեսն է Ստեփանակերտում, որտեղ ներկայացված է 80 աշխատանք: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ