Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԹՈՒՄՈ՚. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամբողջ հոկտեմբերը Ստեփանակերտի և Երևանի ՙԹումո՚ կենտրոնները ՙԱրևորդի՚ 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ներքո կցուցադրեն վավերագրական ֆիլմեր, որոնցում բարձրացված են բնապահպանական կարևոր խնդիրներ:

Հոկտեմբերի 13-ին ցուցադրվեց Չարլզ Ուիլկինսոնի ՙՀայդա Գուվայի. աշխարհի ծայրին՚ վավերագրական ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Կանադայի հյուսիս-արևմուտքում գտնվող արշիպելագում բնակվող մարդկանց մասին, որոնք բնությանը սպառողի հոգեբանությամբ չեն վերաբերվում, այլ` որպես կենդանի էակի: Հայդա Գուվայիում ապրող մարդկանց մեծամասնությունը բնիկներ են, որոնք դարեր շարունակ իրենց վրա զգում են ծովի մակարդակի տատանումները` կրելով կլիմայական փոփոխությունների, ծովի աղտոտվածության հետևանքները: Ուշագրավն այն է, որ նրանք լուռ ու մունջ չեն ենթարկվում սպառողական քաղաքականությանը, որը փորձում են թելադրել մայրցամաքից եկած գործարարները: Տեղաբնիկները միահամուռ պայքարում են իրենց իրավունքների համար` ապրել պապերի արժեքներով` հարգելով բնությունը: Նրանց` բնության հետ համահունչ ապրելու հավատարմությունը, բնապահպանության մասին մտահոգված մարդկանց շրջանում համակրանք է առաջացրել և խթանել, որպեսզի առաջանա էկո-գյուղերի գաղափարը, որտեղ մարդիկ կառաջնորդվեն մարդու և բնության պահանջարկների միջև բալանսով:

Այդ գաղափարը տարածում է գտել մի շարք երկրներում, հատկապես` սկանդինավյան, որտեղ խրախուսվում է մարդկանց` բնության հետ համահունչ ապրելու բնական ձգտումը:

Ասենք, որ արշիպելագի այդ տեղավայրը տեղ է գտել National Geographic ՙԱշխարհի այցելության արժանի վայրերի՚ շարքում և համարվում է մարդկային միջամտությունից առավելագույնս զերծ մնացած տարածք:

Ֆիլմի դիտումից հետո եղան քննարկումներ. արցախցիները նույնպես մտահոգված են կլիմայական գլոբալ փոփոխություններով, գենետիկական մոդիֆիկացիաներով, ահագնացող տարբեր աղետներով և այլ բնապահպանական խնդիրներով: Հույս հայտնվեց, որ մեր երկիրը, որը դեռևս քիչ է ենթարկվել էկո-փոփոխությունների, հնարավոր կլինի հնարավորինս զերծ պահել անցանկալի միջամտություններից և չխաթարել մեր հիասքանչ բնությունը: Այդ առումով հիշվեց և ողջունվեց Ռուբեն Վարդանյանի մտահղացումը` Արցախում էկո-գյուղեր կառուցելը, ինչը  բնության պահպանելու հետ մեկտեղ կխթանի նաև զբոսաշրջությունը:

Տեղեկացնենք, որ հաջորդ ուրբաթ կցուցադրվի ՙՄինչ ջրհեղեղը՚ ֆիլմը: