[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ օրերս շրջկենտրոնի կենտրոնական գրադարանում կայացավ հերթական  ՙԲրեյն-ռինգ՚  ինտելեկտուալ խաղ-մրցույթը:

 Մրցույթի նպատակն էր բովանդակալից և հետաքրքիր հանգիստ կազմակերպելու միջոցով ամրապնդել համագործակցությունը Շուշի քաղաքի և շրջանի կրթամշակութային օջախների միջև, ինչպես նաև մասնակիցների մեջ սերմանել հայրենասիրություն, զարգացնել տրամաբանությունը, բարձրացնել հետաքրքրությունը գիտության բոլոր ոլորտների նկատմամբ: 

Յուրաքանչյուր թիմ կազմված էր հինգ հոգուց:

Մրցույթն անցկացվեց երեք փուլով, յուրաքանչյուր փուլի համար նախատեսված էր 10 հարց: Մեկ հարցի պատասխանելու համար տրամադրված էր 1 րոպե: Ճիշտ պատասխանի դեպքում թիմը վաստակում է մեկ միավոր:

Վերջում ժյուրին ամփոփեց մրցույթի 3 փուլերի արդյունքները: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ՙԻմպուլս՚ թիմը, երկրորդ` Քարին տակի Հրանտ Ղարախանյանի անվան միջնակարգ դպրոցի ՙՔիրս՚ թիմը, իսկ  երրորդ տեղը՝ Լիսագորի միջնակարգ դպրոցի ՙՓյունիկ՚ թիմը:

Հանձնախմբի նախագահ  Ի. Սարգսյանը  կատարեց պարգևատրում` մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ: 

 

Սուսաննա  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ք. Շուշի