Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Նախորդ տարիների ձեռքբերումների, առկա խնդիրների և անելիքների մասին է մեր հարցազրույցը Արցախի պետական երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 -Տիկին Գրիգորյան, Դուք ինչպե՞ս կգնահատեք անցած տարում ոլորտում տեղի ունեցածը, ի՞նչն էր առավել արժեքավորը:

-Անշուշտ, վերջին տարիներին դրական երևույթներ մշակույթի ասպարեզում շատ են եղել: Չեմ ուզում մեկ-մեկ թվարկել, պարզապես այսպիսի բնորոշում կտամ. ստեղծվել է կայուն մի միջավայր, որը շատ պարարտ հող կարող է հանդիսանալ ավելի մեծ զարգացում ապահովելու համար: Այդպիսի կայուն իրավիճակը շատ եմ կարևորում, քանի որ առանց կայունության, հավասարակշռվածության, երբ ամենն իր տեղում համոզված է, որ վաղվա իր անելիքն անհրաժեշտ է ընդհանուրի մեջ, ընդհանուր մշակութային խճանկարի ստեղծման մեջ և լիարժեք գնահատական կստանա, անհնարին է քայլել առաջ` ավելի մեծ արժեքներ ստանալու նպատակով: 

-Իսկ զարգացման ուղիներն ինչպիսի՞ն կարող են լինել:

-Կարծում եմ, պարզապես առաջնահերթությունների հստակեցում է անհրաժեշտ: Ավելի մեծ ուշադրություն տալ երկրի, ոլորտի ներսում կատարվող երևույթներին, անելիքներին: Հայացքը դեպի ներս ուղղել. խորապես զննել խորքում կատարվողը: Օրինակ, առավել արժևորել մշակույթի ասպարեզում աշխատող անհատի գործը: Վերանայել նրա հասանելիք աշխատավարձը: Ինչո՞ւ այդ մարդիկ պետք է առավոտից մինչև ուշ երեկո, առանց հագստանալու, աշխատեն մի քանի աշխատատեղերում: Լավ կյանքից չէ դա տեղի ունենում: Նրանք պետք է կարողանան ապահովել ընտանիքի հոգսերը, բարելավել սոցիալապես շատ թե քիչ վիճակը: Աշխատավարձը համեմատաբար ավելի բարձր լինելու դեպքում, նրանք կբավարարվեն մեկ, առավելագույնը` երկու տեղում աշխատելով: Անշուշտ, աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ, պետք է բարձրացվի պրոֆեսիոնալիզմի մակարդակի հարցը: Բարձր աշխատավարձի պետք է արժանանա բարձրակարգ մասնագետը: Ուզում եմ ասել` որակն է այս դեպքում արժևորվում: Իսկ վատ մասնագետից պետք է ձերբազատվել: Նա պետք է հասկանա, որ այլ ասպարեզում ավելի պիտանի կարող է լինել: Պետք է ներսում տիրող իրավիճակը փոխել, աշխուժացնել, զարկ տալ` ավելի մեծ զարգացում ապահովելու համար: Այնպիսի ծրագրեր, նախագծեր մշակել ու իրականացնել, որոնք ուղղված են երկրում գործող մասնագետների կատարելագործմանը, այդ մասնագետների համար լայն հնարավորությունների ստեղծմանը։ Ասենք, օպերային ստուդիա բացել այս կամ այն կառույցին կից, միջոցներ ուղղել ներսի ուժերով բեմադրված օպերաների, ներկայացումների, այլ նախագծերի: Անցած տարիներին ամուր կապեր է ստեղծվել դրսի հետ: Կարելի է օգտագործել այդ կապերը` անվանի մասնագետների հրավիրել, որպեսզի օգնեն լավ հիմքերի վրա դնելու գործը: Ունենք տաղանդավոր նկարիչներ: Ինչո՞ւ չօգնել նրանց բարձր մակարդակով կազմակերպելու անհատական ցուցահանդես-վաճառքը: Դա եկամուտ կբերի և՜  այդ մարդկանց, և՜  մեր պետությանը:

-Դուք վերջին տարիներին նաև մանկավարժական գործունեություն եք ծավալում` դասավանդելով Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:  Ի՞նչ զարգացումներ եք տեսնում քոլեջի գործունեության մեջ:

-Այո, բավականին երկար ժամանակ չէի դասավանդում: Բայց եկավ մի պահ, ու ես հասկացա, որ դա սխալ դիրքորոշում է` ապագա սերունդների դաստիարակման, նրանց խոր գիտելիքներ, ճիշտ կողմնորոշվելու հարցերում: Ասեմ, որ վերջին տարիներին ոչ թե մայրաքաղաքից, այլ շրջաններից են ավելի շատ երեխաներ գալիս՝ շարունակելու երաժշտական ուսումը, խորացնելու այն: Անշուշտ, նման երևույթ տեղի ունենալուն մեծապես նպաստեց գյուղական համայնքներում արվեստի դպրոցներ հիմնելու Կառավարության որոշումը: Շատ ճիշտ որոշում է, և դա պետք է շարունակություն ունենա: Քաղաքը միշտ սնել է գյուղը, նոր բան չեմ ասում: Եթե մենք կարողանանք գյուղերում մշակույթը ճիշտ հիմքերի վրա դնել, ապա մենք կարող ենք ողջ հանրապետությունում ազգային, համաշխարհային մշակույթով սնվող, դաստիարակվող հզոր սերունդ մեծացնել: Եվ քա՛նի-քանի երեխա կյանքում իր ճիշտ տեղը կգտնի և առավելապես պիտանի կլինի իր երկրի համար: Այսօր պետությունն է նրա մշակութային զարգացումը ապահովում, վաղը ինքը` պետության մշակույթի զարգացումը: Սա է այն առանցքը, որի շուրջ պետք է զարգացումներ տեղի ունենան:  Այս ամենի մասին երկար կարելի խոսել, քննարկել, և ես կարծում եմ, արժե մշակույթի առաջատար մասնագետներին հավաքել առկա խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու համար: Նորանկախ մեր երկրում մշակութային ներուժը մեծ է, հզոր: Այսօրվա սերնդի սուրբ գործն է` օգտագործելով այդ ներուժը, ստեղծել հզոր մշակույթ, որպեսզի գալիք սերունդները կարողանան սնվել մեր կողմից ստեղծած մշակույթից, ինչպես մենք ենք սնվում մեր նախնիների հզոր մշակույթից:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ