Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Հունվարի 19-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրում ԿԳՍՆ և ՀՀ  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության/ԻՏՁՄ/  միջև: 

 Նախարար Նարինե Աղաբալյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հուշագրի ստորագրումն ամրագրում է 2015 թվականից  միության և նախարարության միջև սկզբնավորված համագործակցությունը կրթության ոլորտում ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի իրականացման միջոցով: Նրա խոսքով` Հուշագրի ստորագրմամբ ամրագրում են նաև  համագործակցության շարունակականության, ինչպես նաև ծրագրի իրականացման գործում ջանքերի և միջոցների հայթայթման պատրաստակամությունը:  Նախարարն ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերակատարությունը մեր կյանքում և ընդհանրապես  երկրների զարգացման գործում:  Ըստ նրա` շատ կարևոր է, որ այդ կրթության հիմքն ամրապնդվում է  դպրոցում  նաև այս լաբորոտորիաների ներդրման միջոցով:ՙԱրցախն ունի բավարար մտավոր ներուժ, բոլոր պայմանները կստեղծվեն մեր երեխաների կարողությունները զարգացնելու համար՚,-նշեց նախարարը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր խոսքում բացառիկ համարեց ներկա ժամանակաշրջանը. այն բարենպաստ է այն իմաստով, որ մարդուն հասանելի են բոլոր կրթական ռեսուրսները, և եթե  նա  ցանկություն ունի, կարող է իր կրթական պահանջները բավարարել գրեթե բոլոր ուղղություններով: Ժամանակաշրջանը բացառիկ է նաև այն առումով, որ, կապված աշխարհում տեխնոլոգիական արագ կատարվող փոփոխությունների հետ, կա  մասնագետների մեծ պահանջարկ: Այսպես`  2016թ. միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում  ՏՏ ոլորտում 2 մլն մասնագետի պահանջարկ կար: Կանխատեսվում է, որ այդ թիվը 2022թ. կհասնի  4-5 մլն-ի:  Մյուս կողմից, Արցախի և Հայաստանի` պատերազմական իրավիճակում գտնվելու հանգամանքը մեզ ստիպում է ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ: 2016թ. ապրիլը ցույց տվեց, որ այսօրվա պատերազմը տեխնոլոգիական պատերազմ է: ՙԻրականում մարդ կարող է շատ հերոս լինել, բայց եթե որոշակի անջրպետ կա քո և հակառակորդի միջև, քո հերոսությունը կարող է դառնալ նահատակություն: Դրա համար մեր հերոսությունը պետք է ուղղել  դեպի տեղեկատավական տեխնոլոգիաները , հերոսին սովորեցնել տեխնոլոգիաներ օգտագործել մարտի դաշտում և հաղթել՚,-ասաց նա`  խորին համոզմունք հայտնելով, որ այդ ամենը  ճիշտ կազմակերպելու դեպքում մեր լիակատար հաղթանակն ապահովված կլինի: Ըստ նրա `ՙԱրմաթ՚  լաբորատորիան այդ գործընթացի  զարգացման գործիքներից մեկն է: Այն ներառում է ծրագրավորման, եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության և այլ ուղղությունների համապարփակ ուսուցում, ինչպես նաև տարատեսակ կարողությունների և ազգային մշակութային արժեքների ուսուցմամբ ամառային ճամբարներ դպրոցականների համար: 

Նույն օրը Մարտունու շրջանի Նորշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախում թվով 9-րդ, իսկ ամբողջ Հայաստանում` 221-րդ ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությունը: Ն. Աղաբալյանն ազդարարեց, որ հաջորդը լինելու է Մատաղիսում` ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության հովանավորությամբ:

Այդ մասին հանգամանալից` թերթի հաջորդ համարում: 

ՙԱԱ՚