Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆՈՒՇ՚ ՕՊԵՐԱՆ` ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Անցած շաբաթ, հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ բեմից կրկին հնչեց Արմեն Տիգրանյանի հայտնի ու սիրված ՙԱնուշ՚ օպերան: Այն իրականացվեց Արցախի պետական երգչախմբի ղեկավար Նինա Գրիգորյանի նախաձեռնությամբ և երգչախմբի ուժերով:

Հիշեցնենք` Արցախում առաջին անգամ հանրահայտ այս օպերան բեմադրվեց 12 տարի առաջ՝ Արցախի պետական երգչախմբի և Երևանի պետկոնսերվատորիայի Օպերային ստուդիայի համատեղ ուժերով: Երկու բեմադրության հեղինակն է նշված ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, դիրիժորը` Նինա Գրիգորյանը:

Այս անգամ, ի տարբերություն նախորդի, ստեղծագործական կազմն ամբողջությամբ ապահովում էին տեղական կադրերը: Նրանք երիտասարդ են, բեմում օպերային դերեր երգելու, խաղալու մեծ փորձ չունեցող, սակայն մեծ խանդավառությամբ էին երգում, կերպարները մարմնավորում: Ողջունենք և իմանանք գլխավոր դերակատարներին. Անուշ` Էլինա Ջամալյան, Սարո` Սասուն Պողոսյան, Մոսի` Հարություն Պետրոսյան, Օհան` Ավետիք Բադալյան, Քյոխվա` Վահան Բեգլարյան, Խաչեղբայր` Ստեփան Ջհանգիրյան, Սարոյի մայրը` Մարիամ Հարությունյան, Անուշի մայրը` Լիլիթ Շահրամանյան: Հանդիսատեսների կարծիքով, մեծ տպավորություն թողեց գլխավոր հերոսուհու դերակատար Էլինա Ջամալյանը: Դահլիճը հոտնկայս, բուռն ծափահարություններով էր արտահայտում իր հիացմունքը երգիչ-դերասաններին, դիրիժորին, բեմադրողին:

Արցախի պետական երգչախմբի ղեկավար Ն. Գրիգորյանի համոզմամբ` Արցախում վաղուց ժամանակն է դնելու օպերային արվեստի հիմքերը: Խոսքն Արցախում Օպերային ստուդիայի հիմնադրման մասին է, պարզաբանում է բազմափորձ խմբավարը: Օպերային արվեստը, լինելով սինթեզային, այսինքն` ներառելով իր մեջ երգարվեստը, երաժշտարվեստը, թատերարվեստը, պահանջում է այս բոլոր ստեղծագործական ուժերի իմացությունը, դրանք համադրելու ունակությունը, ուստի և զարգացնում է երաժիշտի ունակությունները, նպաստում նրա ներաշխարհի խորացմանը: Խնդրո առարկայի շուրջ, տեղեկացնում է Ն. Գրիգորյանը, տեղի են ունեցել հանդիպումներ իր, բեմադրող ռեժիսոր Հ. Հովհաննիսյանի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, ինչպես և Հ.Հովհաննիսյանի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Երկու նախարարներն էլ, հավաստիացնում է խմբավարը, ըմբռնումով են մոտենում խնդրին, դրա լուծման անհրաժեշտությանը: Նրանք անչափ կարևորում են Արցախում օպերային արվեստը հիմնելու հրատապությունը, ողջունում արցախյան բեմերին ամեն մի օպերային ներկայացման իրականացում, պատրաստակամություն հայտնում աջակցել խնդրի լուծմանը: Նինա Գրիգորյանը համոզված է, որ հեռու չէ այն օրը, երբ հարցը կլուծվի, քանի որ յուրաքանչյուր օպերային ներկայացում մեզ բոլորիս մոտեցնում է նվիրական այս երազանքի իրականացմանը: