[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ

 altԱնցած շաբաթ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը (ՄՄՀ)   հյուրընկալել է Հայաստանի հայ¬ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսական  կազմի մի խումբ ներկայացուցիչների։ 

Հայաստանյան  բուհի ներկայացուցչական  պատվիրակությանը, նախ, ընդունել է Մեսրոպ  Մաշտոց Համալսարանի  ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, որից հետո կայացել է հանդիպում զույգ համալսարանների  դասախոսական կազմի և ուսանողության հետ։
Միջոցառման ընթացքում նշվեց Հայ¬ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գործնական կապեր ստեղծելու հանգամանքը եւ հատկապես շեշտվեց, որ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով հիշյալ համալսարանը գտնվում է վարկանիշային բուհերի ցուցակում։ Այցի հիմնական նպատակը համալսարանի ուսանողների գիտելիքների գործնական կիրառումն ու մասնագիտական փորձուսուցման օգնությամբ հմտությունների ձեռքբերումն էր։ Հանդիպման  մասնակիցները հույս հայտնեցին, որ համագործակցությունը իրավական հնարավորություն կտա  խորացված թեմաներով ակտիվ երկխոսություն ծավալել երիտասարդների շրջանում։
Ըստ սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ծաղիկյանի՝ հանդիպումները երկուստեք  շահեկան են, ուստի դրանք  կլինեն շարունակական։ Ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Զելիմ Թադևոսյանը վստահեցրեց, որ ՀՀ բուհը շահագրգռված է տարբեր ուղղություններով կապերի խորացմամբ, այդ թվում՝ գիտական ոլորտում համագործակցությամբ։ Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Մանուկյանը նշեց, որ համագործակցությունը կկայանա 3 ուղղություններով՝ ուսումնական, գիտական և դասախոսական կազմի հետ որոշակի աշխատանքի իրականացմամբ։
Առաջին պաշտոնական հանդիպումը նպատակ ուներ մի շարք ուղղություններով տեսանելի ծրագրեր կազմել և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը։ Եթե ՄՄՀ-ի հետ ծավալվի ակտիվ համագործակցություն, ապա մոտ ապագայում կարտահայտվեն որոշակի ձեռքբերումներ՝ համոզված է միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության  թեկնածու, դոցենտ Արման Դիլանյանը։ 
Սլավոնական համալսարանի պաշտոնական պատվիրակության անդամները պատասխանեցին նաև ՄՄՀ¬ի ուսանողների և դասախոսների հարցերին, որոնք վերաբերում էին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին։
 
Լարա  ՍԵՎՈՒՄՅԱՆ