Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ` ԴՊՐՈՑՈՒՄ

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի դպրոցում 2017 թվականից գործում է ստեղծագործարան։

 Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Գողթանիկ գյուղի բնակչուհի, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, ստեղծագործարանի հիմնադիր Լիլիթ Տոնոյանը։ Նա նշել է, որ ստեղծագործարանում առկա են ձեռագործության, տիկնիկային թատրոնի, թղթի ու պլաստիկ իրերի վերամշակման և բնապահպանական խմբակներ, որոնցում ընդգրկված են կրթօջախի բոլոր 32 աշակերտները: 

ՙՄենք նպատակ ունենք մեր գործունեությամբ օգնել ու նպաստել երեխաների ստեղծագործական ակտիվությանն ու բազմակողմանի զարգացմանը։ Կազմակերպում ենք տիկնիկային թատրոններ, գիտաճանաչողական և ռազմահայրենասիրական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ մրցույթներ, առողջ ապրելակերպը քարոզող միջոցառումներ, ինչպես նաև ազգային տոների և հիշատակի օրերին նվիրված ձեռնարկումներ՚,-ասել է Լ. Տոնոյանը՝ հավելելով, որ դրանց մասնակցում են նաև հարևան համայնքների երեխաները։

Ստեղծագործարանի հիմնադրի խոսքով՝ իրենք օգտագործում են նաև պատերազմի տարիներին գյուղը ռմբակոծած հրետանային արկերի պարկուճները` դրանք այն վերածելով գեղեցիկ իրերի։

Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծագործարանում անհրաժեշտ իրերի և նյութերի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է Լիլիթ Տոնոյանի ձեռքով պատրաստված օրգանական ծագման օճառների, յուղերի, մաշկի խնամքի քսուքների և կոսմետիկ այլ պարագաների վաճառքի արդյունքում հավաքած գումարներով։ Բացի այդ, ստեղծագործարանը որոշակի անհրաժեշտ պարագաներ է ձեռք բերել նաև մի քանի անհատ նվիրատուների և կազմակերպությունների կողմից։

ՙՕճառների և կոսմետիկ այլ պարագաների պատրաստման համար անհրաժեշտ հիմնական բույսերը հավաքում եմ Գողթանիկ գյուղից։ Օճառներն ամբողջովին օրգանական են՝ առանց ջերմային մշակման, պատրաստված միայն սառը տեխնոլոգիաներով։ Այդպես պատրաստված արտադրանքի օգտակար հատկությունները պահպանվում են։ Բույսերի համադրությունը ես եմ կազմում։  Արտադրանքը զուրկ է սինթետիկ նյութերից, բայց առկա են քիմիական օգտակար տարրեր։ Օճառները հիմնականում պատրաստում եմ պատվիրատուների համար. իրացնում ենք Արցախում և Հայաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իրանում, Լիբանանում: Մասնակցել եմ տարբեր փառատոների և ցուցահանդեսների, այնտեղ ևս թողարկածս ապրանքի մի մասը վաճառվել է։ Առաջիկայում նախատեսում եմ պատրաստել մազերի խնամքի պարագաներ (շամպուններ)՝ եղինջի պարունակությամբ՚,-մանրամասնել է Լ. Տոնոյանը և տեղեկացրել, որ օճառների հետագա վաճառքով նախատեսում են հոգալ ստեղծագործարանի ընթացիկ ծախսերն ու կարիքները, որոշակի ներդրում ունենալ դպրոցի վերանորոգմանը: Արցախի այլ փոքր համայնքներում ևս նախատեսում են նոր ստեղծագործարաններ բացել` այդպիսիով խթանելով երեխաների ստեղծագործական ունակությունները՚։ 

 Վեհանուշ Հովսեփյան