[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ

Հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայացած  սեղանի թենիսի 2018թ. ՀՀ առաջնությունում Արցախի թիմը զբաղեցրել է մրցանակային առաջին տեղը։

 Մրցաշարին ընդգրկված էր 12 թիմ։ ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Ալիկ Օգանեսովի պարզաբանմամբ՝ թեժ մրցապայքարում արցախցի թենիսիստները կարողացել են հանդես գալ ըստ արժանվույն ու 12 թիմերի մեջ նվաճել առաջին մրցանակային տեղը։ 

Արցախի հավաքականի կազմում ընդգրկված էին  Սերգեյ Սիմոնյանը (ԱՀ ՊԲ նորակոչիկ), Հարություն Ղազարյանը  և Վարուժան Բաղդասարյանը։ Արցախի թիմը իրավունք վաստակեց մասնակցելու 2019թ. ապրիլմայիս ամիսներին Ֆինլանդիայում կայանալիք թենիսի Եվրոպայի ակումբային առաջնությանը։ լխավոր մարզիչը շնորհակալություն հայտնեց ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ րիգոր Առաքելյանին՝ ՀՀում կայացած առաջնությանը մասնակցելուն աջակցելու համար։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ