Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄՆ-Ն ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԳՐԿԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

Կա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

2019 թ. ապ­րի­լի 29-ին Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի մի­ջազ­գա­յին կրո­նա­կան ա­զա­տու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վը (USCIRF) հրա­պա­րա­կել է իր ա­մե­նա­մյա զե­կույ­ցը՝ թվար­կե­լով ՙաշ­խար­հում կրո­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի ա­մե­նա­կո­պիտ խախ­տող­նե­րին՚, և զար­մա­նա­լի չէ, որ նրանց թվում են Ադր­բե­ջանն ու Թուր­քիան։ Եր­կու պե­տու­թյուն­նե­րը դա­սա­կարգ­վում են որ­պես ՙՀա­տուկ մտա­հո­գու­թյան եր­կր­ներ՚։

USCIRF-ը, որ­պես ան­կախ, երկ­կու­սակ­ցա­կան հանձ­նա­ժո­ղով, խոր­հուրդ­ներ է տա­լիս ԱՄՆ նա­խա­գա­հին, Կոնգ­րե­սին և պետ­քար­տու­ղա­րին կրո­նա­կան ա­զա­տու­թյան մի­ջազ­գա­յին հար­ցե­րի վե­րա­բե­րյալ։ USCIRF-ն իր տա­րե­կան զե­կույ­ցում նկա­րագ­րում է աշ­խար­հի կրո­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի սպառ­նա­լիք­նե­րը և խոր­հուրդ է տա­լիս Պետ­քար­տու­ղա­րու­թյա­նը ՙհա­տուկ մտա­հո­գու­թյան եր­կր­նե­րի՚ նշա­նակ­ման հա­մար՝ ՙհա­մա­կարգ­ված, շա­րու­նա­կա­կան, կո­պիտ խախ­տում­նե­րում՚ ներգ­րավ­ված լի­նե­լու կամ հան­դուր­ժե­լու հա­մար։
Հա­կա­ռակ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի՝ ի­րենց երկ­րում ՙհան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան՚ բազ­միցս պն­դում­նե­րին և տար­բեր օ­տա­րերկ­րյա ռաբ­բի­նե­րի ու բո­ղո­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի քա­րոզ­չու­թյա­նը՝ USCIRF զե­կույ­ցը հաս­տա­տել է, որ ՙկա­ռա­վա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է վե­րահս­կել կրո­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը ՙԿրո­նի ա­զա­տու­թյան մա­սին՚ 2009թ. օ­րեն­քի և վար­չա­կան ու քրեա­կան օ­րենս­գր­քե­րի հա­մա­պա­տաս­խան լրա­ցում­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնք կրո­նա­կան հա­մայ­նք­նե­րից պա­հան­ջում են գրանց­վել կա­ռա­վա­րու­թյան կող­մից և քրեա­կա­նաց­նում են չգ­րանց­ված ամ­բողջ կրո­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։ Դրա­կան է հա­մար­վել ոչ մահ­մե­դա­կան կրո­նա­կան չորս հա­մայ­նք­նե­րի գրան­ցու­մը իշ­խա­նու­թյան կող­մից։ Սա­կայն տար­վա ըն­թաց­քում տե­ղա­կան ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կել են ոտ­նա­հա­րել, ստու­գայ­ցեր կա­տա­րել, ձեր­բա­կա­լել և տու­գա­նել կրո­նա­կան հա­մայ­նք­նե­րին, ո­րոնք չեն հա­մա­պա­տաս­խա­նել գրանց­ման պա­հանջ­նե­րին և տար­բեր սահ­մա­նա­փա­կում­ներ են ե­ղել կրո­նա­կան գրա­կա­նու­թյան հրա­տա­րակ­ման, պահ­պան­ման և տա­րած­ման գոր­ծում, չնա­յած մի հա­մայնք զե­կու­ցել է ոս­տի­կա­նա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի նվազ­ման մա­սին։ Տար­վա ըն­թաց­քում բո­ղո­քա­կան­նե­րը, Ե­հո­վա­յի վկա­նե­րը և ո­րոշ մահ­մե­դա­կան խմ­բա­վո­րում­ներ թի­րախ են դար­ձել, քա­նի որ մահ­մե­դա­կան հա­մայն­քի մի քա­նի ան­դամ­ներ ստիպ­ված են ե­ղել դի­մա­կա­յել իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից լրա­ցու­ցիչ վե­րահս­կո­ղու­թյու­նը, ո­րոնք կաս­կա­ծում և փոր­ձում են սահ­մա­նա­փա­կել երկ­րում Ի­րա­նի իշ­խա­նու­թյան ազ­դե­ցու­թյու­նը կամ դի­վեր­սիոն գոր­ծու­նեու­թյու­նը՚։
Տա­րե­կան զե­կույ­ցում նաև նշ­ված է, որ ՙՈչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պն­դել են, որ խղ­ճի մոտ 68 բան­տար­կյալ­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը Մահ­մե­դա­կան միաս­նու­թյան շարժ­ման (ՄՄՇ) ան­դամ­ներ են, ձեր­բա­կալ­ված են Ադր­բե­ջա­նում կրո­նա­կան հիմ­քե­րով։ 2018թ. շա­րու­նակ­վել են ՙհա­մա­կար­գա­յին և էն­դե­միկ՚ խոշ­տան­գում­նե­րի մա­սին պն­դում­նե­րը, հատ­կա­պես, ՄՄՇ-ի ան­դամ­նե­րի նկատ­մամբ՚։

Ադր­բե­ջա­նի բռ­նա­տի­րա­կան վար­չա­կազ­մը վե­րահս­կում է կրո­նա­կան խմ­բե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, նրանց պա­հան­ջե­լով գրանց­վել։ USCIRF-ը հա­ղոր­դում է, որ նրանք, ով­քեր ՙմեր­ժում են գրան­ցու­մը կամ հրա­ժար­վում են գրանց­վել աստ­վա­ծա­բա­նա­կան հիմ­քե­րով, հա­մար­վում են ՙա­նօ­րի­նա­կան՚ և կա­րող են են­թարկ­վել ոս­տի­կա­նա­կան ստու­գայ­ցե­րի, կա­լա­նա­վոր­ման, ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի կամ տու­գան­ման՚։ Ադր­բե­ջա­նում գոր­ծող մի քա­նի քրիս­տո­նեա­կան խմ­բեր, ինչ­պի­սիք են բապ­տիստ­ներն ու Ե­հո­վա­յի վկա­նե­րը, ՙշա­րու­նա­կում են չգ­րանց­վել՚։ Ո­րոշ դեպ­քե­րում, կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րի­նե­րով ձգձ­գում է գրան­ցու­մը՝ նրանց դի­մում­նե­րում ՙտեխ­նի­կա­կան բաց­թո­ղում­նե­րի՚ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ։ Օ­րի­նակ, Ե­հո­վա­յի վկա­նե­րը 2010թ.-ից դի­մել են գրանց­ման Գյան­ջա քա­ղա­քում և մինչ օրս չեն ստա­ցել 2016թ. մա­յի­սին ներ­կա­յաց­րած ի­րենց վեր­ջին դի­մու­մի պա­տաս­խա­նը։ Զա­կա­թա­լա­յից դուրս Ա­լիա­բադ գյու­ղում բապ­տիստ­նե­րը նույն­պես 1994թ. դի­մել են գրանց­ման հա­մար և մեր­ժում ստա­ցել։ Նրանց տե­ղե­կաց­րել են, որ ի­րենք չեն կա­րող նույ­նիսկ հան­դի­պել Սուրբ Ծնն­դյան տո­նե­րը միա­սին նշե­լու հա­մար՚...
USCIRF-ը հա­ղոր­դել է՝ ՙ2014թ. Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը նշել է, որ օ­րեն­քը պաշ­տո­նա­տար ան­ձանց ՙան­սահ­մա­նա­փակ հա­յե­ցո­ղա­կան իշ­խա­նու­թյուն՚ է տա­լիս կրո­նա­կան գոր­ծու­նեու­թյունն ՙա­նօ­րի­նա­կան՚ սահ­մա­նե­լու և դա­տա­պար­տե­լու հա­մար։
Բա­ցի դրա­նից, ՙ2018թ. Ադր­բե­ջանն իր հա­մընդ­հա­նուր պար­բե­րա­կան զե­կույցն է ներ­կա­յաց­րել ՄԱԿ-ում: Մի շարք եր­կր­ներ մտա­հո­գու­թյուն են հայտ­նել Ադր­բե­ջա­նում կրո­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րի մա­սին, ինչ­պի­սիք են պար­տա­դիր գրանց­ման պա­հանջ­նե­րը, սահ­մա­նա­փա­կում­նե­րը ոչ ա­վան­դա­կան կրո­նա­կան հա­մայ­նք­նե­րի նկատ­մամբ և, ընդ­հա­նուր առ­մամբ, կրո­նա­կան խմ­բե­րի ու­նա­կու­թյու­նը մաս­նա­վոր և հան­րա­յին գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար, և ի­րենց հա­վատ­քի հա­մար բան­տարկ­ված և խոշ­տանգ­ված ան­հատ­նե­րը։ Բա­ցի այդ, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ևս նմա­նօ­րի­նակ տե­ղե­կու­թյուն­ներ և ա­ռա­ջարկ­ներ են ներ­կա­յաց­րել Ադր­բե­ջա­նում կրո­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րի մա­սին՚, աս­վում է USCIRF-ի զե­կույ­ցում։
Զար­մա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նում նույ­նիսկ Սուրբ Ղու­րան ու­նե­նա­լը կա­րող է ա­նօ­րի­նա­կան հա­մար­վել? ՙ2018թ. փետր­վա­րին, Մահ­մե­դա­կան միաս­նու­թյան շարժ­ման ա­ռաջ­նորդ և շիա մահ­մե­դա­կան աստ­վա­ծա­բան Թա­լեհ Բա­ղի­րո­վը (ո­րը հայտ­նի է նաև Բա­գիր­զա­դե ազ­գա­նու­նով) ստա­ցավ լրա­ցու­ցիչ հն­գամ­սյա պա­տիժ ա­պօ­րի­նի միկ­րոս­կա­վա­ռակ­ներ պա­հե­լու հա­մար, ո­րոնք պա­րու­նա­կում էին տեքս­տեր և ձայ­նագ­րու­թյուն­ներ Ղու­րա­նից՚, հա­ղոր­դում է USCIRF-ը։
Մեկ այլ լուրջ կրո­նա­կան խախ­տում է սր­բա­տե­ղի­նե­րի փա­կու­մը։ ՙ2018-ին դեռևս փակ են մնում այն մզ­կիթ­նե­րը, ո­րոնք կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րի­ներ ա­ռաջ փա­կել էր վե­րա­նո­րոգ­ման պատր­վա­կով, և դրանց վե­րա­նո­րոգ­ման կամ վե­րա­բաց­ման մա­սին պաշ­տո­նա­կան ժա­մեկտ­ներ չեն նշ­վում? Փակ­ման քն­նա­դատ­նե­րը կար­ծում են, որ դա ՙար­մա­տա­կան՚ հա­մար­վող մահ­մե­դա­կան­նե­րին թի­րա­խա­վո­րե­լու կա­ռա­վա­րու­թյան ջան­քե­րի մի մասն է? Հին Բաք­վում գտն­վող Ա­շուր մզ­կի­թը, ո­րը նաև հայտ­նի է որ­պես լեզ­գի­նե­րի մզ­կիթ, փակ­վել է 2016թ. հու­լի­սին, չնա­յած տե­ղա­կան մահ­մե­դա­կան հա­մայն­քի բո­ղոք­նե­րին, որ­տեղ մտա­հո­գու­թյուն էին հայտ­նում, որ վե­րա­նո­րո­գու­մը կա­ռա­վա­րու­թյան կող­մից հա­մայն­քը ցրե­լու փոր­ձե­րի մի մասն է? Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի վեր­ջում մզ­կի­թը դեռ փակ էր? Տար­վա ըն­թաց­քում Բաք­վում և այլ շր­ջան­նե­րում բազ­մա­թիվ այլ ՙոչ ա­վան­դա­կան՚ մզ­կիթ­ներ շա­րու­նա­կե­ցին են­թարկ­վել ստու­գայ­ցե­րի և փակ­ման, այդ թվում՝ Նաքշ­բան­դիի սու­ֆի հա­մայն­քի հետ կապ­ված մզ­կի­թը... 2018թ. ապ­րի­լին ա­վարտ­վեց Հա­ջի Ջա­վադ մզ­կի­թի նոր շեն­քի շի­նա­րա­րու­թյու­նը? Նախ­կին մզ­կի­թը քան­դել էին 2017թ. հու­լի­սին տե­ղի ու­նե­ցած ցույ­ցե­րի ժա­մա­նակ՚, հա­ղոր­դում է USCIRF-ը?
Զե­կույ­ցը նաև լու­սա­բա­նում է ստու­գայ­ցե­րը տներ և կենտ­րոն­ներ, որ­տեղ կրո­նա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վում կա­ռա­վա­րու­թյան կող­մից չգ­րանց­ված խմ­բե­րը: Զե­կույ­ցում հի­շա­տակ­վում են Արևե­լյան հի­սու­նա­կան ե­կե­ղե­ցու և Ե­հո­վա­յի վկա­նե­րի ան­դամ­նե­րի նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն­նե­րը? Բա­ցի այդ, Ե­հո­վա­յի վկա­նե­րի մի քա­նի ան­դամ­ներ հե­տապ­նդ­վել են զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան ա­ռար­կու­թյան հա­մար, չնա­յած Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րու­թյան դրույ­թին, ո­րը թույլ է տա­լիս այ­լընտ­րան­քա­յին ծա­ռա­յու­թյուն կա­տա­րել խղ­ճի հիմ­նա­վոր­մամբ?
Վեր­ջա­պես, Ա­լիևի կա­ռա­վա­րու­թյունն առգ­րա­վել է բո­լոր կրո­նա­կան նյու­թե­րը, ո­րոնք չեն հաս­տատ­վել մինչև ար­տադր­վե­լը կամ Ադր­բե­ջան ներ­մու­ծե­լը? ՙԿրո­նա­կան գրա­կա­նու­թյան վա­ճառ­քը և տա­րա­ծու­մը կա­րող են ի­րա­կա­նաց­վել միայն նա­խա­պես հաս­տատ­ված խա­նութ­նե­րում կամ վայ­րե­րում՚, հա­մա­ձայն USCIRF-ի։
Ա­ռա­ջի­կա­յում կլու­սա­բա­նենք կրո­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի խախ­տում­նե­րը Թուր­քիա­յում։