[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈ­ԹԵ­ՐՈՐԴ ԱՆ­ԳԱՄ՝ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մա­յի­սի 11-13-ը ՀՀ Ա­րամ Մա­նու­կյա­նի ան­վան մար­զա­ռազ­մա­կան ռազ­մա­գի­տաց­ված դպ­րո­ցում անց­կաց­վեց դպ­րո­ցա­կան­նե­րի Նախ­նա­կան ռազ­մա­կան պատ­րաս­տու­թյուն (ՆԶՊ) ա­ռար­կա­յի հան­րա­պե­տա­կան օ­լիմ­պիա­դա­յի եզ­րա­փա­կիչ փու­լը, ո­րին մաս­նակ­ցեց Երևան քա­ղա­քի, մար­զե­րի ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 12 թիմ` յո­թա­կան ան­դամ­նե­րով:

Ար­ցա­խի թի­մում ընդգրկված էր 5 տղա և 2 աղ­ջիկ` զին­ղեկ­ներ Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նի (Ստեփ. հ. 9 դպ­րոց) և Նվեր Լա­զա­րյա­նի(12-րդ դպ­րոց) ղե­կա­վա­րու­թյամբ:
Մա­յոր Ա. Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` օ­լիմ­պիա­դա­յի բաց­մա­նը ող­ջույ­նի խոսք է ա­սել Ար­ցա­խի հե­րոս Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը (Կո­ման­դոս)` բա­րե­մաղ­թե­լով, որ հաղ­թեն ու­ժե­ղա­գույն­նե­րը:
Թի­մե­րը մր­ցել են շա­րա­յին պատ­րաս­տու­թյուն, ԱԿ զեն­քի ոչ լրիվ քան­դում և հա­վա­քում, հրաձ­գու­թյուն օ­դամ­ղիչ հրա­ցա­նից, ձգում­ներ պտ­տա­ձո­ղի վրա (տղա­ներ), ձեռ­քե­րի ծա­լում և ուղ­ղում (աղ­ջիկ­ներ), նռ­նա­կի նե­տում, վազք մար­զաձևե­րում և թես­տա­յին աշ­խա­տան­քի հանձ­նում:
Թի­մա­յին հաշ­վար­կով ա­ռա­ջին տե­ղը յո­թե­րորդ ան­գամ զբա­ղեց­րեց Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը (թի­մի ան­դամ­ներ Նու­նե Գրի­գո­րյան-ք. Ստե­փա­նա­կերտ, 9-րդ հ/դ, Տիգ­րան Հայ­րի­յան-11-րդ ա/դ, Ար­ման Բա­դա­սյան-ֆիզ­մաթ, Ար­մեն Սարգ­սյան-Աս­կե­րա­նի շրջ., գ. Ի­վա­նյան, Ա­լիկ Քո­չա­րյան-Շա­հու­մյա­նի շրջ, գ. Չա­րեք­տար, Սեր­գեյ Նա­վա­սար­դյան-Հադ­րու­թի շրջ, գ. Քյու­րա­թաղ, Մե­րի Գաբ­րիե­լյան-Աս­կե­րա­նի մ/դ): ՆԶՊ օ­լիմ­պիա­դա Հա­յաս­տա­նում անց­կաց­վում է 8-րդ տա­րին, ո­րին Ար­ցա­խը յոթ տա­րի է, ինչ մաս­նակ­ցում է և միշտ վե­րա­դառ­նում հաղ­թո­ղի գա­վա­թով:
;