[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆ­ՔՈՎ, ԱՅ­ԼԵՎ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹՈՎ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ե­րի­տա­սարդ նկար­չու­հու ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը

Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի ու­նե­ցավ մե­խա­կա­վան­ցի նկար­չու­հի Ջեմ­մա Սամ­սո­նյա­նի ՙԽա­ղա­ղու­թյու­նից խա­ղա­ղու­թյուն՚ խո­րագ­րով ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը: Ցու­ցադ­րու­թյու­նը, ո­րում ընդգրկված են 42 գրա­ֆի­կա­կան և 4 յու­ղա­ներկ գոր­ծեր, ե­րի­տա­սարդ նկար­չու­հու ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում ա­ռա­ջինն է: Եվ խոր­հր­դան­շա­կան է, որ այն տե­ղի ու­նե­ցավ Ստե­փա­նա­կեր­տում: Ե­րի­տա­սարդ նկար­չու­հուն շնոր­հա­վո­րե­լու էին ե­կել հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, պե­տա­կան այ­րեր, զին­վո­րա­կան­ներ:
Յոթ ա­միս ա­ռաջ նկար­չու­հին ա­մուս­նա­ցավ զին­վո­րա­կա­նի հետ, և երբ ա­մուս­նուն ու­ղար­կե­ցին Մե­խա­կա­վան ծա­ռա­յե­լու, ա­ռանց վա­րա­նե­լու Երևա­նից նրա հետ տե­ղա­փոխ­վեց այս­տեղ և ան­մի­ջա­պես ներգ­րավ­վեց քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քին: Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը, հաշ­վի առ­նե­լով նրա մաս­նա­գի­տու­թյու­նը, մաս­նա­ճյուղ բա­ցեց Մե­խա­կա­վա­նում: Եվ այս­պես, Ջեմ­ման մաս­նա­ճյու­ղում մի քա­նի ա­ռար­կա է դա­սա­վան­դում: Նրան ա­ջակ­ցող մար­դիկ ո­րո­շե­ցին վեր­ջին 4-5 տա­րի­նե­րին կու­տակ­ված գոր­ծե­րը ցու­ցադ­րել Ստե­փա­նա­կեր­տում` նկար­չու­հուն ներգ­րա­վե­լով մայ­րա­քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քին:
ՙՆկա­րում եմ 5 տա­րե­կա­նից,- ա­սում է նկար­չու­հին:- Ա­պա­գա մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում ծնող­ներս ոչ միայն չխան­գա­րե­ցին, այլև այս կար­ծի­քին էին` ես պետք է ընտ­րեմ միայն նկար­չու­թյու­նը: Սո­վո­րել եմ սկզ­բում Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նում, ա­պա` Երևա­նի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան բաժ­նում: Ակ­տիվ մաս­նակ­ցել եմ և՜ ու­սում­նա­րա­նի, և՜ ա­կա­դե­միա­յի ցու­ցա­հան­դես­նե­րին: Շատ եմ սի­րում գրա­ֆի­կան, ման­րան­կար­չու­թյու­նը: Իսկ Մե­խա­կա­վա­նում ստեղ­ծա­գոր­ծում եմ այն ժա­մա­նակ,- խոս­տո­վա­նում է Ջեմ­ման,- երբ ա­մու­սինս դիր­քե­րում է լի­նում` այդ կերպ փոր­ձե­լով մեղ­մել մե­նա­կու­թյունս: Հիմ­նա­կա­նում նկա­րում եմ ծա­ղիկ­ներ, Մե­խա­կա­վա­նի բնու­թյու­նը, ա­ռօ­րյան: Նաև աշ­խա­տում եմ Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի Մե­խա­կա­վա­նի մաս­նա­ճյու­ղում` որ­պես նկար­չու­թյան դա­սա­տու: Կար­ծում եմ, ես նույն­պես կկա­րո­ղա­նամ իմ հա­մեստ ներդ­րու­մը բե­րել Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քի զար­գաց­մա­նը` կր­թե­լով ու դաս­տիա­րա­կե­լով ե­րե­խա­նե­րին: Նրանք մեծ հա­ճույ­քով ու սի­րով են հա­ճա­խում նկար­չու­թյան դա­սե­րին: Նա­խա­տես­վում է,-ու­րա­խու­թյամբ նշում է նա,-որ հա­ջորդ ցու­ցա­հան­դե­սը տե­ղի կու­նե­նա Մե­խա­կա­վա­նում, որ­տեղ կցու­ցադր­վեն ոչ միայն ու­սուց­չու­հու, այլև ե­րե­խա­նե­րի նկար­նե­րը՚:
Դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տա­րի` բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ Մա­նուկ Բա­դա­լյանն, ով մեծ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քին, սպա­յա­կան ըն­տա­նիք­նե­րի ա­նու­նից շնոր­հա­վո­րեց նկար­չու­հուն` շեշ­տե­լով, որ սահ­մա­նա­մերձ հա­մայն­քում ապ­րող զին­վո­րա­կա­նի նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քը ոչ միայն զեն­քով է պաշտ­պա­նում հող հայ­րե­նին, այլև` մա­տաղ սերն­դին կր­թե­լով ու դաս­տիա­րա­կե­լով:
Ջեմ­մա­յի հուզ­մուն­քը կա­րե­լի էր պատ­կե­րաց­նել. նրա ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դեսն ան­չափ ոգևո­րող և պար­տա­վո­րեց­նող է: Ե­րի­տա­սարդ նկար­չու­հին խոս­տա­նում է միշտ ակ­տիվ լի­նել Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քում:
Ցու­ցա­հան­դե­սը կգոր­ծի մոտ մեկ ա­միս: