[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐ­ԴԱ­ՏՈՆ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ՏԻԵ­ԶԵ­ՐԱ­ԿԱՆ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Մա­յի­սի 14¬ին Ստե­փա­նա­կեր­տի Գրի­գոր Նա­րե­կա­ցի հա­մալ­սա­րա­նում անց­կաց­վեց Վար­դա­տոն` նվիր­ված տիե­զե­րա­կան վար­դա­պետ հռ­չակ­ված Նա­րե­կա­ցուն։ Հա­մալ­սա­րա­նի դահ­լի­ճում գի­տա­ժո­ղովն սկս­վեց ՙՀայր մեր՚ ա­ղոթ­քով և Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի խոս­քով, ո­րի մեջ նա կարևո­րեց Վար­դա­տո­նի ա­վան­դույթ դառ­նա­լը և Նա­րե­կա­ցու դե­րը հայ ու հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան մեջ, նաև հոգևոր կյան­քում. նա մե­ծա­գույն հայ է, տիե­զե­րա­կան սուրբ, ով հա­լած­վել է կեն­դա­նու­թյան օ­րոք։Մինչև հի­մա ա­ռեղծ­ված է` Նա­րե­կա­ցին իր մա­հով է մա­հա­ցել, թե սպա­նել են։ Մարդ, ով ան­շե­ղո­րեն պա­հեց իր հա­վա­տար­մու­թյու­նը Աստ­ծուն, քրիս­տո­նեա­կան հա­վա­տին: Նա իր քույ­րե­րի ու եղ­բայր­նե­րի հետ 5-6 տա­րե­կա­նից ապ­րել ու մե­ծա­ցել է վան­քում (հայրն ան­վա­նի ե­պիս­կո­պոս է ե­ղել)։ ՙՄա­տյա­նը՚ փա­ռա­բա­նու­թյուն է Աստ­ծուն և, ա­մե­նա­կարևո­րը, որ շեշ­տադ­րում է մարդ­կու­թյան մե­ղա­վոր լի­նե­լը և ա­պաշ­խա­րե­լը, մաք­րա­գործ­վե­լը։ Նա ՙՄա­տյան՚¬ում մար­գա­րեա­ցել է, ա­սե­լով, որ ազ­գե­րի մեջ իր ա­նու­նը պի­տի հն­չի, փա­ռա­բան­վի։ Վեր­ջին ե­րեք հա­րյուր տա­րում Նա­րե­կա­ցին թարգ­ման­վել է ֆրան­սե­րեն, ի­տա­լե­րեն, ռու­սե­րեն, հի­մա թարգ­ման­վում է 10 այլ լե­զու­նե­րով` չի­նա­րեն, պարս­կե­րեն, գեր­մա­նե­րեն և այլն։ Նրա սր­բու­թյունն ըն­դու­նեց կա­թո­լիկ ե­կե­ղե­ցին։ Ար­ցախ աշ­խար­հը մե­ծա­գույն սր­բի ա­նու­նով ե­կե­ղե­ցի ու­նի, և խոր­հր­դան­շա­կան է, որ այն գտն­վում է Դրախ­տիկ ա­նու­նը կրող գյու­ղին մերձ։

ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյանն իր խոս­քում նշեց, որ Նա­րե­կա­ցին իր գոր­ծե­րում ներ­կա­յա­ցավ որ­պես աշ­խար­հիկ և հոգևոր կյան­քե­րի միա­ցում, նա կա­րո­ղա­ցավ քնա­րեր­գու­թյու­նը միաց­նել աստ­վա­ծա­յին խոս­քի, էու­թյան հետ։ ՙԵրգ եր­գոց՚-ի մեկ­նու­թյան մեջ նա դրեց այն գա­ղա­փա­րը, որ Աստ­ված միակն է, և նրա պաշ­տա­մուն­քը պի­տի տի­րի աշ­խար­հում, և այս գա­ղա­փա­րը հասց­րեց մինչև ՙՄա­տյա­նը՚։ Նա­րե­կա­ցին գրում է ժո­ղովր­դին հաս­կա­նա­լի լեզ­վով, տի­րա­մոր պատ­կե­րով ներ­կա­յաց­նում աշ­խար­հիկ կնոջ գե­ղեց­կու­թյու­նը։ Ժա­մա­նակ­նե­րը դժ­վար էին, բայց նաև հա­յոց Վե­րած­նն­դի շր­ջան էր։ ՙՄա­տյա­նի՚ մեջ խոր լա­վա­տե­սու­թյուն կա և այն ցույց է տա­լիս ապ­րե­լու ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը՝ մե­ղա գալ, ա­պաշ­խա­րել, մաքր­վել։ ՙՆա­րե­կը՚ սուրբ գիրք է, այն ուժ է հա­ղոր­դում։ Նա­խա­րա­րը նշեց, որ ա­ռա­ջի­կա­յում էլ ա­վե­լի կխո­րա­նա հա­մալ­սա­րա­նի և գրող­նե­րի միու­թյան հետ նա­խա­րա­րու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը նշեց, որ Նա­րե­կա­ցին` որ­պես բա­նաս­տեղծ, որ­պես ե­րա­ժիշտ, որ­պես փի­լի­սո­փա և գիտ­նա­կան, բա­վա­կա­նին բարդ երևույթ է. ա­ռա­ջին ան­գամ հայ և հա­մաշ­խար­հա­յին ի­րա­կա­նու­թյան մեջ բե­րել է նո­րու­թյուն՝ ստեղ­ծե­լով աստ­վա­ծա­մար­դու կեր­պարն իր տա­ղե­րում և ՙՄա­տյա­նում՚, ո­րոնք խոսք են առ Աստ­ված: Մար­դը հա­ղոր­դակց­վեց Աստ­ծո հետ, իր մեջ տե­սավ Աստ­ծուն և Աստ­ծո մեջ՝ ի­րեն։ Նա գո­վեր­գեց բնու­թյու­նը և մար­դուն` ա­մեն ին­չի մեջ տես­նե­լով աստ­վա­ծա­յի­նը, Աստ­ծո հա­վեր­ժա­կան ներ­կա­յու­թյու­նը։ Հով­հան­նես Թու­մա­նյա­նը ՙստեղծ­վել է՚` հեն­վե­լով Նա­րե­կա­ցու և Սա­յաթ¬Նո­վա­յի վրա, վերց­րել, հա­մադ­րել մտ­քի թռիչ­քը և փի­լի­սո­փա­յա­կան, ժո­ղովր­դա­կան բա­նար­վես­տը։ Նա­րե­կա­ցին հան­ճար է, որ մեր ա­րյան, մեր գե­նե­տիկ կո­դի մեջ է, մեր այ­ցե­քարտն է աշ­խար­հում, մե­ծու­թյուն, ում ազ­գո­վին, ամ­բող­ջա­կան դեռևս յու­րա­քան­չյուր հայ չի կրում իր մեջ։ ՙՆա­րե­կը՚ մեր հո­գե­կան բժշ­կու­թյան հիմքն է, ան­գե­րա­զան­ցե­լի, անկ­րկ­նե­լի, աստ­վա­ծա­կերտ հու­շար­ձան, հոգևոր ա­վա­զան, ո­րում պի­տի մաք­րա­գործ­վենք բո­լորս։ Ա­պա Վ. Հա­կո­բյա­նը Նա­րե­կա­ցի հա­մալ­սա­րա­նի պատ­վա­վոր դոկ­տո­րի վկա­յա­կան հանձ­նեց Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նին։
Գրի­գոր Նա­րե­կա­ցի հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Վահ­րամ Լա­լա­յանն ի­րենց ե­լույթ­նե­րում նշե­ցին, որ Նա­րե­կա­ցու ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նը բարդ էր ու հա­կա­սա­կան, իսկ Նա­րե­կա­ցու երևույ­թը բարդ է և, միան­շա­նակ, դժ­վար է բնու­թագ­րել հան­ճա­րի այն ու­ժը, ո­րը դրսևո­րել է մե­զա­նից հա­զար տա­րի ա­ռաջ ապ­րած ու գոր­ծած ան­հա­տը։ Նշ­վե­ցին, որ քրիս­տո­նյա աշ­խար­հը գտն­վում էր ի­րա­րա­մերժ կար­ծիք­նե­րի, ու­ժե­ղա­ցող խժդ­ժու­թյուն­նե­րի, դա­վա­նա­բա­նա­կան վե­ճե­րի հոր­ձա­նու­տում. մար­դիկ օ­տար­վում էին Աստ­ծուց, դառ­նում թե­րա­հա­վատ, ա­ռաջ էին գա­լիս ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­ներ։ Նա­րե­կա­ցին եվ­րո­պա­կան վե­րած­նու­թյան դա­րաշր­ջա­նից շատ ա­ռաջ ար­ծար­ծել է ար­դա­րա­միտ ու մաք­րա­գործ­ված մար­դու կեր­պա­րը, բա­ցա­հայ­տել կա­տա­րյա­լին հաս­նե­լու մար­դու ե­րա­զան­քը։ ՙՈղ­բեր­գու­թյան մա­տյա­նում՚ բա­նա­կան Գո­յի սխալ ըն­թաց­քից մեծ աստ­վա­ծա­բա­նը ող­բեր­գու­թյուն է ապ­րում և ճա­նա­պարհ է ո­րո­նում մեղ­քե­րի քա­վու­թյան հա­մար։ Նա­րե­կա­ցին քրիս­տո­նյա աշ­խար­հի հա­մար ծանր մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում մար­դու զգաս­տաց­ման, դար­ձի բեր­ման, փր­կու­թյան ելք է ո­րո­նում, դառ­նում բո­լո­րի մեղ­քե­րի պար­տա­պա­նը, որ­պես­զի ցույց տա մեղ­քե­րից ա­զատ­վե­լու ճա­նա­պար­հը։ Դրա հա­մար նա դի­մում է ա­ղոթ­քի ձևին, որ­պես­զի կա­րո­ղա­նա ա­ռանց միջ­նոր­դի հա­ղոր­դակց­վել Աստ­ծուն։ ՙՆա­րեկ՚-ն իր մեջ ար­տա­հայ­տում է մար­դու գո­յու­թյան ընդ­հան­րա­կան օ­րենք­ներն ու սկզ­բունք­նե­րը։ Հայ ժո­ղո­վուրդն իր ա­վան­դա­պա­տում­նե­րում Նա­րե­կա­ցուն և ՙՆա­րեկն՚ օժ­տել է Աստ­վա­ծա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րով։ Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը նշե­ցին, որ նյու­թի իշ­խա­նու­թյան մեր ժա­մա­նակ­նե­րում ՙՆա­րե­կի՚ հետ առ­նչ­վող­նե­րի թիվն այն­քան էլ շատ չէ, մինչ­դեռ պետք է հա­կա­ռա­կը լի­ներ։ Նա­րե­կա­ցին մար­դու մեջ հրա­շա­կերտ հո­գի է տես­նում, մինչ­դեռ իր երկ­րա­յին գո­յու­թյամբ մարդն իր դեմ փա­կում է եր­կն­քի ճա­նա­պար­հը և դառ­նում Աստ­վա­ծա­յին տի­պա­րի ա­ղա­վաղ­ված մի ձև։ Նա­րե­կա­ցու աշ­խար­հա­յաց­քի գլ­խա­վոր էու­թյու­նը մար­դա­սի­րու­թյունն է. բա­նաս­տեղ­ծը ձգ­տում է մար­դուն վե­րա­դարձ­նել իր նախ­նա­կան վի­ճա­կին, վե­րա­հաս­տա­տել նրա հո­գու և էու­թյան ներ­դաշ­նա­կու­թյու­նը։ Զղ­ջումն ու ա­պաշ­խա­րան­քը մար­դու ուղղ­վե­լը դարձ­նում են հնա­րա­վոր։
Մի­ջո­ցառ­մա­նը, որ վա­րում էր բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նը, հն­չե­ցին Նա­րե­կա­ցու շա­րա­կան­նե­րից, որ կա­տա­րեց հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի Ռու­զան Մել­քու­մյա­նը, իսկ ՙՏաղ Վար­դա­վա­ռի՚-ն աս­մուն­քեց Ան­գե­լի­նա Առս­տա­մյա­նը։
Նույն օ­րը կա­զա­մա­կերպ­վեց ուխ­տագ­նա­ցու­թյուն դե­պի Նա­րե­կա­վանք, ո­րը, ինչ­պես նշել ենք, գտն­վում է Հադ­րու­թի շր­ջա­նի Դրախ­տիկ գյու­ղի մեր­ձա­կայ­քում։

;