Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԱՅՑ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Մա­յի­սի 15-16-ը Երևա­նի ՙԷ­րե­բու­նի՚ բժշ­կա­կան կենտ­րո­նի տնօ­րեն, բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Մի­քա­յել Մա­նու­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ մի խումբ բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում (ՀԲԿ) անվ­ճար հի­մունք­նե­րով ի­րա­կա­նաց­րել են հի­վանդ­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­ներ, խոր­հր­դատ­վու­թյուն­ներ, տե­ղի մաս­նա­գետ­նե­րի հետ կա­տա­րել կոն­քազդ­րա­յին հո­դի բարդ վի­րա­հա­տու­թյուն­ներ ու ե­րի­կամ­նե­րի ստեն­տա­վո­րում: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը ող­ջու­նեց հեր­թա­կան ծրա­գի­րը և Մի­քա­յել Մա­նու­կյա­նի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման ըն­թաց­քում նա­խանշ­վե­ցին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը` փոր­ձի փո­խա­նակ­ման, ժա­մա­նա­կա­կից մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյուն­նե­րով:

Այ­ցի շր­ջա­նակ­նե­րում ՙԷ­րե­բու­նի՚ ԲԿ-ի ա­լեր­գո­լոգ Սա­թե­նիկ Բախ­չի­նյա­նը, ըն­դու­նե­լով ամ­բու­լա­տոր ա­լեր­գիկ հի­վանդ­նե­րին, նշեց, որ գար­նա­նը, ա­լեր­գիա­յի սրաց­ման շր­ջանն է, ուս­տի, ինչ­պես Երևա­նում, այն­պես էլ Ստե­փա­նա­կեր­տում հի­վանդ­նե­րի դի­մե­լիու­թյու­նը բարձր է։ Բժիշ­կը, խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րից ու թես­տա­վոր­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րից հե­տո, հի­վանդ­նե­րին նշա­նա­կեց հա­կաա­լեր­գիկ դե­ղո­րայ­քա­յին բու­ժում­ներ։ Նրա պար­զա­բան­մամբ՝ սե­զո­նա­յին այս շր­ջա­նում հիմ­նա­կա­նում լի­նում են ա­լեր­գիկ ռե­նիտ­ներ, ա­տո­պիկ դեր­մա­տիտ­ներ և բրոն­խիալ ասթ­մա, ինչ­պես նաև Կվին­կեի այ­տուց­ներ, ա­լեր­գիկ այլ երևույթ­ներ։ Ա­լեր­գո­լո­գը հա­վաս­տիաց­րեց, որ ա­լեր­գիկ հի­վան­դու­թյուն­ներն ան­բու­ժե­լի չեն, պար­զա­պես պետք է հե­տա­զոտ­վել, հետևել բժշ­կի նշա­նա­կում­նե­րին և հա­մա­ռո­րեն անց­նել փու­լա­յին բու­ժում­նե­րը, ո­րի ար­դյուն­քում ա­պա­քի­նումն ակ­ներև կլի­նի։
Նույն կենտ­րո­նի բժիշկ-ու­րո­լոգ Է­դուարդ Վար­դա­նյա­նը պար­զա­բա­նեց, որ հի­վանդ­նե­րը հիմ­նա­կա­նում դի­մել են ստո­րին մի­զու­ղի­նե­րի բոր­բո­քա­յին և ա­դե­նո­մա­նե­րի խն­դիր­նե­րով։ Հա­մա­պա­տաս­խան հե­տա­զո­տու­թյուն­նե­րից հե­տո կա­տար­վել են դե­ղո­րայ­քա­յին և վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ։ Սր­տա­բան-ա­ռիթ­մո­լոգ Միհ­րան Մար­տի­րո­սյա­նի խոս­քով՝ ՙԷ­րե­բու­նի՚ բժշ­կա­կան կենտ­րո­նը տա­րի­ներ ի վեր նմա­նա­տիպ ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում ՀՀ-ում և ԱՀ-ում ու, մինչ տվյալ բուժ­հաս­տա­տու­թյուն այ­ցե­լե­լը, մաս­նա­գետ­նե­րը նա­խա­պես քն­նար­կում են տե­ղի ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի կազ­մա­կեր­պիչ­նե­րի հետ ի­րա­կա­նաց­վե­լիք բու­ժօգ­նու­թյան ծա­վալ­նե­րը, անհ­րա­ժեշտ բժիշկ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, և նա­խանշ­ված խմ­բով կազ­մա­կեր­պում ՙԲաց դռ­նե­րի օր՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում էլ ի­րա­կա­նաց­վում են տար­բեր խոր­հր­դատ­վու­թյուն­ներ, հե­տա­զո­տու­թյուն­ներ և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ։ Իսկ ե­թե տե­ղի պայ­ման­նե­րը և առ­կա սար­քա­վո­րում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն չեն ըն­ձե­ռում կա­տա­րել հրա­տապ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ, ա­պա մաս­նա­գետ­նե­րը հի­վան­դի բու­ժօգ­նու­թյունն ար­դեն կազ­մա­կեր­պում են Երևա­նում: Ար­դեն երկ­րորդ ան­գամ լի­նե­լով Ար­ցա­խում` սր­տա­բան-ա­ռիթ­մո­լո­գը նշեց, որ ա­ռա­ջին այ­ցի ըն­թաց­քում ՀԲԿ-ում հե­տա­զո­տել է ա­վե­լի քան 100 հի­վան­դի, իսկ այս այ­ցի շր­ջա­նակ­նե­րում եր­կու օր­վա ըն­թաց­քում բու­ժօգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել եր­կու խմ­բի հի­վանդ­նե­րի։ Նրանց մի մասն ար­դեն վի­րա­հատ­վել էր ՙԷ­րե­բու­նի՚-ում, և ծրագ­րի շնոր­հիվ են­թարկ­վե­ցին հեր­թա­կան ստու­գում­նե­րի՝ ստա­նա­լով ցու­ցում­ներ, իսկ հի­վանդ­նե­րի մյուս մա­սը կա­րիք ու­նեին նեղ մաս­նա­գետ­նե­րի խոր­հր­դատ­վու­թյան։ ՙԵս կա­րող եմ փաս­տել, որ Ար­ցա­խի բո­լոր սր­տա­բան­ներն ու­նեն բարձր ո­րա­կա­վո­րում, պար­զա­պես ո­լոր­տում կա նաև նեղ մաս­նա­գետ­նե­րի կա­րիք, ինչ­պես օ­րի­նակ, ա­ռիթ­մո­լո­գիա­յի կամ փոքր մի­ջամ­տու­թյուն­նե­րի ա­ռու­մով, և անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում նեղ մաս­նա­գե­տի խոր­հր­դակ­ցու­թյան ու բու­ժօգ­նու­թյան։ Նման ծրագ­րե­րի շնոր­հիվ էլ լրաց­վում է այս բա­ցը՚,- նշեց Միհ­րան Մար­տի­րո­սյա­նը։
Այ­ցի շր­ջա­նակ­նե­րում պրո­ֆե­սոր Հա­րու­թյուն Քուշ­կյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ Ար­ցախ են այ­ցե­լել ՙԷ­րե­բու­նի՚ ԲԿ-ի ա­ռիթ­մո­լոգ, ու­րո­լոգ, հո­դա­բան, նյար­դա­բան, ա­լեր­գո­լոգ, օր­թո­պեդ բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­նե­րը, որ­պես­զի տե­ղում ճիշտ ախ­տո­րո­շե­լով նեղ մաս­նա­գի­տու­թյան կա­րիք ու­նե­ցող հի­վանդ­նե­րին, ցու­ցա­բե­րեն ո­րա­կյալ բու­ժօգ­նու­թյուն։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում խոր­հր­դատ­վու­թյուն է ստա­ցել 164 մարդ, ի­րա­կա­նաց­վել է լա­բո­րա­տոր-գոր­ծի­քա­յին 72 հե­տա­զո­տու­թյուն և վի­րա­հատ­վել 6 հի­վանդ:
;