[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԷՋ

Լուսինե Շադյան

 Այս ան­գամ ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բու­մը Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում պայ­մա­նա­վոր­ված էր Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վա և ՙԹան­գա­րան­նե­րի գի­շեր՚ ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տի ու­սա­նող­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցադ­րու­թյամբ։

Շնոր­հա­վո­րե­լով ներ­կա­նե­րին Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին տոն օր­վա կա­պակ­ցու­թյամբ` ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լ. Հով­հան­նի­սյա­նը նշեց, որ տոնն այ­սօր նշ­վում է աշ­խար­հի ա­վե­լի քան 184 երկ­րում։ Խոր­հր­դան­շա­կան հա­մա­րե­լով ցու­ցա­հան­դե­սի օր­վա ընտ­րու­թյու­նը՝ Լ. Հով­հան­նի­սյանն ա­սաց. ՙԱյ­սօր ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տուտն իր ար­ժա­նի տեղն ու­նի մեր գի­տակր­թա­կան և մշա­կու­թա­յին ար­ժե­հա­մա­կար­գում։ Բուհ, ո­րի ուղ­ղու­թյու­նը միայն ու միայն ար­վեստն է, լիար­ժեք կա­տա­րում է իր հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը, ին­չը բո­լո­րիս՝ ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան հա­ջո­ղու­թյունն է՚։
Ներ­կա­յաց­ված հե­տաքր­քիր դի­զայ­նե­րա­կան աշ­խա­տանք­ներն ան­մի­ջա­պես այ­ցե­լու­նե­րին գրա­վում էին ի­րենց բազ­մա­զա­նու­թյամբ ու գու­նեղ ներ­կապ­նա­կով։
Ինս­տի­տու­տի տնօ­րեն Յու. Հով­հան­նի­սյանն ու­րախ էր, որ ցու­ցա­հան­դե­սը հա­մըն­կավ մի­ջազ­գա­յին հն­չո­ղու­թյուն ու­նե­ցող օր­վա հետ՝ նշե­լով, որ այն յու­րա­հա­տուկ հաշ­վետ­վու­թյուն է՝ ա­ռանձ­նա­հա­տուկ 1-ին, 2-րդ, 3-րդ կուր­սի ու­սա­նող­նե­րի, ինչ­պես նաև այն շր­ջա­նա­վարտ­նե­րի աշ­խա­տանք­նե­րով, ով­քեր այ­սօր ստեղ­ծա­գոր­ծում են ար­տերկ­րում։ Նա գտ­նում է, որ նման նա­խագ­ծե­րը խրա­խու­սում, ոգևո­րում են իր սա­նե­րին։
ՙՀա­մակ­վում ես ա­մե­նա­հա­ճե­լի զգա­ցո­ղու­թյուն­նե­րով, երբ ա­մեն պա­հի զգում ես քո ար­վես­տի ներ­կա­յու­թյու­նը՚,-ան­կեղ­ծա­նում է ինս­տի­տու­տի ու­սա­նո­ղու­հի Մա­րիա Պետ­րո­սյա­նը։
Պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն Ե­լե­նա Դա­դա­յա­նը, արժևո­րե­լով թան­գա­րան­նե­րի պատ­մամ­շա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը, սերն­դե­սե­րունդ փո­խանց­վե­լու հատ­կու­թյու­նը, ող­ջու­նեց նաև օր­վա շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված ցու­ցա­հան­դե­սի հիա­նա­լի գա­ղա­փա­րը։
Տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը պատ­կե­րաս­րա­հում շա­րու­նակ­վեց Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չախմ­բի հա­մեր­գա­յին ծրագ­րով։
Ցու­ցա­հան­դե­սը կտևի մինչև ամս­վա վեր­ջը։

На данном изображении может находиться: 14 человек, люди улыбаются, люди стоят и в помещении

На данном изображении может находиться: в помещении

На данном изображении может находиться: один или несколько человекНа данном изображении может находиться: в помещении

На данном изображении может находиться: в помещении

Нет описания фото.

 

На данном изображении может находиться: в помещении

На данном изображении может находиться: в помещении

 

На данном изображении может находиться: 2 человека

На данном изображении может находиться: 2 человека, в помещении

 

Առավել մանրամասն թերթի առաջիկա համարներում։