Logo
Print this page

ՙ...ՈՒ ՄԵՆՔ ՍԻ­ՐԵ­ՑԻՆՔ ՄԵՐ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ա­րիս Ար­սե­նին (Գրի­գո­րյան) Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի գրող­նե­րի, ինչ­պես նաև Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ է։

Ծնն­դա­վայ­րը` Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Կո­ճո­ղոտ գյուղ։
1966-74-ին սո­վո­րել է հայ­րե­նի գյու­ղի ու­թա­մյա (այժմ՝ միջ­նա­կարգ) և Մար­տա­կեր­տի միջ­նա­կարգ-գի­շե­րօ­թիկ (1971-73) դպ­րոց­նե­րում։ 1977-ին ա­վար­տել է Դի­լի­ջա­նի թիվ 12 միջ­նա­կարգ պրոֆ­տե­խու­սում­նա­րա­նը« իսկ 1986-ին՝ Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը։
1978-80-ին ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում։

Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է Մար­տա­կեր­տի խա­ղո­ղա­գոր­ծա­կան պետ­տն­տե­սու­թյու­նում« այ­նու­հետև տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կերտ« աշ­խա­տել որ­պես մար­զա­յին տպա­րա­նի գրա­շար (1983)« Ար­ցա­խի հե­ռուս­տա­տե­սու­թյան թղ­թա­կից (1988-90« 1996)« ՙԱր­ցախ՚ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան« հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հան­դե­սի ա­վագ խմ­բա­գիր (1990-93), ՙՄար­տիկ՚ թեր­թի թղ­թա­կից (1995-2009): Խմ­բագ­րել է ՙՄե­տաք­սա­գործ՚ (բազ­մատ­պա­քա­նակ, 1988 թ.), ՙՊայ­քար՚ (ընդ­հա­տա­կյա, 1990-91թթ.), ՙՋրա­բերդ՚ (Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին, 2009թ.), ՙՆոր Շա­հու­մյան՚ (Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին, 2012-2014թթ.) թեր­թե­րը, 2013-ից ԼՂ կոմ­կու­սի Կենտ­կո­մի ՙԱր­ցա­խի կո­մու­նիստ՚ ամ­սա­թեր­թի խմ­բա­գիրն է։
Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման մաս­նա­կից­նե­րից է« 1990-91-ին ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վել է ընդ­հա­տա­կյա պայ­քա­րին՝ Դա­վիթ Ջրա­բերդ կու­սակ­ցա­կան ծած­կա­նու­նով խմ­բագ­րել է Հա­յոց Ըն­կե­րա­վա­րա­կան Ար­ցա­խա­կան կու­սակ­ցու­թյան ՙՊայ­քար՚ (ընդ­հա­տա­կյա) հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան« մշա­կու­թա­յին պար­բե­րա­կա­նը։ 1993-ի սեպ­տեմ­բե­րի 24-ից մինչև 2009-ի հու­լի­սի 21-ը ծա­ռա­յել է ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քե­րում« ե­ղել է Կենտ­րո­նա­կան պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի (ԿՊՇ) երկ­րորդ հրաձ­գա­յին գու­մար­տա­կի 4-րդ« իսկ այ­նու­հետև՝ 6-րդ վաշ­տի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կա­լը« մաս­նակ­ցել է Ջաբ­րա­յի­լի« Աղ­դա­մի« Ֆի­զու­լու և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում տե­ղա­կայ­ված թշ­նա­մա­կան կրա­կա­կե­տե­րի վնա­սա­զերծ­ման մի շարք ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու պաշտ­պա­նա­կան մար­տե­րի« վի­րա­վոր­վել է 1994-ի հուն­վա­րի 15-ին՝ Ֆի­զու­լու շր­ջա­նի Վե­րին Սեի­դահ­մեդ­լի գյու­ղի մեր­ձա­կայ­քում մղ­ված մար­տում։ 1995-ի հու­լի­սի 1-ից մինչև Զին­ված ու­ժե­րի պա­հես­տա­զոր ու­ղարկ­վե­լը (1 օ­գոս­տո­սի 2009 թ.) ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կել է բա­նա­կա­յին ՙՄար­տիկ՚ թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում՝ որ­պես զին­վո­րա­կան լրագ­րող։ Պա­հես­տա­զո­րի կա­պի­տան է։
ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան Ե­ղի­շեի ան­վան (ՙԼրագ­րու­թյան բնա­գա­վառ՚« 2004) և Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան (ՙԶին­վո­րա­կան թե­մա­նե­րով լա­վա­գույն հրա­պա­րա­կում­նե­րի հա­մար՚« 2005) ա­մե­նա­մյա մր­ցա­նակ­նե­րի դափ­նե­կիր է։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի 2012 թ© մա­յի­սի 4-ի և 2018 թ© փետր­վա­րի 16-ի հրա­մա­նագ­րե­րով պարգևատր­վել է ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ և ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ մե­դալ­նե­րով։
Պարգևատր­վել է նաև մի շարք գե­րա­տես­չա­կան մե­դալ­նե­րով, պատ­վոգ­րե­րով։
Հրա­տա­րա­կել է 17 գիրք (չա­փա­ծո և ար­ձակ)։
Ներ­կա­յաց­նում ենք մեր հար­ցազ­րույ­ցը:

- Ա­րիս, պա­տե­րազմն ի՞նչ գույն ու­նի քո հո­գում և պոե­զիա­յում։
- Շա­տերն այն կար­ծի­քին են, թե պա­տե­րազմն ան­գույն է, ա­վե­լին՝ դժ­գույն։ Կա­րե­լի է հա­մա­ձայ­նել դրա հետ։ Բայց պետք է ըն­դու­նենք այն պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ պա­տե­րազմ­ներն ի­րենց բնույ­թով տար­բեր են լի­նում։ Ազ­գա­յին ե­րազ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար մղած մեր պա­տե­րազ­մը մեր աչ­քե­րում ու մեր հո­գու մեջ հայ­տն­վեց բազ­մաբ­նույթ ե­րանգ­նե­րով։ Մեր սր­տում նոր սպա­սե­լիք­նե­րի հույս արթ­նաց­րեց, հա­վատ ներ­շն­չեց, ու մենք սի­րե­ցինք… մեր պա­տե­րազ­մը։
Ես էլ, շա­տե­րի պես, պայ­քա­րի հոր­ձա­նուտ մտա դեռևս ընդ­հա­տա­կյա փու­լից։ Ո­մանք ե­թե զեն­քի հայ­թայթ­ման, սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար զին­ված ջո­կատ­ներ ստեղ­ծե­լու գոր­ծով էին զբաղ­ված, ես ընդ­հա­տա­կյա պայ­քա­րին լրագ­րո­ղի իմ մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով էի նպաս­տում՝ թերթ էի հրա­տա­րա­կում, ընդ­հա­տա­կյա ռա­դիո­կա­յա­նի ե­թե­րին էի մաս­նակ­ցում։ Դա ևս բնակ­չու­թյան յու­րօ­րի­նակ նա­խա­պատ­րաս­տում էր ա­ռա­ջի­կա մեծ ար­հա­վիր­քին։ Իսկ երբ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն սկ­սե­ցին բա­ցա­հայտ բնույթ կրել՝ բո­լո՜րս զենք վերց­րինք ու կանգ­նե­ցինք թշ­նա­մու ճա­նա­պար­հին: Պա­տե­րազմն իր բո­լոր գույ­նե­րով ներ­ծծ­վեց հո­գուս մեջ ու ինք­նար­տա­հայտ­ման նոր ձևեր էր փնտ­րում։ Եվ օգ­նու­թյան ե­կավ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Պա­տե­րազմն՝ իր մռայլ էու­թյամբ, իմ պոե­զիա­յում լու­սա­վոր գույ­նե­րով երևակ­վեց, դար­ձավ նրա բաղ­կա­ցու­ցիչ մա­սը։
- Հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյու­նը քո հո­գում և պոե­զիա­յում։
- Հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյունն իմ հո­գում ծնունդ է ա­ռել վաղ ման­կու­թյու­նից, սա­կայն՝ այլ պատ­կե­րով ու հաս­կա­ցո­ղու­թյամբ։ Ճիշտ այն­պես, ինչ­պես երգ­վում էր ՙԻն­չից է սկս­վում Հայ­րե­նի­քը՚ խոր­հր­դա­յին հայտ­նի եր­գում։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ պատ­կերն ա­վե­լի ո­րո­շա­կիա­ցավ, հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյու­նը դար­ձավ ա­վե­լի շո­շա­փե­լի ու ընդ­գր­կուն։ Իսկ այն, ինչ հո­գում է՝ հայ­տն­վում է նաև բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ։
Ես հի­մա շատ քիչ եմ լի­նում այն վայ­րե­րում, ուր իմ կյան­քի ա­ռա­ջին օ­րերն ու տա­րի­ներն են ան­ցել։ Ուր հայ­րե­նազ­գա­ցո­ղու­թյան ա­ռա­ջին թր­թիռ­ներն եմ ապ­րել։ Ու շատ եմ ափ­սո­սում դրա հա­մար։
- Ին­չի՞ց ես ներշ­նչ­վում։
- Դժ­վար է միան­շա­նակ պա­տաս­խան տալ։ Ներշ­նչ­վել թերևս կա­րե­լի է ա­մեն ին­չից ու ա­մեն պա­րա­գա­յում, միայ­նակ քայ­լե­լիս, մի ջերմ վե­րա­բեր­մուն­քից, նույ­նիսկ շն­չե­լիս, ծա­ռի շր­շյու­նից, ծաղ­կից, կամ ցո­ղից։ Կա­րե­լի է եր­կար թվար­կել այս շար­քը։ Շի­րա­զը կա­սեր՝ ՙԲա­նաս­տեղ­ծու­թյուն չկար­դա­ցո­ղը // Չգի­տե՝ ինչ է ծա­ղիկն ու ցո­ղը՚։
- Ի՞նչ դեր խա­ղաց լրագ­րու­թյու­նը քո կյան­քում։
- Լրագ­րու­թյունն ինձ հա­մար սկիզբ է ա­ռել դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նից և ու­ղեկ­ցում է ողջ կյան­քի ըն­թաց­քում։ Լրագ­րու­թյա­նը վե­րա­բեր­վում եմ ան­դա­վա­ճան սի­րո զգա­ցո­ղու­թյամբ։
- Ի՞նչ ա­կունք­նե­րից է գա­լիս քո պոե­զիան։
- Ա­վան­դա­կան։ Եր­բեք տուրք չեմ տվել բա­նաս­տեղ­ծու­թյան այ­լընտ­րան­քա­յին որևէ ձևի՝ անս­տո­րա­կետ, ան­վեր­ջա­կետ կամ, մեղմ ա­սած, ՙնո­րա­րա­րա­կան՚ հոր­ջորջ­վող բա­նաս­տեղ­ծա­կան այլ ծա­մած­ռու­թյուն­նե­րի։
- Կա՞ քո հո­գում կրած բա­նաս­տեղ­ծու­թյուն, ո­րը չի գր­վում։
- Կա։ Ա­մեն օր մտ­քով տես­նում ու շո­շա­փում եմ։ Հա­վա­տում եմ, որ մի օր ան­պայ­ման կգր­վի։ Ա­մեն գրող նվի­րա­կան մի զգա­ցում ու­նի հո­գու խոր­քում։ Ե­րա­զանք, որ միշտ ու­զում է ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել, բայց ա­մե­նա­ցան­կա­լի գոր­ծերն այդ­պես էլ չեն գր­վում։ Միշտ մնում են ցան­կա­լի։ Միշտ մնում են ե­րա­զանք։
- ՙՄատս՝ ձգա­նին՚,- քո տողն է։ Քա­ղա­քա­կան պատ­գա՞մ է, ինչ­պե՞ս կբա­ցատ­րեիր։
- Գի­տենք, որ վա­ղուց պա­տե­րազմ է սկս­ված հա­նուն մեր ինք­նու­թյան, մեր տե­սա­կի պահ­պան­ման ու այն դեռ չի ա­վարտ­վել։
1991-1994-ի պա­տե­րազ­մում ես եղ­բորս հետ էի։ Մենք տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում էինք մար­տն­չում: 1994-ը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ։ Հուն­վա­րին ես վի­րա­վոր­վե­ցի, մար­տին կր­կին շարք վե­րա­դար­ձա։ Բայց այն, ինչ ե­ղավ ապ­րի­լին, ան­վե­րա­դարձ էր, ան­հա­վա­սար մար­տում զոհ­վեց գն­դաց­րորդ եղ­բայրս՝ թշ­նա­մա­կան ծու­ղա­կում հայ­տն­վե­լուց փր­կե­լով իր ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի մար­տըն­կեր­նե­րին։ 1994-ին պա­տե­րազ­մը դա­դար ա­ռավ՝ ա­մեն վայր­կյան վերս­կս­վե­լու վտան­գով, ուս­տի ա­մեն պա­հի մա­տը ձգա­նին պա­հե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կար. Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քե­րում մնա­ցի մինչև 2009 թվա­կա­նը, այ­սինքն՝ մատս ձգա­նին՝ սպա­սե­ցի, մինչև որ­դի­ներս առ­նա­կա­նա­նան, ու հեր­թա­փոխ­վե­ցի։
2016-ին ի­րենց հա­սա­կա­կից­նե­րի հետ ար­դեն եր­կու որ­դի­ներս էին մաս­նակ­ցում քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին (կրտ­սեր որ­դիս ՀՀ ՊՆ ՙԳա­րե­գին Նժ­դեհ՚ մե­դա­լի ար­ժա­նա­ցավ)։
Քա­նի որ դա­տա­պարտ­ված ենք նման հարևա­նի հետ ապ­րել կողք կող­քի՝ մա­տը ձգա­նին պա­հե­լու պատ­գա­մը մե­զա­նում պետք է փո­խանց­վի սերն­դե­սե­րունդ։

 

Ա­րիս ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Մեր հի՛ն« հնա­մյա՛«
մեր եր­կի՛ր հա­յոց...

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱ­ՎԵՐ­ԺՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
(Էք­սպ­րոմտ)

Մեր տան պա­տի տակ« մեջքս ժեռ քա­րին՝
Նս­տել« նա­յում եմ ծն­վող աշ­խար­հին։

Մեր տան պա­տի տակ« մեջքս ժեռ քա­րին՝
Նս­տել« նա­յում եմ ապ­րող աշ­խար­հին։

Մեր տան պա­տի տակ« մեջքս ժեռ քա­րին՝
Նս­տել« նա­յում եմ©©© անց­նող աշ­խար­հին։

ՄԵՐ ՀԻՆ« ՀՆԱ­ՄՅԱ©©©

Մեր հի՛ն« հնա­մյա՛« մեր եր­կի՛ր հա­յոց«
Չես դառ­նա եր­բեք այլևս վա­յոց։

Չե՛ս ան­թեղ­վի էլ մո­խիր­նե­րի տակ«
Չե՛ս ե­ղեռն­վի էլ կար­միր թե ճեր­մակ։

Էլ զոհ չե՛ս գնա նախ­ճի­րին վայ­րի«
Էլ կուլ չե՛ս գնա ե­րա­խում գայ­լի։

Ո­սոխն էլ հա­զի՜վ կգա քեզ վրա«-
Ջար­դե­ցի՜նք մար­տում մռու­թը նրա։

...Մեր հի՛ն« հնա­մյա՛« եր­կի՛ր մեր հա­յոց«
Էլ չե՛ս կոր­չի դու ոտ­քի տակ այ­լոց։

ՊԱՏ­ԳԱՄ ՀԱՅ­ՐԱ­ԿԱՆ
Սամ­վել որ­դուս

Այր­վում է այտս՝ քո տղա­յա­կան համ­բույ­րից այս տաք«
Ող­ջա­գուր­ման պահն ան­ցած է«
իսկ ե՞ս՝ տխո՞ւր եմ« հպա՞րտ։

Գի­տե՜մ սոսկ՝ պի­տի չըն­կր­կես« լի­նես ան­նա­հանջ« ա­րի՜«
Որ ընտ­րած ու­ղիդ միշտ կա­նաչ լի­նի« միշտ լի­նի բա­րի։

Այ­սօր սա­նիկ ես դու վար­ժա­րա­նի« իսկ վա­ղը՝ զին­վո՜ր«
Քո վաղ­վա օ­րը ի­մաս­տա­վո­րիր այս­տե՜ղ ու այ­սօ՜ր։

Եր­բեք մի՜ ցան­կա հարթ­ված-տրոր­ված ու­ղիով քայ­լել«
Հույսդ դո՜ւ ե­ղիր« դու սո­վո­րիր քո՜ ամ­րու­թյամբ փայ­լել։

Թույլ չե՜ս ե­ղել դու« գի­տե՜մ ես« ո­գին քո չի՜ թու­լա­նա«
Բայց այն­պես ա­րա՝ քու­նը քեզ հաղ­թել չկա­րո­ղա­նա՜։

Ա­մո՜ւր ե­ղիր միշտ« ինչ­պես պող­պա­տը« որ ինչ­քան ծեծ­վում«
Այն­քան ա­վե­լի կարծ­րա­նում է նա ու այն­քան թրծ­վում։

Ի­մաս­տու­թյուն և ու­սում ձեռք բեր« ու՝ կկա­րո­ղա­նա՜ս«
Դու պար­տա­վո՜ր ես այս թո­հու­բո­հում դի­մա­նալ« տղա՜ս։

Իսկ թե թույլ ե­ղար՝ վատ սո­վո­րույթ է գութ ա­ղեր­սե­լը«
Սի­րիր քո գործն ու պա­տի՜վ հա­մա­րիր զին­վոր լի­նե­լը։

Մատս՝ ձգա­նին« կս­պա­սեմ մինչև առ­նա­կա­նա­նաս«
Հերթս կփո­խեմ այն­ժամ« երբ որ դո՜ւ հեր­թա­փո­խի գաս։

Հայ­րե­նյաց պաշտ­պան զին­վո­րը դառ­նաս՝ ա­պա­վի­նենք քե՜զ«
Բայց ինչ էլ լի­նի՝ թշ­նա­մու ա­ռաջ եր­բեք չըն­կր­կե՜ս։

Եվ հի­շի՜ր քո քաջ հո­րեղ­բոր կամ­քը ու ո­գին տո­կուն«
Որ ո­սո­խի դեմ եր­բեք չծն­կեց« ըն­կավ թեժ մար­տում։

Գու­մա­րի՜ր դու դա քո ո­գուն« տղա՜ս« ե­ղի՜ր ան­նա­հանջ«
Հաղ­թու­թյան կա­նաչ ճա­նա­պարհ­նե­րով քայ­լի՜ր միշտ ա­ռաջ։
©©©Ա­ղո­թո՛ւմ եմ ես Աստ­ծո ա­մեն օր քեզ հա­մար« տղա՛ս«
Որ այն­պես ապ­րես՝ մա­հին էլ հաղ­թե՜լ դու կա­րո­ղա­նաս©©©

ԵՍ ՔՈ ՈՐ­ԴԻՆ ԵՄ ՆՈ­ՐԻՑ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ...
Սի­րա­սուն մայ­րի­կիս ան­մար հի­շա­տա­կին՝
ա­նա­մոք ցա­վով

1
Ես կհամ­բու­րեմ, մայր իմ, ձեռ­քերդ,
Երբ հո­րի­զո­նը աչ­քիս դեմ մթ­նի,
Երբ հոգ­նած միտքս հան­գիստն իր գտ­նի՝
Ես կհամ­բու­րեմ, մայր իմ, ոտ­քերդ։

Ա­մեն ինչ ու­նայն, դա­տարկ է, թե­րի,
Ան­գամ... ած­խա­ցած ակ­նա­խոր­շերդ,
Ես կհամ­բու­րեմ, մայր իմ, աչ­քերդ,
Երբ հո­րի­զո­նը աչ­քիս դեմ մթ­նի։

2
Երբ հո­րի­զո­նը աչ­քիս դեմ մթ­նի`
Ես ո՞ւմ որ­դին եմ, ա­սա՜, լի­նե­լու,
Ե՞րբ ես ինձ նո­րից ա­նուշ ժպ­տա­լու,
Երբ հո­րի­զո­նը աչ­քիս դեմ մթ­նի՞...

Մթու­թյան մի­ջով երբ քայ­լեմ հե­ռու՝
Ինձ քո ե­րա­զը նո­րից կգտ­նի՞,
Երբ հո­րի­զո­նը հան­գիստն իր գտ­նի,
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լի­նե­լու։

ԱՇ­ՆԱՆ ՏԵ­ՐԵՎ­ՆԵՐ

Աշ­նան տերևներ՝ կար­միր ու դե­ղին,
Դուք, որ թո­ղել եք մայ­թեզ­րի թե­ղին,
Ըն­կած եք հի­մա աս­ֆալ­տի վրա,
Ապ­րում է ձեր մեջ կա­րո­տը նրա։

Մայ­թեզ­րի թե­ղին մե­նակ է, լք­ված,
Սիր­տը լց­ված է, իսկ աչ­քե­րը՝ թաց,
Թե­ղին մայ­թեզ­րին թախ­ծում է տե­ղին,
Աշ­նան տերևներ՝ կար­միր ու դե­ղին։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.